Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՀԷՑ-ը տուգանվել է 10 մլն դրամով

ՀԷՑ-ը տուգանվել է 10 մլն դրամով
08.07.2020 | 22:06

ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ բնակիչների սպառած հոսանքի դիմաց ավելի մեծ ցուցմունքներ գրելու համար։
Ընկերության աշխատակիցների կողմից 2020 -ի մայիսի 1-3-ը ցուցմունքների ֆիքսման բլանկներում գրանցված 63 հաշվիչներով արձանագրված ցուցմունքերը (իսկ էլեկտրոնային հաշվիչների դեպքում՝ նաև նախորդ ամսվա ծախսերը) ավելի մեծ են եղել, քան 2020-ի մայիսի 4-8-ը ժամանակահատվածում աշխատանքային խմբի կողմից նույն առևտրային հաշվիչներից կարդացված ցուցմունքերը։


«Թվարկված խախտումները ուղղակիորեն հանգեցրել են մի խումբ սպառողների իրավունքների խախտմանը: Ինչ վերաբերում է Ընկերության պարզաբանումներին, դրանք չեն կարող դիտվել որպես թույլ տրված խախտումների օբյեկտիվ պատճառներ և ազատել դրանց համար կիրառվող պատասխանատվությունից, և հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը` Հանձնաժողովը որոշում է.
1. Կանոնների 37-րդ, 41-րդ և 43-րդ կետերի պահանջները խախտելու համար Ընկերությանը տուգանել` 10 000 000 (տասը միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով», - ասված է հանձնաժողովի հրապարակած որոշման մեջ։

Դիտվել է՝ 856

Մեկնաբանություններ