Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՌԴ ԱԳՆ. Պատրաստ ենք շարունակել ջանքերը՝ Երևանի և Բաքվի միջև քաղաքական երկխոսության ուղղությամբ

ՌԴ ԱԳՆ. Պատրաստ ենք շարունակել ջանքերը՝ Երևանի և Բաքվի միջև քաղաքական երկխոսության ուղղությամբ
30.07.2020 | 22:38

ՌԴ իշխանությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ ջանքերը հայ-ադրբեջանական սահմանագոտում հետագա էսկալացիայից խուսափելու համար՝ ամենշաբաթյա բրիֆինգում հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:

«Ռուսաստանը մեծ մտահոգությամբ է ընդունել մեզ համար բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային լարվածության լուրը, վստահ ենք, որ երկար տարիների ղարաբաղյան հակամարտությունը ինչպես և միջազգային ասպարեզում յուրաքանչյուր այլ տարաձայնություն անհրաժեշտ է լուծել բացառապես խաղաղ միջոցներով՝ դիվանագիտական բանակցությունների ճանապարհով: Մեր դիրքորոշումն անփոփոխ կիսում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ՄԱԿ-ը, ԱՊՀ-ն և միջազգային այլ կազմակերպություններ»,- ասել է Զայցևը: Նրա խոսքով՝ ռուսական իշխանությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար, այդ թվում՝ օպերատիվ փոխգործակցության միջոցով: Զայցևը հիշեցրել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ: «Պատրաստ ենք շարունակել ջանքերը՝ Երևանի և Բաքվի միջև քաղաքական երկխոսության հաստատման նպատակով»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 1607

Մեկնաբանություններ

ր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Ռազմավարական գործընկերություն
Ռազմավարական գործընկերություն