Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 17 միլիոնը

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 17 միլիոնը
30.07.2020 | 14:09

Ըստ ռուս պաշտոնյաների` Ռուսաստանը կլինի առաջին երկիրը, որ զանգվածային արտադրության կդնի կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը: ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, որ վերահսկում է առողջապահական հիմնախնդիրները, ասում է, որ COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակների թողարկումը նախատեսված է աշնանը:

ՌԴ Ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևն ասել է. «Դա արբանյակ արձակելու պահի նման է: Ամերիկացիները զարմացած էին, երբ լսեցին արբանյակի ազդանշանը: Այս պատվաստանյութի հետ նույնն է կատարվում: Ռուսաստանն առաջինը կլինի այս հարցում»:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 17 միլիոնը, մահացել է 667 000 մարդ, բուժվել է 10 միլիոնը, վկայում են ԱՄՆ Ջոն Հոպկինսի համալսարանի տվյալները: Վարակակիրների թվով առաջինը ԱՄՆ է, երկրորդը՝ Բրազիլիան, երրորդը՝ Հնդկաստանը։ ԱՄՆ-ում մահերի թիվը գերազանցել է 150 000-ը, 6 նահանգներում՝ հարավում և Արևմտյան ափին, գրանցվել է նոր դեպքերի ռեկորդային աճ:
Դեպքերի թվի աճ են արձանագրում ամբողջ Եվրոպայում, բայց որևէ երկրում որոշում չի կայացվել խիստ սահմանափակումների վերադառնալու և սահմանները փակելու վերաբերյալ: Ուկրաինայում մեկ օրում 1000 մարդ է հիվանդացել, իշխանությունները կարանտինի նոր կանոններ են սահմանում:


Ղազախստանում խիստ սահմանափակումների ռեժիմը երկարաձգվեց 14 օրով: Ղրղըզստանում, որտեղ հիվանդների հոսքը չի պակասում, և բժիշկները նրանց սպասարկելու լուրջ խնդրի առջև են կանգնած, այսօր սուգ է հայտարարված համաճարակից մահացածների համար:
Թուրքմենստանում, որտեղ պաշտոնապես կորոնավիրուս չկա, իշխանությունները պահանջում են մահացածների հարազատներից քողարկել նոր գերեզմանները, որ արբանյակներից տեսանելի չլինեն: Իշխանությունների նոր պահանջը համընկել է վերջերս լույս տեսած ACCA-ի հրապարակմանը, որը, վկայակոչելով արբանյակային քարտեզները, հաղորդել է Բալկանաբատ քաղաքում գերեզմանների թվի աճի մասին: Լրագրողները պարզել են, որ վերջին 2 տարում այդ քաղաքում մահացել է 524 մարդ, մինչդեռ մարտ-ապրիլին, գերեզմանատանը հայտնվել է 317 գերեզման: Երկրում ժխտում են կորոնավիրուսը՝ չնայած հիվանդանոցները գերբեռնված են, և մահացության ցուցանիշներն աճում են:

Դիտվել է՝ 820

Մեկնաբանություններ