«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ասում են...

Ասում են...
21.07.2020 | 16:08

...թե Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը ծանր խո­սակ­ցու­թ­յուն է ու­նե­ցել իր «անձ­նա­կան օգ­տա­գործ­ման» ՍԴ դա­տա­վոր Վա­հե Գրի­գո­ր­յա­նի հետ, քան­զի, այս վի­ճա­կի տու­ժող­նե­րից մեկն էլ ՀՀ կա­ռա­վա­րու­թ­յունն է։ Պա­րա­պուր­դի մատն­ված, դե­ֆակ­տո խոր ճգ­նա­ժամ ապ­րող ՍԴ-ն չի կա­րո­ղա­նում վա­վե­րաց­նել պե­տու­թ­յան հա­մար կարևո­րա­գույն մի­ջազ­գա­յին պայ­մա­նագ­րերն ու փաս­տաթղ­թե­րը, ինչն էլ իր հեր­թին լուրջ ազ­դե­ցու­թ­յուն է թող­նում ա­ռանց այն էլ ծանր վի­ճա­կում գտն­վող հա­յաս­տան­յան տն­տե­սու­թ­յան վրա: Դեռ մեկ տա­րի ա­ռաջ ի­րեն Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նա­խա­գահ հռ­չա­կած Վա­հե Գրի­գո­ր­յա­նը, ո­րը այդ մեկ տա­րին ա­ռանց աչ­քը թար­թե­լու բա­վա­կա­նին բարձր աշ­խա­տա­վարձ է ստա­ցել, գտն­վում է ֆրուստ­րիա­ցիոն վի­ճա­կում, ո­րով­հետև հաս­կա­նում է, որ այդ… ին­քը չէ։ ՍԴ նա­խա­գահ ինքն այդ­պես էլ չի դառ­նա, ի­րեն չեն վս­տա­հում, ո­րով­հետև այ­սօր ՍԴ-ում տի­րող խոր ճգ­նա­ժա­մի և ընդ­հա­նուր դա­տա­կան հա­մա­կար­գում ստեղծ­ված վի­ճա­կի բուն մե­ղա­վորն ու պա­տաս­խա­նա­տուն ինքն է:

Դիտվել է՝ 42211

Մեկնաբանություններ