Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սպիտակ տունը վերահաստատել է, որ իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում անփոփոխ է

Սպիտակ տունը վերահաստատել է, որ իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում անփոփոխ է
08.07.2020 | 22:13

Սպիտակ տունը չորեքշաբթի հայտնել է, որ իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության կամ «Մեծ Եղեռնի» հարցում «անփոփոխ է մնում»:


«Նախագահը վերահաստատել է, որ Մեծ Եղեռնը պատմական վայրագություն էր և ողբերգություն հայ ժողովրդի համար, հաստատել է մեր հավատարմությունը՝ կանգնելու հայ ժողովրդի կողքին»,- Asbarez-ին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան: ԱՄՆ քաղաքականության պարզաբանումը հետևել է Սպիտակ տան մամլո խոսնակ Քեյլի Մաքինանիի կողմից «Հայոց ցեղասպանության հուշահամալիր» արտահայտության արտաբերմանը:

Դիտվել է՝ 792

Մեկնաբանություններ