«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

Կի­սատ-պռա­տու­թ­յան բա­նաձևի շա­հե­կա­նու­թ­յու­նը

Կի­սատ-պռա­տու­թ­յան բա­նաձևի շա­հե­կա­նու­թ­յու­նը
28.07.2020 | 00:15

Հե­ռա­ցող հու­լի­սի հետ­քե­րով՝ ար­ձա­նագ­րենք մեր բուռն ամ­ռան օ­րա­կար­գը: Կո­րո­նա­վի­րու­սի ա­ռա­ջին ա­լի­քը չհաղ­թա­հա­րած, օ­րա­կան 400-500 նոր վա­րակ­ված, 5-15 մահ գրան­ցող եր­կի­րը զգու­շո­րեն խո­սում է աշ­նանն ու ձմ­ռա­նը երկ­րորդ ա­լի­քից: Մեծ Բրի­տա­նիա­յի վար­չա­պետ Բո­րիս Ջոն­սո­նը, որ ըն­դու­նել է իր կա­ռա­վա­րու­թյան ան­պատ­րաստ լի­նե­լը կո­րո­նա­վի­րու­սին, ո­րո­շել է 50-ից մեծ բո­լոր քա­ղա­քա­ցի­նե­րին անվ­ճար պատ­վաս­տել գրի­պի դեմ, որ թեթևաց­նի սե­զո­նա­յին հի­վան­դա­ցու­թյան ա­ճը և հի­վան­դա­նոց­նե­րը պատ­րաստ պա­հի կո­րո­նա­վա­րա­կի երկ­րորդ ա­լի­քին: Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նուել Մակ­րո­նը Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի նիս­տում՝ հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին պե­տա­կան խոր­հր­դի ան­դամ­նե­րի հետ քն­նար­կում է երկ­րի հա­մա­ճա­րա­կա­յին վի­ճակն ու ա­նե­լիք­նե­րը:


Մենք պայ­քա­րում ենք դի­մակ դնել-չդ­նե­լու հա­մար: ՈՒ դա ար­դեն ոչ թե ա­ռող­ջա­պա­հու­թյան, այլ ազ­գո­վին դեգ­րա­դա­ցիա­յի վկա­յու­թյուն է: Գի­տակ­ցու­թյան դեգ­րա­դա­ցիա­յի, որ դրսևոր­վում է բո­լոր ո­լորտ­նե­րում: ՈՒ՝ շատ ինք­նա­տիպ: Մենք բա­ցար­ձակ հետևո­ղա­կան չենք: Կար ժա­մա­նակ, երբ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րում էր, որ ՀՀ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը պետք է փոխ­վի ու ա­ռա­վել ակ­տիվ լի­նի: Բայց միայն հու­լի­սի 23-ին կա­ռա­վա­րու­թյան նիս­տում ազ­դա­րա­րեց «ծրագ­րա­յին» դրույթ­նե­րը, երբ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը տվել էր հայտ­նի գնա­հա­տա­կան­նե­րը ի­րա­վի­ճա­կին: Հա­յաս­տա­նը նո­րից գնաց պա­տաս­խա­նի տար­բե­րա­կին, մինչ­դեռ հաղ­թո­ղի դիր­քե­րից ա­ռա­ջի­նը պի­տի պայ­ման­ներ թե­լադ­րեր, ոչ թե հա­կադր­վեր Ա­լիևին:


Չենք սո­վո­րում հաղ­թե­լուց հե­տո հաղ­թա­նա­կը օգ­տա­գոր­ծել, շա­րու­նա­կում ենք մնալ պա­տաս­խան ա­լի­քի դի­վա­նա­գի­տու­թյան եր­կիր:
Կա­ռա­վա­րու­թյան նիս­տում Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց իր 7 կե­տե­րը: «Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի ընդ­հա­նուր անվ­տան­գու­թյան հա­մա­կար­գը պետք է ա­ռա­վել ամ­րապն­դել»՝ Ար­ցա­խի հետ սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյա­նը սպառ­նա­լիք­նե­րին հա­մա­պա­տաս­խան նոր բո­վան­դա­կու­թյուն հա­ղոր­դել: Ո՞րն է այդ բո­վան­դա­կու­թյու­նը, և ե՞րբ է Հա­յաս­տա­նը Ար­ցա­խի հետ ռազ­մա­քա­ղա­քա­կան դա­շին­քը ամ­րագ­րե­լու հա­մա­ձայ­նագ­րով: Ին­չու՞ ենք մենք վա­խե­նում բա­նակ­ցա­յին նոր ի­րա­վի­ճակ ստեղ­ծե­լուց: Միևնույն է՝ դե­ֆակ­տո դա­շին­քը կա և գոր­ծում է տաս­նա­մյակ­ներ: Ե­թե հայ­տա­րա­րում ենք, որ «Ար­ցա­խը պետք է դառ­նա բա­նակ­ցու­թյուն­նե­րի լիար­ժեք կողմ», նշա­նա­կու՞մ է, որ ա­ռանց Ար­ցա­խի մենք չենք բա­նակ­ցե­լու: Ե­թե պա­հան­ջում ենք, որ «Ադր­բե­ջա­նը պետք է հրա­պա­րա­կայ­նո­րեն հրա­ժար­վի ու­ժի կի­րա­ռու­մից և վս­տա­հե­լի քայ­լեր կա­տա­րի հա­կա­հայ­կա­կան հռե­տո­րա­բա­նու­թյու­նը դա­դա­րեց­նե­լու ուղ­ղու­թյամբ», ու­նե՞նք տար­բե­րակ, բա­ցի պա­տե­րազ­մը, թե ինչ ենք ա­նե­լու, ե­թե չդա­դա­րեց­րեց: Միան­գա­մայն ճիշտ է, որ «բա­նակ­ցու­թյուն­նե­րը պետք է լի­նեն ի­մաս­տա­լից: Ադր­բե­ջա­նի այն մո­տե­ցու­մը, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րը պա­տե­րազ­մի շա­րու­նա­կու­թյունն են և դրանց նպա­տա­կը բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ ռազ­մա­կան խն­դիր­ներ լու­ծելն է, ի­մաս­տազր­կում են բա­նակ­ցա­յին ողջ գոր­ծըն­թա­ցը: Բա­նակ­ցու­թյուն­ներն ի­մաստ ու­նեն, ե­թե Ադր­բե­ջա­նը պատ­րաստ է հետ կանգ­նել իր մաք­սի­մա­լիս­տա­կան մո­տե­ցու­մից և պատ­րաստ է փոխ­զիջ­ման: Ա­ռանց որևէ սահ­մա­նա­փակ­ման Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ճա­նա­չու­մը, Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի բնակ­չու­թյան անվ­տան­գու­թյու­նը չեն կա­րող զիջ­վել որևէ պա­րա­գա­յում», բայց գո­նե մեզ հա­մար ձևա­կեր­պե՞լ ենք փոխ­զիջ­ման բո­վան­դա­կու­թյու­նը: Ա­յո, «Ադր­բե­ջա­նին զենք մա­տա­կա­րա­րող եր­կր­նե­րը պետք է հս­տակ գի­տակ­ցեն, որ այդ զեն­քի օգ­տա­գոր­ծու­մը խա­ղաղ բնակ­չու­թյան դեմ հան­ցա­գոր­ծու­թյուն է», և ոչ թե տպա­վո­րու­թյուն է, այլ ի­րա­կա­նու­թյուն, որ «ՀՀ զին­ված ու­ժե­րի և խա­ղաղ բնակ­չու­թյան դեմ կռ­վում է ոչ թե Ադր­բե­ջա­նը, այլ օ­տա­րերկ­րյա գերճ­շգ­րիտ, մա­հա­բեր զի­նա­տե­սակ­ներ ար­տադ­րող մի­ջազ­գա­յին կոր­պո­րա­ցիա­նե­րը՝ ի­րենց մաս­նա­գետ­նե­րով հան­դերձ», բայց ի՞նչ ենք ա­նում, որ այդ­պես չլի­նի: Երբ վար­չա­պե­տը հայ­տա­րա­րում է, որ «հրա­դա­դա­րի պահ­պան­ման մո­նի­թո­րին­գը, ո­րը գո­յու­թյուն ու­ներ մինչև հա­մա­վա­րա­կը, փաս­տա­ցի խիստ սահ­մա­նա­փակ է: Պետք է մի­ջազ­գա­յին նոր մո­նի­թո­րինգ, ո­րը լի­նի մշ­տա­կան և ու­նե­նա ստու­գո­ղա­կան մե­խա­նիզմ­ներ, ո­րոնք կար­ձա­նագ­րեն, թե երբ և որ կողմն է խախ­տել հրա­դա­դա­րը:

Նմա­նօ­րի­նակ մո­նի­թո­րին­գա­յին գոր­ծու­նեու­թյուն կա­րող է ի­րա­կա­նաց­նել ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան գրա­սե­նյա­կը, որն ու­նի տա­րա­ծաշր­ջա­նում տա­րի­նե­րի փոր­ձա­ռու­թյուն և կա­րող է ա­պա­հո­վել ԵԱՀԿ դի­տորդ­նե­րի մշ­տա­կան ներ­կա­յու­թյու­նը տա­րա­ծաշր­ջա­նում թե պե­տա­կան սահ­մա­նին, թե շփ­ման գծում», ին­չու՞ հս­տակ չի ա­սում, որ պետք է կա­տար­վեն 2016-ի Վիեն­նա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը, ո­րից հե­տո նոր կա­րող է խոսք լի­նել ա­ռար­կա­յա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րի մա­սին: Ին­չի՞ հա­մար է մո­տա­վո­րու­թյու­նը, որ բնավ էլ դի­վա­նա­գետ­նե­րին գոր­ծե­լու ա­զա­տու­թյուն չի տա­լիս, հա­կա­ռա­կը: Ճիշտ է, որ «հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման նպա­տա­կով Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կե­լու է աշ­խա­տել ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի հետ: Մենք վճ­ռա­կա­նո­րեն մեր­ժել և մեր­ժե­լու ենք հա­կա­մար­տու­թյան շա­հարկ­մամբ տա­րա­ծաշր­ջանն ա­պա­կա­յու­նաց­նե­լու Թուր­քիա­յի փոր­ձե­րը», բայց իր հա­կա­հայ­կա­կան գոր­ծու­նեու­թյամբ Ան­կա­րան, որ Բաք­վից ակ­տիվ էր, պետք է ստա­նար շատ ա­վե­լի ռեալ գնա­հա­տա­կան:


Դե­ֆակ­տո այս օ­րե­րին Հա­յաս­տա­նից դուրս շա­րու­նակ­վող հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­խում­նե­րում դար­ձյալ Ան­կա­րան է գոր­ծող գլ­խա­վոր ան­ձը, ու դա գե­րակն­հայտ է: Ակն­հայտ է՝ ՌԴ ԱԳ նա­խա­րա­րի՝ Թուր­քիա­յին ուղղ­ված զսպ­վա­ծու­թյան կո­չից, զո­րա­վար­ժու­թյուն­նե­րից, ՌԴ նա­խա­գա­հի ու ԱԽ նա­խա­գա­հի տե­ղա­կա­լի, դես­պան­նե­րի ու տար­բեր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ի­րա­րա­հա­ջորդ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից: Հատ­կա­պես տա­րօ­րի­նակ հն­չեց ՌԴ-ում ՀՀ դես­պա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը. «Ի­րա­վի­ճա­կը շատ լուրջ է, ցա­վոք, խն­դիրն անց­նում է անդ­րազ­գա­յին ի­րա­վի­ճա­կի և տե­ղա­փոխ­վում այս­տեղ, սում­գա­յի­թյան ջար­դե­րը կա­րող են խա­ղա­լիք թվալ»: Սում­գա­յի­թը հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյունն է Ադր­բե­ջա­նում, ո­րին չար­ձա­գան­քեց ՌԴ-ն: Դես­պանն ակ­նար­կում է, որ Ռու­սաս­տա­նը չի՞ ար­ձա­գան­քե­լու իր տա­րած­քում հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյա­նը: Նույն­քան տա­րօ­րի­նակ է, որ բո­լոր կո­չե­րը, հոր­դոր­նե­րը, սպառ­նա­լիք­նե­րը ուղղ­ված են հա­յե­րին, որ պաշտ­պան­վում են, ոչ թե հար­ձակ­վում ադր­բե­ջան­ցի­նե­րի վրա, որ սահ­մա­նին զին­վոր­նե­րից պար­տու­թյան վրե­ժը փոր­ձում են ան­զեն հա­յե­րից լու­ծել: Ակն­հայտ է, որ Բա­քուն միայ­նակ չէր հան­դգ­նի այս մաս­շատբ­նե­րի հար­ձա­կում­ներ գոր­ծել Մոսկ­վա­յում ու Ռու­սաս­տա­նի տա­րած­քում, ե­թե կա­պեր չու­նե­նար ռու­սա­կան իշ­խող է­լի­տա­յում ու չու­նե­նար Ան­կա­րա­յի ա­ջակ­ցու­թյու­նը: 2020-ի փետր­վա­րին, երբ ռուս­ներն ու թուր­քե­րը Իդ­լի­բում մի­մյանց վրա էին կրա­կում, Էր­դո­ղա­նի խոր­հր­դա­կա­նը հայ­տա­րա­րեց, որ 25 մի­լիոն մահ­մե­դա­կան­նե­րը կքան­դեն Ռու­սաս­տա­նը ներ­սից, ե­թե ռուս­նե­րը խել­քի չգան: Էր­դո­ղա­նը հի­մա փոր­ձում է ադր­բե­ջան­ցի­նե­րի ան­վան տակ Պու­տի­նի հետ լու­ծել այլ հար­ցեր: Պա­տա­հա­կան չէ, որ հենց այս օ­րե­րին Թուր­քիա­յի ԱԳՆ-ն հայ­տա­րա­րեց, որ հա­մա­ձայ­նու­թյուն է կա­յա­ցել ռուս­նե­րի հետ Լի­բիա­յի հար­ցում, որ ՌԴ ԱԳՆ-ն ոչ հեր­քեց, ոչ հաս­տա­տեց: ՌԴ-ում ապ­րող հա­յե­րը ա­կա­մա հայ­տն­վել են աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շր­ջապ­տույ­տի մեջ, որ­տեղ գոր­ծող անձ չեն, ինչ­պես պտու­տակ են ըն­դա­մե­նը ադր­բե­ջան­ցի­ներն ու այ­լազ­գի մու­սուլ­ման­նե­րը, որ իբրև վարձ­կան լծ­վել են ՌԴ-ին խա­ղից դուրս բե­րե­լու գոր­ծին՝ չի­մա­նա­լով ան­գամ ի­րենց ա­րա­ծի նպա­տա­կը: ՈՒ հի­մա ճշ­մար­տու­թյան պահն է ոչ թե հայ-ադր­բե­ջա­նա­կան, հայ-ռու­սա­կան, կամ ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, այլ ռուս-թուր­քա­կան: Կկա­յա­նա՞ հեր­թա­կան առևտու­րը Ան­կա­րա­յի հետ՝ հա­յե­րի հաշ­վին, թե՞ ոչ, սա է խն­դի­րը: Էր­դո­ղա­նի գլ­խա­ցա­վան­քը բնավ էլ Ա­լիևին Բաք­վում իշ­խա­նու­թյան պա­հե­լը չէ: 2021-ին լրա­նում է 1921-ին 100 տա­րով կնք­ված ռուս-թուր­քա­կան պայ­մա­նագ­րե­րի ժամ­կե­տը: Այդ պայ­մա­նագ­րե­րը Ան­կա­րա­յի ագ­րե­սիա­յի բուն պատ­ճառն են, որ ոչ ոք չի ցան­կա­նում բարձ­րա­ձայ­նել: Այդ թվում՝ ՀՀ ԱԳՆ-ն: Իսկ Էր­դո­ղա­նը հայ­կա­կան հար­ցի մի­ջազ­գա­յին շր­ջա­նա­ռու­թյան հա­կազդ­ման հա­տուկ կա­ռույց է ստեղ­ծում:


Ան­ցյալ շա­բաթ Նի­կոլ Փա­շի­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ հրա­վիր­վել է խոր­հր­դակ­ցու­թյուն՝ քն­նար­կե­լու տն­տե­սա­կան ա­ճի վե­րա­կան­գն­ման գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ծրագ­րի նա­խա­գի­ծը: Պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյամբ՝ անդ­րա­դարձ է ե­ղել ար­տա­հան­մա­նը միտ­ված ճյու­ղե­րի՝ ար­դյու­նա­բե­րու­թյան, սնն­դի վե­րամ­շակ­ման, գյու­ղատն­տե­սու­թյան, կա­պի­տալ ներդ­րում­նե­րի ներգ­րավ­ման, շի­նա­րա­րու­թյան, զբո­սաշր­ջու­թյան, ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման ո­լորտ­նե­րի խն­դիր­նե­րին: Նա­խագ­ծով նա­խա­տես­վում են տն­տե­սու­թյան խթան­մա­նը միտ­ված հա­վե­լյալ գոր­ծի­քա­կազ­մեր, ո­րոնք կն­պաս­տեն տն­տե­սու­թյան վե­րա­կան­գն­մանն ու նոր ա­ռա­ջըն­թա­ցին: Menu.am-ի հիմ­նա­դիր Վա­հան Քե­րո­բյա­նը Ֆեյս­բու­քի իր է­ջում գրել է վար­չա­պե­տի և գոր­ծա­րար­նե­րի հան­դիպ­ման մա­սին. «Վար­չա­պե­տը մեզ մե­ղադ­րեց, պատ­մեց, բա­ցատ­րեց, ներ­կա­յաց­րեց, բայց չլ­սեց»: «Մենք ոնց որ ման­կա­պար­տե­զի սա­ներ լի­նեինք, որ պի­տի մեր դաս­տիա­րա­կին լսեինք»: Վար­չա­պե­տը գոր­ծա­րար­նե­րին մե­ղադ­րել է «մա­ֆիոզ մտա­ծե­լա­կեր­պի», նախ­կի­նում «հաս­տատ գոր­ծած» հան­ցանք­նե­րի, հար­կե­րի ի­մաս­տը չհաս­կա­նա­լու և այլ­նի մեջ՝ «Մուն­նաթ էր, ոչ թե հան­դի­պում»: Գու­ցե հենց «մուն­նաթն» է հա­վե­լյալ գոր­ծի­քա­կազ­մը, ո­րով Հա­յաս­տա­նում պետք է վե­րա­կան­գն­վի տն­տե­սա­կան ա­ճը: Ի­րա­կա­նում բո­լո­րո­վին չկա տպա­վո­րու­թյուն, որ վար­չա­պետն զբաղ­վում է տն­տե­սու­թյամբ. նա խոր­հր­դակ­ցու­թյուն­ներ է ա­նում ու կար­դում իր հա­մար գր­ված տեքս­տե­րը: Ե­թե Նի­կոլ Փա­շի­նյա­նը մտա­ծում է տն­տե­սու­թյան և տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մից դուրս գա­լու մա­սին, օր ա­ռաջ պետք է լու­ծի աշ­խա­տա­տե­ղե­րի վե­րա­կան­գն­ման հար­ցը: Ար­դեն 2 տա­րի Նի­կոլ Փա­շի­նյա­նը նա­խան­ձե­լի հետևո­ղա­կա­նու­թյամբ խու­սա­փում է Ա­մուլ­սա­րի հար­ցը օ­րա­կարգ բե­րե­լուց: Մո­ռա­ցեք բո­լոր խոս­տում­նե­րը, հի­մա Ա­մուլ­սա­րում բա­ցար­ձակ ա­պօ­րի­նու­թյան մթ­նո­լորտ է: Ի­րենք ի­րենց «բնա­պահ­պան» հայ­տա­րա­րած մի խումբ օ­րա­վար­ձով վարձ­կան­ներ, որ խայ­տա­ռա­կում են ի­րա­կան բնա­պահ­պան­նե­րի ա­նունն ու ա­ռա­քե­լու­թյու­նը, շր­ջա­նում զբաղ­ված են բա­ցա­հայտ ա­հա­բեկ­չու­թյամբ՝ մահ­վան սպառ­նա­լիք­ներ տե­ղա­լով նրանց հաս­ցեին, որ կհան­դգ­նեն ճա­նա­պար­հը բա­ցել: Նի­կոլ Փա­շի­նյա­նը, չգի­տես ին­չու, նրանց պա­տե­րով չի տա­լիս, ան­գամ մի թեթև «մուն­նաթ» չի գա­լիս մարդ­կանց վրա, որ այս ըն­թաց­քում ի­րենց աշ­խա­տած փո­ղե­րով կա­րո­ղա­ցել են Երևա­նում Թու­մա­նյան փո­ղո­ցում սե­փա­կան բնա­կա­րան գնել, բայց հա­ցից կտ­րում են մար­զի բնակ­չու­թյա­նը: Նի­կոլ Փա­շի­նյանն ա­պա­վի­նում է ապ­րիո­րի «երկ­խո­սու­թյան» նրանց հետ՝ չցան­կա­նա­լով ու­ժով ցրել: Մար­դիկ, որ կա­րող են և ու­զում են աշ­խա­տե­լով տուն պա­հել, և մար­դիկ, որ ա­ռանց աշ­խա­տե­լու են դա ա­նում՝ սա է այ­սօր­վա Ա­մուլ­սա­րի կոնֆ­լիկ­տի էու­թյու­նը։ Պե­տու­թյու­նը փաս­տա­ցի ձրիա­կեր­նե­րի կողմն է: Դպ­րո­ցը չա­վար­տած ու «Օ­րիֆ­լեյ­մի» ցրիչ աշ­խա­տած­նե­րը դա­ռել են ցիա­նի­տի ու գա­զա­յին ամ­պե­րի «մաս­նա­գետ­ներ», որ կա­տա­րեն ի­րենց պատ­վի­րա­տուի հրա­մա­նը: Եվ մեր խրոխտ ոս­տի­կան­նե­րը նրան­ցից վա­խե­նում են, ո­րով­հետև սպա­սում են հրա­հան­գի, ո­րը չկա, իսկ ա­ռանց հրա­հան­գի օ­րի­նա­կա­նու­թյուն ա­պա­հո­վե­լու դեպ­քում ի­րենք են պատժ­վե­լու: Ի­րա­կան հա­մայն­քի ձայ­նը ան­տես­ված է՝ վա­խի ու ա­նո­րո­շու­թյան պայ­թու­ցիկ վի­ճա­կը չի կա­րող եր­կար տևել: Վա­ղուց սա Լի­դիա­նի հար­ցը չէ. Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի ի­րա­կա­նու­թյան հետ ա­ռե­րես­վե­լուց փա­խուս­տի պատ­մու­թյուն է, երբ պե­տու­թյան ղե­կա­վա­րը վա­խե­նում է կա­մա­յին ո­րո­շում ըն­դու­նել և զր­կում է երկ­րի տն­տե­սու­թյու­նը ներդ­րում­նե­րից ու զար­գա­նա­լու շան­սից: Ե­թե կա պատ­ճառ, որ Լի­դիա­նը չի վե­րահս­կե­լու բնա­պահ­պա­նա­կան ռիս­կե­րը, թող ներ­կա­յաց­վի: Ե­թե կան բնա­պահ­պա­նա­կան ռիս­կեր, ին­չու՞ չեն փակ­վում Հա­յաս­տա­նի այլ մար­զե­րում գոր­ծող ա­վե­լի թու­նա­վոր ար­տադ­րու­թյուն­նե­րը: Լի­դիա­նը կա­րող է ոչ միայն ոտ­քի հա­նել մար­զը, ճա­նա­պարհ­ներ կա­ռու­ցել, խմե­լու ջրի ու կո­յու­ղու հարց լու­ծել, աշ­խա­տա­տե­ղեր ստեղ­ծել, այլև դառ­նալ Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյու­նը տե­ղապ­տույ­տից հա­նող ուղ­ղու­թյուն: Ոս­կու վրա նս­տած՝ պարտ­քեր ենք ա­նում, բայց հա­վա­տա­րիմ կի­սատ-պռա­տու­թյան բա­նաձևին՝ վար­չա­պե­տը չի հա­մար­ձակ­վում ա­նել ի­րա­կան քայ­լեր, կամ վա­խե­նում է վարձ­կան­նե­րի տե­րե­րից: Ին­չի՞ է պետք իշ­խա­նու­թյան գեր­լե­գի­տի­մու­թյու­նը, ե­թե չի լու­ծում պե­տու­թյան հար­ցե­րը, որ դո­ղում է սե­փա­կան վար­կա­նի­շի վրա:

Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. Մեր կյան­քի ժա­մա­նա­կը հա­մըն­կավ հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի ու պա­տե­րազմ­նե­րի, ճգ­նա­ժա­մե­րի հետ, հի­մա էլ՝ կո­րո­նա­վա­րա­կի: Մենք գո­նե ի­դեալ ու­նեինք, ի՞նչ ենք ժա­ռան­գում մեր զա­վակ­նե­րին: Չա­փո­րո­շիչ­նե՞ր: Ողջ լե­րուք:

Դիտվել է՝ 2346

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ