Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պե­տու­թ­յու­նը, որ­պես այդ­պի­սին, չկար, հարց կար­գա­վո­րո­ղի դե­րա­կա­տա­րում չու­ներ

Պե­տու­թ­յու­նը, որ­պես այդ­պի­սին, չկար, հարց կար­գա­վո­րո­ղի դե­րա­կա­տա­րում չու­ներ
21.07.2020 | 16:28

Կի­րա­կի օր­վա­նից գա­զը խո­շոր սպա­ռող­նե­րի, ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի և վե­րամ­շա­կող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հա­մար թան­կա­ցավ։ Առ­կա սո­ցիալ-տն­տե­սա­կան վի­ճա­կի պայ­ման­նե­րում սա ա­ռա­ջի­կա­յում ապ­րանք­նե­րի շղ­թա­յա­կան թան­կաց­ման է հան­գեց­նե­լու։ Աշ­նա­նը եր­կի­րը տն­տե­սա­կան բա­վա­կան բարդ վի­ճա­կում է հայ­տն­վե­լու։ Կո­րո­նա­վի­րու­սի հետևան­քով ա­ռա­ջա­ցած խն­դիր­նե­րը, տն­տե­սա­կան ակ­տի­վու­թյան ցու­ցա­նիշ­նե­րի կտ­րուկ ան­կու­մը, ար­տա­հան­ման կր­ճա­տու­մը, գոր­ծազր­կու­թյան մե­ծա­ցու­մը, փակ­ված բիզ­նես­նե­րը, հար­կա­յին ե­կա­մուտ­նե­րի նվա­զու­մը, ներդ­րում­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը և շատ ու շատ խն­դիր­ներ տն­տե­սա­կան վի­ճակն օ­րե­ցօր ա­վե­լի են վատ­թա­րաց­նում։ Այ­սօր Հա­յաս­տա­նի ներ­քին թիվ մեկ խն­դի­րը սո­ցիա­լա­կան ճգ­նա­ժա­մի հաղ­թա­հա­րումն է, այ­սինքն՝ տն­տե­սա­կան լուրջ ռազ­մա­վա­րու­թյան մշա­կու­մը։ Ա­միս­ներ ա­ռաջ, երբ Հա­յաս­տա­նում նոր էր կո­րո­նա­վի­րու­սը հաս­տատ­վել, Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց, թե սա լավ հնա­րա­վո­րու­թյունն է, որ­պես­զի կա­րո­ղա­նանք դր­սի շու­կա­յում հար­թակ­ներ զբա­ղեց­նել, իսկ երկ­րում վեր­ջա­պես տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյուն ի­րա­կա­նաց­նել, ո­րից պի­տի նաև աշ­խար­հը օ­րի­նակ վերց­նի։ Դժ­վար է ա­սել, թե աշ­խար­հը Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյու­նից ինչ օ­րի­նակ պի­տի վերց­նի, բայց միայն այն ցու­ցա­նիշ­ներն ու կա­ռա­վար­ման մա­կար­դա­կը, ո­րոնք այ­սօր կան, հաս­տատ նոր հնա­րա­վո­րու­թյան մա­սին չեն խո­սում, էլ չենք ա­սում, որ նախ­կին հնա­րա­վո­րու­թյուն­ներն էլ լրիվ զրո­յաց­վել են։


Տն­տե­սա­կան այս խն­դիր­նե­րի հան­գույ­ցի մեջ օ­րերս մի հե­տաքր­քիր ի­րա­վի­ճա­կի ա­կա­նա­տես ե­ղանք, ին­չը լա­վա­գույնս ներ­կա­յաց­նում է տն­տե­սա­կան կա­ռա­վար­ման այ­սօր­վա պատ­կե­րը։ Հայ­կա­կան ծի­րա­նի շատ հայտ­նի պատ­մու­թյունն իշ­խա­նու­թյուն­նե­րին մի ու­սա­նե­լի դաս տվեց։ Հա­յաս­տա­նը, լի­նե­լով ԵԱՏՄ ան­դամ եր­կիր, ի­րեն Ռու­սաս­տա­նի դաշ­նա­կից հա­մա­րող պե­տու­թյուն, չկա­րո­ղա­ցավ ա­րագ այդ հար­ցը լու­ծել պե­տու­թյուն­նե­րի, պաշ­տո­նյա­նե­րի մա­կար­դա­կով, հար­ցին լու­ծում տվե­ցին և՛ Հա­յաս­տա­նի, և՛ Ռու­սաս­տա­նի հայ գոր­ծա­րար­նե­րը, ինչ­պես նաև այն­տեղ բնակ­վող մեր բազ­մա­թիվ հայ­րե­նա­կից­ներ։ Այ­սինքն, պե­տու­թյու­նը, որ­պես այդ­պի­սին, չկար այս խնդ­րում, հարց կար­գա­վո­րո­ղի դե­րա­կա­տա­րում չու­ներ։ Իսկ տն­տե­սու­թյան զար­գա­ցու­մը բարդ ու բազ­մա­շերտ մե­խա­նիզմ է, որ­տեղ ա­մեն մի թույլ օ­ղակ իր ազ­դե­ցու­թյունն է թող­նում մյուս բո­լոր ո­լորտ­նե­րի վրա։ Ե­թե մի տեղ ար­տա­հան­մանն ու ի­րաց­մա­նը խո­չըն­դո­տում են, մյուս տե­ղում ներ­սի գոր­ծա­րար­ներն են մեծ վնաս­ներ կրում, հար­կա­յին ե­կա­մուտ­նե­րի խն­դիր­ներ են ա­ռա­ջա­նում, ու այդ­պես շա­րու­նակ։ Իսկ եր­կի­րը չի կա­րող տն­տե­սու­թյուն զար­գաց­նել՝ հեն­վե­լով միայն դր­սում ապ­րող հայ­րե­նա­կից­նե­րի հայ­րե­նա­սի­րու­թյան կամ հայ գոր­ծա­րար­նե­րի՝ պե­տու­թյան գոր­ծա­ռույթ­ներն ի­րենց ու­սե­րին վերց­նե­լու վրա։


Այ­սօր ա­ռաջ­նա­յին պա­հանջ են տն­տե­սա­կան ռազ­մա­վա­րու­թյան մշա­կու­մը, ճիշտ կա­ռա­վա­րու­մը և խե­լա­միտ ո­րո­շում­նե­րը, այ­լա­պես Հա­յաս­տա­նը ոչ միայն վի­րու­սի, այլ տն­տե­սա­կան անկ­ման ցու­ցա­նիշ­նե­րով աշ­խար­հում ռե­կոր­դա­կիր կլի­նի։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 18284

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ