«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

«Այս իշ­խա­նու­թ­յունն ու­նի մեկ հա­յե­ցա­կարգ` հնա­րա­վո­րինս եր­կար մնալ իշ­խա­նու­թ­յան»

«Այս իշ­խա­նու­թ­յունն ու­նի մեկ հա­յե­ցա­կարգ` հնա­րա­վո­րինս եր­կար մնալ իշ­խա­նու­թ­յան»
31.07.2020 | 00:27

Թուրք-ադր­բե­ջա­նա­կան զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը Նա­խիջևա­նում բա­վա­կան վտան­գա­վոր ու­ղերձ­ներ ու­նեն, և ե­թե դրան գու­մա­րում ենք նաև Թուր­քիա­յից պար­բե­րա­բար հն­չող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, պատ­կերն ամ­բող­ջա­կան է դառ­նում։ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը սահ­մա­նին կա­տար­վող ի­րա­վի­ճա­կը ճի՞շտ են գնա­հա­տում։ Այս և այլ հար­ցե­րի շուրջ զրու­ցում ենք քաղ­տեխ­նո­լոգ ԱՐՄԵՆ ԲԱ­ԴԱ­ԼՅԱ­ՆԻ հետ։


-Տա­վու­շյան ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից հե­տո այս զո­րա­վար­ժու­թյուն­ներն ի՞նչ վտան­գա­վոր զար­գա­ցում­նե­րի կա­րող են հան­գեց­նել, Թուր­քիա­յի ակ­տիվ ներգ­րավ­վա­ծու­թյունն այդ ա­մե­նին լր­ջո­րեն մտա­հոգ­վե­լու ա­ռիթ չէ՞։
-Ընդ­հան­րա­պես զո­րա­վո­րա­ժու­թյուն­նե­րը չեն պլա­նա­վոր­վում կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, ուս­տի հաս­կա­նա­լի է, որ թուրք-ադր­բե­ջա­նա­կան զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը չեն ծրագր­վել տա­վու­շյան մար­տե­րից հե­տո։ Հի­մա դրանք ա­վե­լի սուր ար­ձա­գանք ու­նե­ցան, քա­նի որ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից հե­տո ե­ղան։ Սա կա­րող ենք ըն­դու­նել նաև ազ­դան­շան բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի և Հա­յաս­տա­նի վրա ճն­շում գոր­ծադ­րե­լու ա­ռու­մով։ Յու­րա­քան­չյուր զո­րա­վար­ժու­թյուն ինք­նին մր­ցակ­ցի վրա ճնշ­ման փորձ է ան­կախ հան­գա­ման­քից, թե որ եր­կիրն է ի­րա­կա­նաց­նում։ Ինչ վե­րա­բե­րում է Թուր­քիա­յին, բնա­կա­նա­բար վտան­գա­վոր է նրա ակ­տի­վու­թյու­նը, ո­րով­հետև այդ եր­կիրն այլևս ՆԱ­ՏՕ-ի, ԱՄՆ-ի վե­րահս­կո­ղու­թյան տակ չէ, բա­վա­կան ինք­նու­րույն գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դի­մող պե­տու­թյուն է և շատ դեպ­քե­րում ան­գամ հաշ­վի չի առ­նում իր դաշ­նա­կից­նե­րի դիր­քո­րո­շու­մը։ Այս տե­սա­կե­տից Թուր­քիա­յի գոր­ծո­նը վտան­գա­վոր է, քա­նի որ ան­վե­րահս­կե­լի է։ Իսկ ե­թե մի եր­կիր ան­վե­րահս­կե­լի է, չգի­տես, թե ինչ սպա­սես նրա­նից։ Ըստ այդմ, դժ­վար է ա­սել, թե Նա­խիջևա­նում նա ինչ կա­րող է ա­նել։ Ռազ­մա­կան տե­սան­կյու­նից վտան­գա­վոր չեն այդ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը, ո­րով­հետև 100 հա­զա­րա­վոր զին­վոր­նե­րից բաղ­կա­ցած չեն, բայց սահ­մա­նին սադ­րիչ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­մար վտանգ­ներ կա­րող են լի­նել։ Թուր­քիան բա­վա­կան մաս­նա­գի­տա­ցել է ռազ­մա­կան փոքր խմ­բե­րով ակ­տիվ գոր­ծո­ղու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու գոր­ծում, 100-հո­գա­նոց հա­տուկ ջո­կա­տա­յին­նե­րը կա­րող են շատ ա­վե­լի մեծ վտանգ ներ­կա­յաց­նել, քան հա­զա­րա­վոր զին­վոր­նե­րով կա­նո­նա­վոր զոր­քե­րը։
-Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյունն ու­նի՞ գի­տակ­ցում, որ նման մար­տահ­րա­վեր­նե­րի ա­ռաջ ենք կանգ­նած։
-Ռազ­մա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը գի­տակ­ցում է, իսկ քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյան ա­ռու­մով չեմ կա­րող որևէ բան ա­սել։ Ե­թե գի­տակ­ցեին, շատ հար­ցեր այլ ըն­թացք կու­նե­նա­յին։
-Հետ­տա­վու­շյան շր­ջա­նում ինչ­պե՞ս է մեր դի­վա­նա­գի­տու­թյունն աշ­խա­տում։
-Զրո­յա­կան աշ­խա­տանք։ Դու կա­րող ես աշ­խա­տանք­ներ տա­նել, ե­թե ու­նես ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան հա­յե­ցա­կարգ։ Ե­թե նման բան չկա, ինչ­պե՞ս են տա­վու­շյան մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դրա­կան գոր­ծոնն օգ­տա­գոր­ծե­լու մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Բնա­կա­նա­բար այս իշ­խա­նու­թյու­նը չկա­րո­ղա­ցավ դա հօ­գուտ երկ­րի գոր­ծի դնել, քա­նի որ չու­նի տես­լա­կան, հա­յե­ցա­կարգ։ Ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյունն ա­ռաջ է գնում օր­վա կուր­սով, այ­սօր սա է պետք` կա­նեն։ Նա­խա­ձեռ­նո­ղա­կա­նու­թյուն լի­նում է, ե­թե զար­գաց­ման վեկ­տոր ես ու­նե­նում։ Ա­նո­րոշ ձևով ա­ռաջ են գնում։ Նրանց այ­սօր­վա գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կա­րող էր ա­նել նաև մի աֆ­րի­կյան եր­կիր, ո­րը կոնֆ­լիկտ չու­նի։
-Հա­յե­ցա­կար­գի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռո՞վ է, որ դաշ­նա­կից, գոր­ծըն­կեր պե­տու­թյուն­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը լավ օ­րեր չեն ապ­րում։
-Հա­յե­ցա­կարգ ու­նե­նա­լու հա­մար նախ պատ­կե­րա­ցում պի­տի ու­նե­նալ` պե­տու­թյունն ուր է շարժ­վում, 5-10 տա­րի հե­տո որ­տեղ է լի­նե­լու Հա­յաս­տա­նը, ինչ դեր է ու­նե­նա­լու տար­բեր կա­ռույց­նե­րում, տա­րա­ծաշր­ջա­նա­յին զար­գա­ցում­նե­րում ինչ դեր է ստանձ­նե­լու։ Այս ա­մե­նի վե­րա­բե­րյալ պի­տի պատ­կե­րա­ցում լի­նի, դա հանձ­նես թղ­թին, որ դառ­նա ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան ռազ­մա­վա­րու­թյուն, որ­տեղ շատ հար­ցեր հաս­կա­նա­լի կլի­նեն։ Ե­թե այս ա­մե­նը չկա, բնա­կա­նա­բար դաշ­նա­կից­նե­րի հետ էլ հա­րա­բե­րու­թյուն­ներ չկան, օր­վա կուր­սով ապ­րում են։ Այս ա­մե­նից ար­դեն ակն­հայտ է, որ իշ­խա­նու­թյան միակ խն­դիրն այն է, որ մեկ օր ա­վե­լի իշ­խա­նու­թյան մնա, իսկ դրա հա­մար ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը լր­ջո­րեն զար­գաց­նել պետք չէ։
-Ե­թե ար­տա­քին քա­ղա­քա­կան պատ­կե­րա­ցում, հա­յե­ցա­կարգ չկա, ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյունն ի՞նչ պատ­կե­րա­ցում­նե­րով է ա­ռաջ շարժ­վում։
-Կա մեկ պատ­կե­րա­ցում՝ հնա­րա­վո­րինս եր­կար մնալ իշ­խա­նու­թյան։ Ե­թե չու­նես զար­գաց­ման վեկ­տոր, պի­տի թի­րախ ընտ­րես մեկ ու­ժի, այս դեպ­քում` նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րին, բո­լո­րին նրանց դեմ տրա­մադ­րես, որ­պես­զի կողմ­նա­կից­նե­րիդ շա­րու­նա­կես պա­հել քո շուր­ջը։ Կողմ­նա­կից­նե­րին եր­կու ձևով են մո­բի­լի­զաց­նում՝ կամ գա­ղա­փա­րի, կամ թշ­նա­մի ես հա­մա­րում երկ­րորդ նա­խա­գա­հին, ԲՀԿ-ին, ԱԱԾ նախ­կին տնօ­րեին, ՀՅԴ-ին, սա­տա­նա­նե­րին, հա­մա­խոհ­նե­րիդ մո­բի­լի­զաց­նում ես նրանց դեմ ու պա­հում ես իշ­խա­նու­թյունդ։ Այ­սօր և եր­կու տա­րի շա­րու­նակ վեր­ջին գոր­ծըն­թացն է տե­ղի ու­նե­նում, ոչ թե տար­բեր ո­լորտ­նե­րում բա­րե­փո­խում­ներ են տե­ղի ու­նե­նում, այլ այդ ո­լորտ­նե­րը «դր­վում» են վար­չա­պե­տի հս­կո­ղու­թյան ներ­քո։
-Ա­ռանց տես­լա­կա­նի ու այս­պի­սի քա­ղա­քա­կա­նու­թյամբ իշ­խա­նու­թյու­նը մինչև հեր­թա­կան ընտ­րու­թյուն­ներ կձ­գի՞։
-Կախ­ված է ընդ­դի­մու­թյան և հա­սա­րա­կու­թյան հա­մա­տեղ ար­դյու­նա­վետ աշ­խա­տան­քից։ Ե­թե ճիշտ աշ­խա­տեն, կարճ ժա­մա­նակ հե­տո կլի­նի իշ­խա­նա­փո­խու­թյուն, հա­կա­ռակ պա­րա­գա­յում կա­րող ենք այս­պես գնալ հեր­թա­կան ընտ­րու­թյուն­նե­րի։
-Ընդ­հան­րա­պես, որ­քա՞ն է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ իշ­խա­նա­փո­խու­թյուն կա­րող է լի­նել դր­սի թե­լադ­րան­քով։
-Դուր­սը կա­րող է մե­ծա­պես նպաս­տել իշ­խա­նա­փո­խու­թյա­նը, դա եր­կու տա­րի ա­ռաջ ե­ղավ, երբ դուր­սը մեծ ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցավ իշ­խա­նա­փո­խու­թյան հար­ցում։
-Դա նշա­նա­կու՞մ է, որ տար­բեր ո­լորտ­նե­րում առ­կա այ­սօր­վա օ­րա­կար­գե­րը թե­լադր­ված են նաև դր­սից, ո­րոնք հան­րու­թյան բուռն դի­մադ­րու­թյանն են ար­ժա­նա­նում։
-Ա­յո, այն ու­ժը, որն իշ­խա­նա­փո­խու­թյան հա­մա­հե­ղի­նակն է, ու­նի իր ծրագ­րե­րը և օ­րա­կար­գա­յին կե­տե­րը, ո­րոնք չեն հա­մա­պա­տաս­խա­նում Հա­յաս­տա­նի ազ­գա­յին պահ­պա­նո­ղա­կան հատ­վա­ծի ցան­կու­թյա­նը։ Սա­կայն միշտ չէ, որ դրանց դեմ ընդ­դի­մա­դիր ու­ժերն են պայ­քա­րում, հնա­րա­վոր է բու­հե­րի մաս­նա­գետ­ներ դուրս գան այդ օ­րա­կար­գե­րի դեմ, ո­րոնք քա­ղա­քա­կան կողմ­նո­րո­շում չու­նեն։


Զրույ­ցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 1951

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ