Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԱՄՆ ՀՆԱ-ն նվազել է 32,9 տոկոսով

ԱՄՆ ՀՆԱ-ն նվազել է 32,9 տոկոսով
30.07.2020 | 22:30

Նյու Յորքի ֆոնդային բորսայում այսօրվա սակարկությունները մեկնարկել են բոլոր առաջատար ինդեքսների կտրուկ անկմամբ։ Պատճառը ԱՄՆ Առևտրի նախարարության տվյալներն են, որոնց համաձայն կորոնավիրուսի համաճարակի ֆոնին երկրի ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում նվազել է 32,9 տոկոսով։ «Սա ՀՆԱ ամենաշեշտակի անկումն է 1947-ից» գրել է Associated Press-ը:

Դիտվել է՝ 1461

Մեկնաբանություններ