Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արսեն Թորոսյան. Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի պիկը եղել է հուլիսի 6-ին

Արսեն Թորոսյան. Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի պիկը եղել է հուլիսի 6-ին
29.07.2020 | 22:04

Հայաստանում, կարելի է համարել, որ կորոնավիրուսի համաճարակի պիկը եղել է հուլիսի 6-ին, պարետատան նիստից հետո ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք բոորս տեսնում ենք բացարձակ թվերով նոր դեպքերի անկում, որը տեղի է ունենում դանդաղ։ Այս շաբաթ ամենաշատ դեպքերի թիվը դեռ եղել է 308։ Եվ մենք մոտ օրերս կտեսնենք՝ արդյոք այս տեմպը պահպանվում է, թե ոչ։ Բայց համեմատելով նախորդ երկու-երեք շաբաթվա թվերի հետ՝ ակնհայտ է, որ բացարձակ թվերով ու տոկոսներով մենք ունենք բարելավում, ինչն իրապես լավ հնարավորություն է՝ իրավիճակն այնքան լավացնելու, որ սա այլևս ճգնաժամային իրավիճակ չհամարվի»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ ժամանակին շատ էր խոսվում հիվանդության պիկի մասին։ «Մեր տվյալներով՝ մենք ամենաշատ ակտիվ պացիենտ ունեցել ենք հուլիսի վեցին։ Այսինքն՝ եթե դա համաճարակաբանորեն համարենք պիկ, մեր պիկը եղել է հենց այդ օրը։ Եվ այդ օրվանից հետո մենք ամեն օր ավելի քիչ թվով պացիենտներ ենք ունեցել։ Եվ վերջին օրերին արձանագրում ենք նույն տենդենցը»,- ասաց նա։ Նախարարը նշեց, որ պահպանելով անվտանգության կանոնները՝ ռեալ շանս ունենք նվազման տեմպը պահելու և արագացնելու։ Թորոսյանն ասաց, որ կորոնավիրուսով հիվանդների հոսպիտալացման խնդիր վաղուց չունենք։

«Հակառակը, մենք հիմա արդեն ունենք բազմաթիվ ազատ հիվանդանոցային մահաճակալներ, որոնք փաստացի զբաղված չեն։ Դրանով պայմանավորված՝ մենք աստիճանական գնալու ենք այդ մահճակալային ֆոնդի հետծավալման, իհարկե, միշտ պատրաստ լինելով մեկ-երկու օրվա մեջ նորից նույն ծավալով աշխատեցնելու»,- նշեց նա։ Հետևաբար, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու և Դիլիջանի ԲԿ-ները օգոստոսի մեկից կվերադարձվեն իրենց հիմնական աշխատանքին։ Եվս 3 կենտրոններ Երևանում մոտակա 7-10 օրերին կվերադարձվեն իրենց հիմնական աշխատանքին։ Նախարարն ասաց, որ եթե նախկինում ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների թիվը 650-ի սահմաններում էր լինում, այսօր 500-ից էլ պակաս է։

Դիտվել է՝ 1482

Մեկնաբանություններ