«Քա­ղա­քակր­թու­թ­յան ինք­նաոչն­չա­ցու­մը կա­րե­լի է կան­խել միայն մշա­կույ­թով»

«Քա­ղա­քակր­թու­թ­յան ինք­նաոչն­չա­ցու­մը կա­րե­լի է կան­խել միայն մշա­կույ­թով»
10.07.2020 | 01:26

Հա­մազ­գա­յին թատ­րո­նի դե­րա­սան ԿԱ­ՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱ­ՆԻ հետ զրու­ցել ենք նրա ծնն­դյան նա­խօ­րեին։ Մեր ա­ռա­ջին հար­ցը ան­ցած տա­րի­նե­րին էր վե­րա­բե­րում։ Անդ­րա­դար­ձել ենք նաև դե­րա­սա­նի բե­մա­կան գոր­ծու­նեու­թյա­նը, հա­մընդ­հա­նուր խն­դիր­նե­րին՝ մարդ­կու­թյա­նը սպառ­նա­ցող վտանգ­ներ, այս հա­մա­տեքս­տում՝ մշա­կույ­թի, հատ­կա­պես թատ­րո­նի դերն ու նշա­նա­կու­թյու­նը։

-Երբ ժա­մա­նակ առ ժա­մա­նակ հետ եք նա­յում, ան­ցյա­լում ա­րած սխալ­նե­րը սր­բագ­րե­լու ցան­կու­թյուն ու­նե­նու՞մ եք։
-Ես խոր­հր­դա­յին բա­նա­կում էի, երբ 88-ի երկ­րա­շար­ժը ե­ղավ։ Մեկ տա­րի հե­տո ծա­ռա­յու­թյու­նից վե­րա­դար­ձա, Ղա­րա­բա­ղյան շար­ժումն սկս­վեց, հե­տո՝ Խոր­հր­դա­յին Միու­թյան փլու­զում, ան­կա­խու­թյան տա­րի­ներ... Մեր սերն­դի բախ­տը մի քիչ չբե­րեց. այն տա­րի­նե­րին, երբ պի­տի կա­յա­նաս, հաս­կա­նաս՝ ինչ ես ու­զում, ա­մեն ինչ քանդ­վում է գլ­խիդ։ Ան­ցու­մա­յին շր­ջա­նում ապ­րե­լը շատ վատ բան է։ Նոր հա­սա­րա­կարգ, նոր հա­րա­բե­րու­թյուն­ներ են ձևա­վոր­վում... մինչև հաս­կա­նում ես, հար­մար­վում, տա­րի­ներ են անց­նում, ու, բնա­կա­նա­բար, ա­նի­մաստ տա­րի­նե­րի զգա­ցո­ղու­թյունն ա­նընդ­հատ հե­տապն­դում է քեզ։ Այդ ի­մաս­տով, ա­յո, եր­բեմն հետ եմ նա­յում, մտա­ծում՝ կա­րե­լի էր այս սխալ­նե­րը չա­նել, բայց ամ­բողջ խն­դիրն այն է, որ ե­թե ես այդ սխ­ա­լնե­րը չա­նեի, ոչ մի ե­րաշ­խիք չկա, որ ու­րիշ սխալ­ներ չէի ա­նե­լու, ու գու­ցե այդ ու­րիշ սխալ­ներն ա­վե­լի վա­տը լի­նեին։
-Կա­րեն Խա­չատ­րյա­նը շա՞տ է տար­բեր իր մարմ­նա­վո­րած դե­րե­րից։
-Տա­րա­ծու­թյու­նը դե­րի և իմ միջև գնա­լով փոք­րա­նում է։ Ես ա­ռաջ բե­մում ու­րիշ էի, կյան­քում՝ ու­րիշ, դե­րեր էի խա­ղում, որ ինձ հետ բո­լո­րո­վին կապ չու­նեին, կեր­պա­րա­նա­փոխ­վում էի, մար­դիկ զար­մա­նում էին, որ կա­րող եմ այդ­պի­սին լի­նել։ Բայց հի­մա՝ տա­րի­ներ հե­տո, դե­րերս ու ես ա­վե­լի ենք մո­տե­նում։
-Դե­րե­րի ազ­դե­ցու­թյան մա­սին ի՞նչ կա­սեք։
-Կան դե­րեր, որ ազ­դե­ցու­թյուն ու­նե­նում են, կան դե­րեր, որ նույ­նիսկ կա­րող են կյանքդ փո­խել, ճա­կա­տա­գիրդ փո­խել։ Դեր խա­ղա­լը բարդ պրո­ցես է, և այդ բարդ պրո­ցե­սը, ինչ­պես և դե­րա­սա­նի կյան­քը, կապ­ված են նաև պա­տա­հա­կա­նու­թյուն­նե­րի հետ։ Լի­նում է նաև, որ դե­րը խա­ղում ես ու եր­կար ժա­մա­նակ չես կա­րո­ղա­նում ա­զատ­վել ազ­դե­ցու­թյու­նից. ե­թե դրա­կան կեր­պար է, ու­զում ես ապ­րել այդ կեր­պա­րի պես։ Ե­ղել է և հա­կա­ռա­կը։ 90-ա­կան­նե­րի սկզբ­նե­րին Գյում­րիում ըն­կեր­նե­րով հիմ­նե­ցինք «Տե­սիլք» թատ­րոն-ստու­դիան. «Մի­ջա­դեպ մետ­րո­յում» ներ­կա­յաց­ման մեջ բա­ցա­սա­կան դեր էի խա­ղում (Հար­րի)՝ բռ­նա­բա­րու­թյուն, սպա­նու­թյուն։ Ես մեծ ջանք էի թա­փում, որ ներ­կա­յա­ցու­մից հե­տո ա­զատ­վեմ այդ զգա­ցո­ղու­թյուն­նե­րից, կյան­քում այդ­պի­սին չլի­նեմ։ Ըստ էու­թյան, ես լավ եմ խա­ղա­ցել, իսկ երբ լավ ես խա­ղում, վտան­գա­վոր է։ Դա վի­րու­սի պես խժ­ռում է, կա­րող ես չդի­մա­նալ։
-Ին­չու՞ ենք մենք ու­զում, որ դե­րա­սա­նը, ո­րին սի­րում ենք, ան­թե­րի լի­նի կյան­քում։ Խոր հիաս­թա­փու­թյուն ենք ապ­րում, երբ պար­զում ենք, որ ինչ-որ բան այն չի ա­րել։
-Դա թերևս նրա­նից է, որ ո­րոշ ար­վես­տա­գետ­նե­րի աստ­վա­ծաց­նում ենք, նրանք հե­ղի­նա­կու­թյուն են, օ­րի­նա­կե­լի են թվում, բայց ինչ-որ պա­հի կա­րող ես մո­տի­կից ճա­նա­չել ու հիաս­թափ­վել։ Ինքս շատ եմ հիաս­թա­փու­թյուն­ներ ու­նե­ցել։ Ես Գյում­րու թատ­րո­նից տե­ղա­փոխ­վե­ցի Հա­մազ­գա­յին թատ­րոն, ար­դեն Երևա­նում էի, կա­յին դե­րա­սան­ներ, որ օ­րի­նա­կե­լի էին թվում, բայց հե­րիք էր նրանց հետ շփ­վեի, պարզ­վում էր՝ սրի­կա են։ Մտա­ծում էի՝ ա­վե­լի լավ էր չճա­նա­չեի, հեռ­վից հիա­նա­յի նրանց ար­վես­տով։ Եվ դժ­վար է ա­սել, թե որն է նա­խընտ­րե­լի՝ դե­րա­սա­նը մի քիչ էլ ան­տա­ղանդ լի­նի, բայց բա­րո­յա­կան, դրա­կան հատ­կա­նիշ­նե­րով մա՞րդ, թե՞ տա­ղան­դա­վոր, բայց սրի­կա... Սա հա­վերժ վե­ճի թե­մա է։
-ՈՒ­նե­ցե՞լ եք դե­րեր, որ եր­կար եր­կմ­տել եք՝ խա­ղալ-չխա­ղալ։
-Ե­ղել են դե­րեր, որ հրա­ժար­վել եմ խա­ղալ։ Ե­ղել են նաև դե­րեր, որ ստիպ­ված եմ հա­մա­ձայ­նել, ո­րով­հետև ու­րիշ մե­կը չի ե­ղել, որ կա­րող էր ստանձ­նել դե­րը, կամ ռե­ժի­սո­րը շատ է խնդ­րել։ Բայց նաև ե­ղել է մի դեր, որ հրա­ժար­վել եմ, հե­տո զղ­ջա­ցել, որ հրա­ժար­վել եմ։ Ե­ղել է նաև որ ինքս եմ ա­ռա­ջար­կել՝ դեր խա­ղալ, մեր­ժել են (Ծի­ծա­ղում է- Ա. Ս.)։ Դե­րա­սա­նի կյանք է, բնա­կան է։
-Գու­ցե ռե­ժի­սորն ա­վե­լի լա՞վ գի­տի՝ ինչ­պես բաշ­խել դե­րե­րը, իսկ դե­րա­սա­նի կար­ծի­քը շատ սու­բյեկ­տիվ է։
-Ռե­ժի­սոր կա, ո­րին պատ­րաս­տի ար­տադ­րանք է պետք՝ նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար, ռե­ժի­սոր էլ կա, որ սի­րում է ստեղ­ծա­գոր­ծա­կան պրո­ցե­սը, պրպ­տում է, անս­պա­սե­լի դե­րա­բաշ­խում է ա­նում, անս­պա­սե­լի խն­դիր­ներ լու­ծում։ Տար­բեր են, կոնկ­րետ բա­նաձև չկա։
-Դա կախ­ված է ռե­ժի­սո­րի աշ­խա­տաո­ճի՞ց։
-Ա­յո, նաև դե­րա­սա­նից, թե տվյալ պա­հին տվյալ դե­րա­սանն ինչ ստեղ­ծա­գոր­ծա­կան վի­ճա­կի մեջ է, ար­դյո՞ք կա­րող է լու­ծել այդ խն­դի­րը և՛ ֆի­զի­կա­պես, և՛ հո­գե­պես։ Ֆի­զի­կա­պես, ո­րով­հետև դե­րը կա­րող է շատ լուրջ ֆի­զի­կա­կան ծան­րա­բեռն­վա­ծու­թյուն պա­հան­ջել։
-Իսկ պա­տա­հե՞լ է, որ հաղ­թա­հա­րեք անհ­նար թվա­ցող խա­ղը։
-Հա­մազ­գա­յի­նում բե­մադր­վեց Բրեխ­տի «Ե­րեք գրո­շա­նոց օ­պե­րա» պիե­սը։ Ես խա­ղում էի Փիչմ։ Պետք է կեն­դա­նի եր­գեինք, ին­չը դժ­վար է բարդ բե­մա­վի­ճակ­նե­րի ժա­մա­նակ, երբ պա­րում ես, աս­տի­ճան­նե­րով բարձ­րա­նում-իջ­նում։ Փոր­ձե­րի ժա­մա­նակ դժ­վա­րու­թյուն­ներ կա­յին, բայց հաղ­թա­հա­րե­ցինք։ Շատ կարևոր են այդ հաղ­թա­նակ­նե­րը։ Ընդ­հան­րա­պես, սի­րում եմ ինքս ինձ հաղ­թել բե­մի վրա։ Դա միակ դեպ­քը չէ, է­լի դե­րեր են ե­ղել, որ ինձ թվա­ցել է՝ չեմ կա­րող լիար­ժեք ա­նել այն, ինչ ռե­ժի­սորն է ու­զում, բայց, ի վեր­ջո, հաղ­թա­հա­րել եմ՝ իմ աշ­խա­տան­քի և ռե­ժի­սո­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շնոր­հիվ։
-Այս օ­րե­րին խոս­վում է բա­ցօ­թյա ներ­կա­յա­ցում­ներ բե­մադ­րե­լու մա­սին. դե­րա­սան­ներն ինչ­պե՞ս են վե­րա­բեր­վում դրան, հան­դի­սա­տեսն ինչ­պե՞ս կար­ձա­գան­քի։
-Ես մտա­ծում եմ, որ դա վատ գա­ղա­փար է։ Բա­ցօ­թյա ներ­կա­յաց­ման հա­մար նախ և ա­ռաջ տեխ­նի­կա է պետք, բարձ­րա­խոս­ներ, որ ա­մեն թատ­րոն չու­նի։ Բա­ցօ­թյա մաս­սա­յա­կան ներ­կա­յա­ցում­ներ Հա­յաս­տա­նում ե­ղել են, բայց հա­տու­կենտ։ Երևա­նը աղմ­կոտ քա­ղաք է։ 90 թվա­կա­նին Զվարթ­նո­ցի ա­վե­րակ­նե­րի վրա ներ­կա­յա­ցում ենք խա­ղա­ցել, ես գլ­խա­վոր դե­րա­կա­տարն էի, Հով­հան Կա­ռու­ցող էի խա­ղում. ե­րե­կո­յան պետք է բա­ցօ­թյա խա­ղա­յինք, բայց փոր­ձի ժա­մա­նակ պարզ­վեց, որ աղ­մու­կը խան­գա­րում է, ստիպ­ված էինք ձայ­նագ­րած տեքս­տի ու­ղեկ­ցու­թյամբ ցու­ցադ­րել ներ­կա­յա­ցու­մը։
Կար­ծում եմ՝ վա­րա­կի մեծ ցու­ցա­նի­շի պա­րա­գա­յում շատ ա­վե­լի կարևոր է մար­դու ողջ մնա­լը։ Հի­մա գո­յու­թյան կռիվ է, ա­ղետ, ընդ ո­րում՝ հա­մաշ­խար­հա­յին ա­ղետ։ Պետք չէ պա­տե­պատ խփ­վել՝ մտա­ծե­լով ինչ ա­նել։ Ես չէի ցան­կա­նա, որ ներ­կա­յա­ցում­նե­րի պատ­ճա­ռով վա­րակ­նե­րը շա­տա­նան, ու նաև խիստ կաս­կա­ծում եմ, որ մար­դիկ դի­մակ­նե­րով, հե­ռա­վո­րու­թյան վրա ներ­կա­յա­ցում կնա­յեն՝ վա­րակ­վե­լու մտա­վա­խու­թյունն էլ սր­տում։
-«Live»-ե­րի մա­սին ի՞նչ կար­ծիք ու­նեք։ Ինք­ներդ ցան­կու­թյուն չու­նե՞ք եր­բեմն առ­ցանց հա­ղոր­դակց­վե­լու մարդ­կանց հետ, մի բան կար­դա­լու, մի բան ա­սե­լու։
-Հի­մա այն­քան շատ են դա ա­նում, որ մի տե­սակ ա­վե­լորդ ակ­տի­վու­թյուն է թվում։ Ե­թե ես ինչ-որ բան ա­նեմ, դրա մեջ պետք է շատ լի­նի ար­վես­տը, գե­ղար­վես­տը։ Հենց այն­պես ինչ-որ բան ա­նել՝ ա­նե­լու հա­մար, ինչ է թե առ­ցանց հար­թակ ես դուրս գա­լիս ու մարդ­կանց ինչ-որ բան ա­սում... Կամ ի՞նչ ես ա­սում, ա­մեն ինչ վա­ղուց աս­ված է։ Բո­լո­րը ապ­րե­լու ձև են սո­վո­րեց­նում, քա­ղա­քա­կա­նու­թյուն, վա­րա­կա­բա­նու­թյուն, բո­լորն ա­մեն ինչ գի­տեն։ Այն­քան են տե­ղին-ան­տե­ղի խո­սում, որ ար­դեն պրո­ֆե­սիո­նա­լին էլ չես ու­զում լսել։
-Մի վեր­ջին հարց. են­թադ­րենք հա­մա­վա­րա­կը ան­ցավ, տա Աստ­ված` քիչ կո­րուստ­նե­րով, ու վե­րա­դար­ձանք բնա­կա­նոն կյան­քին։ Ի՞նչ խն­դիր­նե­րի եք բախ­վե­լու, որ կա­յին հա­մա­վա­րա­կից ա­ռաջ ու շա­րու­նակ­վե­լու են հա­մա­վա­րա­կից հե­տո։ Ի՞ն­չը կու­զեիք փոխ­վեր, բա­րե­լավ­վեր թա­տե­րա­կան կյան­քում։
-Կու­զեի թատ­րո­նի մար­դիկ, կապ չու­նի՝ ռե­ժի­սոր, դե­րա­սան, նկա­րիչ, հն­չյու­նա­յին օ­պե­րա­տոր, թե հս­կիչ, բո­լորն ու­նե­նա­յին ար­ժա­նա­պա­տիվ աշ­խա­տա­վարձ։ Այս ի­մաս­տով՝ բո­լո­րին մաղ­թում եմ ար­ժա­նա­պատ­վու­թյուն։ Ո­րով­հետև ար­ժա­նա­պա­տիվ աշ­խա­տա­վար­ձը խո­սում է հենց ար­ժա­նա­պատ­վու­թյան մա­սին։ Կու­զեի ա­մեն ինչ այդ կե­տից սկս­վեր, ու պե­տու­թյու­նը հաս­կա­նար՝ թատ­րո­նը, խա­ղա­ցան­կա­յին թատ­րո­նը ազ­գա­յին ար­ժեք է։ Կան մար­դիկ, որ թա­տե­րա­կան մշա­կույ­թը պա­հում են ի­րենց ու­սե­րին, ե­թե մենք դա կորց­նենք, ա­մեն ինչ կկորց­նենք։ Ո­րով­հե­տեև թատ­րո­նը հա­սա­րա­կա­կան գի­տակ­ցու­թյան ա­մե­նա­բարձր ձևե­րից մեկն է, թատ­րո­նը, օ­պե­րան քա­ղա­քակր­թու­թյան բա­նաձև են։ Ինչ վե­րա­բե­րում է խա­ղա­ցան­կին՝ ինչ կխա­ղաս, չես խա­ղա, շատ կու­զեի նոր պիես­ներ գր­վեին։ Հա­մա­վա­րա­կից հե­տո շատ բան փոխ­վեց, շատ բա­ներ ենք սկ­սել վե­րա­նա­յել, արժևո­րել։ Կու­զեի բե­մից խո­սեինք ա­վե­լի կարևոր բա­նե­րի մա­սին։ Օ­րի­նակ, ես մտա­ծում եմ, որ մարդ­կու­թյան ա­ռաջ ծա­ռա­ցած ա­մե­նա­մեծ խն­դի­րը հա­մա­վա­րա­կը չէ, այլ բնակ­չու­թան թվա­քա­նա­կը, որ ա­ճում է ա­հա­վոր տեմ­պե­րով։ Գիտ­նա­կան­ներն ան­գամ մարդ­կանց այլ մո­լո­րակ­ներ է­վա­կուաց­նե­լու ու­ղի­ներ են փնտ­րում։ Ար­դեն նման խնդ­իր­նե­րի մա­սին է մարդ­կու­թյու­նը մտա­ծում։ Ընդ­հան­րա­պես քա­ղա­քակր­թու­թյու­նը գնում է ինք­նաոչն­չաց­ման։ Մար­դը հա­զա­րա­մյակ­նե­րով այս մո­լո­րա­կի վրա ա­վե­րա­ծու­թյուն­ներ է ա­րել՝ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի աղ­տո­տում, բնա­կան ռե­սուրս­նե­րի մս­խու­մը... Ե­թե սա չգի­տակ­ցի, կոր­ծան­ման տեմ­պե­րը կա­րա­գա­նան։ Քա­ղա­քակր­թու­թյան ինք­նաոչն­չա­ցու­մը կա­րե­լի է կան­խել կամ տեմ­պե­րը դան­դա­ղեց­նել միայն մշա­կույ­թով։ Ա՛յ սա պետք է գի­տակ­ցեն իշ­խա­նու­թյուն­նե­րը։ Իսկ մշա­կույ­թի մեջ թատ­րոնն ա­ռա­ջին շար­քում է։

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
  • Դրվագ «Հացի խնդիր» ներկայացումից, Մովրով
Դիտվել է՝ 8378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ