«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

Չինաստանը կրում է «100-ամյա ստորացումի» կնիքը

Չինաստանը կրում է «100-ամյա ստորացումի» կնիքը
29.07.2020 | 10:31

Պեկինում դեռ վառ են «100-ամյա ստորացման» հիշողությունները, երբ գաղութատեր պետությունները մասերի են բաժանել թուլացած Ցին կայսրությունը՝ անիրավահավասար պայմանագրերով՝ դառնալով Չինաստանի ու Արևմուտքի հազարամյա հարաբերությունների տանջալից պատմության ամենամութ գլուխը՝ գրում է Սեբաստիան Ֆալետին Le Figaro-ում:

«Եվրոպացիները երբեք որևէ ներողություն չեն խնդրել օպիումային պատերազմների կամ Ամառային դղյակի կողոպուտի համար: Այդ լռությունը արձագանք է տալիս այսօր, երբ Արևմուտքը չինացիներին մարդու իրավունքների շուրջ դասեր է տալիս»՝ բացատրում է Մանչեստրի համալսրանի պրոֆեսոր Յանվեն ՉԺենը: 1839-ին վիկտորիանական Անգլիան սկիզբ դրեց կանոներների դիվանագիտությանը, հարկադրելով գիշատիչ օպիումային պատերազմ: «Անգլիան չունի մշտական դաշնակիցներ, ունի միայն մշտական շահեր»՝ հայտարարեց այն ժամանակ լորդ Պալմերստոնը: Հոնկոնգի գլխապտույտ երկնաքերները այսօր հեռավոր հետևանքն են այն ռազմածովային հարձակման մանջուրյան դինաստիայի վրա, որ ճնշված էր իր հինավուրց ավանդույթներով ու ինքնաբավությամբ և տասնամյակներով արհամարհանքով էր նայում եվրոպական դիվանագիտական ձգտումներին: «Գաղութային հարձակումները կործանեցին աշխարհի տիեզերական տեսլականը, որտեղ Միջին կայսրությունը իշխում է երկնքի տակ ամեն ինչի վրա, իսկ նրա քաղաքակրթությունը բնականորեն գերազանցում է ցանկացած այլ քաղաքակրթության»՝ գտնում է Չաոտյանը՝ այդ կեղծանունն ունի Պեկինում ակադեմիական մեծ հաստատություններից մեկի պատմաբանը: «Այդ երազանքի փլուզումը ծնեց չինական ժամանակակից ազգայնականությունը»՝ գտնում է չինացի փորձագետը: Ինչպես Նապոլեոնի պատերազմները սնեցին գերմանացիների ազգայնականությունը, 19-րդ դարի գաղութային ողբերգությունները ծնեցին չինական հայրենասիրությունը, որի մարմնավորումը դարձավ Գոմինդան կուսակցության հիմնադիր Սուն Յացենը: Հազարամյա կայսրության ավերակներում 1911-ին հիմնված ու կարճ կյանք ունեցած Չինական հանրապետության նախագահը խոստացավ նորացնել վիրավոր հսկային, որ «ջնջի գաղութային ստորացման հետքերը»: Ազգային ազատագրումը դարձավ գեներալիսիմուս Չան Կայշիի կարգախոսը, որ դիմակայության մեջ մտավ կոմունիստների հետ, որպեսզի ստանա Երկնքային մանդատը: Վերջիվերջո, 1949-ին հաղթեց Մաո Ձեդունը: «Չինաստանի ժողովուրդը ոտքի է կանգնել»՝ հայտարարեց նա՝ մուրճն ու մանգաղը տնկելով Տյանանմեն հրապարակում, պնդելով, որ վերջ է դրել «100-ամյա ստորացմանը»: Բայց մեծ կերակրողը իր հեղափոխական հպարտության մեջ ներառեց գործողություններ, որ կատարվեցին մոլորակային կոմունիզմի հարձակման նախօրեին: 50 տարի անց թաքնված վիրավորանքները նորից մակերես ելան. և վերածնված համաշխարհային երկրորդ տերությունը Սի Ձինպինի ղեկավարությամբ
ռազմավարական դիմակայության մեջ մտավ Վաշինգտոնի հետ:

«Հոնկոնգը նորից վերադարձավ հայրենիքի հովանու տակ՝ լվանալով ազգի 100-ամյա ստորացման դրոշմը»՝ ասաց Մաոյի ժամանակներից ամենահեղինակավոր ղեկավարը 2017-ի հուլիսի 1-ին, կանգնած հրաշալի նավահանգստի առաջ, որ տոնի առաջին օպիումային պատերազմից հետո բրիտանացիների խլած կղզու վերադարձի 20-ամյա տարեդարձը: Քարոզչությունը և դպրոցական դասագրքերը նշանակալից ընդգծում են գաղութային ողբերգությունների դժվարությունը, որպեսզի լավագույնս փառաբանեն նախագահ Սիի «ազգային վերածննդի մասին չինական երազանքը», ում «գաղափարը» հիմա ամրապնդվել է Սահմանադրության մեջ: «Այսօր Սի Ձինպինը ավելի շատ է օգտագործում ազգայնական դիսկուրսը, քան նրա պատմական հակառակորդ Գոմինդանը»՝ ասում է Յանվեն Չժենը: Պատմաբանները նշում են, որ ազգայնական շրջադարձը վերջերս է տեղի ունեցել և արմատներով գալիս է 1990-ականներից՝ Տյանանմեն հրապարակի բռնություններից հետո:

«Այն ժամանակ կուսակցությունը, գլուխը կորցնելով երիտասարդության նահանջողականությունից, վերածնեց «100-ամյա ստորացման» թեման՝ տալով հակաարևմտյան ուղղվածություն, որպեսզի այդպես կազմակերպի հայրենասիրական դաստիարակությունը»՝ հիշեցնում է «Հրաշալի երկիր Միջին կայսրություն» գրքի հեղինակ Ջոն Պոմֆրետը: «Վարչակարգը հեռանկար ուրվագծելու կարիք ուներ»՝ հավելում է The Washington Post-ի թղթակիցը Պեկինում: Երկու տասնամյակ անց Սին քաղում է ուղեղների համառ լվացման պտուղները՝ ձեռքերում պահելով Հոնկոնգը՝ մայրցամաքային զանգվածի ծափերի տակ և հաստատելով Չինաստանը իբրև հակակշիռ մոլորակային մասշտաբում լիբերալ դեմոկրատիայի մոդելի: «Թշնամական վերաբերմունքը Արևմուտքի նկատմամբ թվագրվում է Վերսալի պայմանագրով, որ համընկել է կոմունիզմի աճող հանրաճանաչությամբ»՝ գտնում է Պոմֆրետը: Երիտասարդ Չինական հանրապետությունը խաբված դուրս եկավ բանակցություններից հօգուտ Ճապոնիայի, որ մեծացրեց իր նվաճումները: Հետո նոր ու կրթված սերունդները շրջվեցին 1917-ի ռուսական հեղափոխության լուսապսակով սոցիալիզմի կողմը: Ֆրանսիական կոնցեսիայի տարածքում Շանհայում 1921-ին հիմնվեց Չինաստանի կոմունիստական կուսակցությունը: Մեկ դար անց մեծ պատմության զիգզագներից անկասկած սպրդել են Դոնալդ Թրամփի ուշադրությունից, փոխարենը նրա հակառակորդ Սի Ձինպինը վճռել է, որ իր ռևանշի ժամը եկել է:
Սեբաստիան Ֆալետի, Le Figaro


Հ.Գ. Գուցե ֆրանսիացու գնահատականով՝ Սի Ձինպինը ռևանշի է գնում, բայց հազիվ թե որևէ չինացի նրան ռևանշիստ համարի: Ու ոչ այն պատճառով, որ բանտում կհայտնվի: Պարզապես ամեն ազգ ունի իր աստեղային ժամը: Ընդլուսնյան 20-րդ դարավերջին ու 21-րդի սկզբին ապրում է իր լավագույն ժամանակները՝ տնտեսական հզորության հաշվին՝ քաղաքական ներգործությունը աշխարհում տարածելու՝ պարտադրելով Չինաստանին ու չինացուն, չինականին վերաբերվել նորովի: Իր վիթխարի տարածքում ու միլիարդանոց բնակչությամբ՝ Չինաստանն այլ ելք չունի: Բոլոր երկրները գալիս են իրենց անցյալից, բայց ոչ բոլորն են իրենց անցյալը համարժեք գնահատում: Միշտ էլ անցյալը ծառայեցվում է քաղաքականությանը, ու դա չինացիների նոու հաուն չէ, հուսանք, որ ազգայնականությունը չի դառնա Արևմուտքի դեմ թշնամանքի կայուն քաղաքականություն՝ ժամանակի մեջ կորցնելով արդիականությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3677

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ