«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 38196

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 38196
30.07.2020 | 14:10

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 259-ով՝ հասնելով 38 196-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 542-ով և հասել 28366-ի, իրականացվել է 1374 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 161754-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. «Պացիենտները եղել են 75 (տղամարդ), 83 (տղամարդ), 90 (կին), 83 (տղամարդ) և 55 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 953-ի: Բուժվում է 8877 մարդ:

Դիտվել է՝ 329

Մեկնաբանություններ