Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԱԳ նախարարը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորության մասին

ԱԳ նախարարը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորության մասին
29.07.2020 | 22:02

Հայոց ցեղասպանության ճանաչումը մի ժողովրդի կողմից, որը վերապրել է Հոլոքոստի արհավիրքը, բարոյական հարթակում է՝ «Jerusalem Post»-ին ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին՝ ակնկալիքներ ունի՞, որ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

«Դա ձեր խղճի հարցն է: Ես գիտեմ, որ շատ հրեաներ՝ հանրային դեմքեր, մտավորականներ և հասարակ մարդիկ, կիսում են այս տեսակետը: Այնուամենայնիվ, Իսրայելի իշխանությունները պետք է որոշեն՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թե ձեռնպահ մնալ դա անելուց: Դա չի վերաբերում միայն Հայաստանին. սա վերաբերում է նաև Իսրայելին», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Դիտվել է՝ 1433

Մեկնաբանություններ