Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թրամփը չի բացառում նախագահական ընտրությունների հետաձգումը

Թրամփը չի բացառում նախագահական ընտրությունների հետաձգումը
30.07.2020 | 22:28

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետաձգման հնարավորությունը։ Twitter-ում նա գրել է. «Համընդհանուր փոստային քվեարկությունը կարող է 2020-ի ընտրությունները վերածել մեր պատմության ամենակեղծված ու ոչ ճշգրիտ կամարտահայտության։ Դա մեծագույն խայտառակություն կլինի ԱՄՆ-ի համար։ Գուցե՞ հետաձգել ընտրությունները, մինչև մարդիկ ի վիճակի լինեն քվեարկել պատշաճ, անվտանգ ու ապահով»։


Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում մի շարք նահանգներ որոշել են հեշտացնել փոստային քվեարկության կարգը՝ ընտրատեղամասերում կուտակումներից խուսափելու համար։ 6 նահանգներ, այդ թվում Կալիֆորնիան, Կոլորադոն և Օրեգոնը, հայտարարել են, որ նոյեմբերի 3-ի քվեարկությունը անց է կացվելու բացառապես փոստով։

Դիտվել է՝ 1440

Մեկնաբանություններ