Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արամ Վարդևանյան. Այս գործը Արա Բաբլոյանի նկատմամբ անհասկանալի քրեական հետապնդում սկսելն էր

Արամ Վարդևանյան. Այս գործը Արա Բաբլոյանի նկատմամբ անհասկանալի քրեական հետապնդում սկսելն էր
09.07.2020 | 21:18

Ոչ բոլոր դատավորներն են, որ գործի սկզբնական փուլում, որոշ հիմքերի պայմաններում դադարեցնում են քրեական հետապնդումը, թեև այդպիսին է օրենսդրության տրամաբանությունը. լրագրողների հետ զրույցում նշեց Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը, որով մերժվել էր ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդման միջնորդությունը։

«Այս գործն արտառոց է նրանով, որ կառուցված է օրենքի մեկնաբանման նեղ ու սուբյեկտիվ վերլուծության վրա: ՀՔԾ-ն գտել է, որ պետք է հին կանոնակարգը գործեր և դրանից ելնելով՝ մեղադրանք է ներկայացրել: Հաշվի առնելով, որ ՍԴ աշխատակարգային որոշում կար, որն ըստ էության, ցույց էր տալիս, որ ԱԺ կանոնակարգի կարգավորումն առավել քան իրավաչափ էր, և մենք այդ հիմքով ներկայացրել էինք այս միջնորդությունը»,- ասաց նա: Արամ Վարդևանյանը նշեց, որ իր կողմից ներկայացված միջնորդությունը մերժվել է, քանի որ դատավորի որոշմամբ պետք է դատաքննության փուլում գործողություններ կատարել և միջնորդությունը քննարկել.
«Դատարանի պատճառաբանությունը հետևյալն էր՝ փորձում էր մրցակցայնությունն ապահովվեր և գտնում է այս և այլ հարցերը, որոնք այսօր ենրկայացրեցի, պետք է լինեն քննարկման առարկա՝ դատաքննության փուլում՝ առանց արգելափակելու մեր հնարավորությունն այդ փուլում այսպիսի միջնորդությամբ հանդես գալու»:


Փաստաբանը նշեց, որ իր կարծիքով պետք է այժմ դադարեցվեր հետապնդումը, քանի որ չկա քրեաիրավական հարց, կա միայն օրենսդրական մեկնաբանման հարց:
Հարցին, եթե առերեսում չի եղել, ի՞նչ գործընթացներ են եղել, փաստաբանը նշեց, որ եղել է մի քանի հարցաքննություն, որի ժամանակ Արա Բաբլոյանը ներկայացրել է ողջ եղելությունը. «Հարցաքննվել են ԱԺ-ի աշխատակիցները, այդ թվում իրավաբանները և բոլորն էլ նույն կերպ պնդել են, որ ԱԺ-ի նոր կանոնակարգն էր կիրառելի և Արա Բաբլոյանը, որևէ առնչություն չի ունեցել կիրառման նորմը որոշելու հարցում և չէր էլ կարող ունենալ»:


Փաստաբանը համոզված է, որ ՍԴ նախագահ ընտրելու գործընթացը եղել է բացառապես օրինական և Բաբլոյանի հետ կապ չի տեսնում. «Արա Բաբլոյանի գործողություններն օրինական են եղել, նրա գործողություները բխել է ԱԺ նախագահի գործողութուններից և պետք է ՍԴ դատավորներից մեկին ընտրել, ընտրել էր Հրայր Թովմասյնին: Այսինքն՝ այս երկու պրոցեսները ես գտնում են իրարից անջատ են: Այս գործը Բաբլոյանի նկատմամբ անհասկանալի քրեական հետապնդում սկսելն էր, նույն հաջողությամբ նաև Արսեն Բաբայանի նկատմամբ, այնտեղ նույնիսկ կալանավորման անհիմն խափանման միջոցի վիճակ էր վրա հասել»,- ավելացրեց Արամ Վարդևանյանը:

Դիտվել է՝ 2231

Մեկնաբանություններ