Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Աբրահամ Մանուկյանն ազատ է արձակվել

Աբրահամ Մանուկյանն ազատ է արձակվել
09.07.2020 | 21:12

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանավորման դեմ պաշտպանական կողմի բողոքը, բեկանել Մանուկյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը։ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով՝ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելուն Գագիկ Ծառուկյանին և այլոց հանցակցելու համար։

Դիտվել է՝ 2147

Մեկնաբանություններ