«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

COVID-19-ի դեմ պայքարի համար Առողջապահության նախարարությունը 4 ամսում ծախսել է 5,8 մլրդ դրամ

COVID-19-ի դեմ պայքարի համար Առողջապահության նախարարությունը 4 ամսում ծախսել է 5,8 մլրդ դրամ
26.07.2020 | 00:49

Հայաստանում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում Առողջապահության նախարարությունը մարտից հուլիսի 1-ը իրականացրել է 5 միլիարդ 808 միլիոն 527 հազար 812 դրամի (մոտ 11,97 միլիոն դոլար) ծախսեր՝ ասված է նախարարության ֆինանսական հաշվետվությունում: Այդ գումարից 1 443 504 690 դրամը վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսերն են, 651968 363 դրամն ուղղվել է պարգևատրումներին, 166518894 դրամը՝ բժշկական սարքավորումներով հագեցվածությանը, 828 միլիոն 74 հազար 847 դրամը՝ դեղորայքի և ԲՆԱ հագեցվածությանը, 669 միլիոն 323 հազար 500 դրամը՝ պաշտպանիչ միջոցներով հագեցվածությանը, 618 միլիոն 851 հազար 437 դրամը՝ բժշկական կենտրոնների վերանորոգմանը, 389 միլիոն 675 հազար 775 դրամը՝ ժամանակավոր մեկուսարանների պահպանմանը, և 140 միլիոն 610 հազար 307 դրամը՝ այլ պետական մարմինների կարիքների համար գնումներին:


Ներկայացվածը բացառապես Առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերն են, ծախսեր եղել են բազմաթիվ այլ գերատեսչությունների կողմից, նշված է հաղորդագրությունում: Պայմանավորված համավարակով՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը նախարարությունը խոստանում է պարբերաբար թարմացնել։

Դիտվել է՝ 4290

Մեկնաբանություններ