«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

«Դի­մոր­դին մե­ղադ­րելն ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան հռե­տո­րա­բա­նու­թ­յուն է»

«Դի­մոր­դին մե­ղադ­րելն ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան հռե­տո­րա­բա­նու­թ­յուն է»
31.07.2020 | 00:37
«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է ԱԺ «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ԱՆՆԱ ԿՈՍ­ՏԱ­ՆՅԱ­ՆԸ։
-Այս օ­րե­րին մի շարք դի­մորդ­ներ դժ­գո­հում են՝ թեև բարձր միա­վոր­ներ են ստա­ցել ըն­դու­նե­լու­թյան քն­նու­թյու­նից, բայց որևէ բուհ չեն ըն­դուն­վել: Դուք այն պատ­գա­մա­վոր­նե­րից եք, որ դի­մորդ­նե­րի հետ հան­դի­պում­ներ եք ու­նե­ցել ա­ռա­ջին իսկ օր­վա­նից: Մինչև այս պա­հը որևէ փո­փո­խու­թյուն ե­ղե՞լ է, կա՞ն դի­մորդ­ներ, ո­րոնց չըն­դուն­վե­լու հան­գա­ման­քը վե­րա­նայ­վել է: Ե­թե ա­յո, ա­պա ինչ­պե՞ս:
-Ե­ղել են ու կան դի­մորդ­ներ, ով­քեր չեն ըն­դուն­վել, և կան այն­պի­սիք, ով­քեր վեր­ջին հայ­տե­րով են ըն­դուն­վել, սա­կայն հա­մա­ձայն չեն ար­դյունք­նե­րի հետ, և սա շատ օ­բյեկ­տիվ դժ­գո­հու­թյուն է, քա­նի որ 8 հայտ սո­վո­րա­բար և հիմ­նա­կա­նում լրաց­նում են՝ մտ­քում չդի­տար­կե­լով այդ հայ­տով անց­նե­լու և հա­մա­կերպ­վե­լու հան­գա­ման­քը։ Ես կա­սեի՝ հայ­տագր­ման այս կար­գը շատ թե­րի ձևա­կան բնույթ է կրում։ Եվ ե­թե ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյունն ու ԳԹԿ-ն ա­նընդ­հատ շեշ­տում են դի­մոր­դի մաս­նա­գի­տա­կան հս­տակ կողմ­նո­րոշ­ման մա­սին, ա­պա առն­վազն ա­պա­գա­յում պետք է փո­խեն ներ­կա­յիս հայ­տագր­ման տրա­մա­բա­նու­թյու­նը՝ այն սա­հա­մա­նա­փա­կե­լով 2, ա­ռա­վե­լա­գույ­նը՝ 3 հայտ ներ­կա­յաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյամբ։ Ներ­կա­յիս կարգն ինձ հա­մար ո՛չ տրա­մա­բա­նա­կան, ո՛չ էլ ըն­դու­նե­լի է։ Ա­յո, ա­ռա­ջինն էի, որ ար­ձա­գան­քել եմ դի­մորդ­նե­րի ու նրանց ծնող­նե­րի բո­ղոք-պա­հան­ջին, քա­նի որ բու­հե­րի և առ­հա­սա­րակ կր­թա­կան խն­դիր­ներն ի պաշ­տո­նե ու­շադ­րու­թյանս կենտ­րո­նում են. ինքս ժա­մա­նա­կին ար­դի կր­թա­կան հա­մա­կար­գից տու­ժած դի­մորդ և ու­սա­նող եմ ե­ղել, և հենց այդ կես­միա­վո­րա­յին խնդ­րի պատ­ճա­ռով ըն­դուն­վել եմ բու­հի վճա­րո­վի բա­ժին։ Որ­քան տե­ղյակ եմ 700 և ա­վե­լի դուրս մնա­ցած դի­մորդ­նե­րից այժմ ակ­տիվ պայ­քա­րում են 80 և ա­վե­լին, իսկ մի մա­սին ինչ-որ պայ­ման­նե­րով տար­բե­րակ­ներ են ա­ռա­ջար­կել նա­խա­րա­րու­թյու­նից՝ թա­փուր տե­ղե­րի առ­կա­յու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված: Ո­րոշ դի­մորդ­ներ ստիպ­ված հա­մա­ձայ­նել են՝ մտա­ծե­լով, որ այս պայ­քա­րը գու­ցե ար­դյունք չտա, և այդ հնա­րա­վո­րու­թյունն էլ կորց­նեն։ Մյուս մասն ա­մեն օր ա­ռան­ձին նա­մակ­նե­րով դի­մում է ինձ (գու­ցե այլ պատ­գա­մա­վոր­նե­րի ևս), իսկ մնա­ցա­ծը պար­զա­պես ակ­տի­վո­րեն չի կա­րո­ղա­նում մաս­նակ­ցել նա­խա­ձեռ­նու­թյա­նը։ Տե­ղե­կու­թյուն­ներ ու­նեմ, որ «Պա­հան­ջա­տեր դի­մորդ» նա­խա­ձեռ­նու­թյան ակ­տիվ ծնող­նե­րից և դի­մորդ­նե­րից մի քա­նի­սին նա­խորդ օ­րե­րին բարձ­րա­գույն կր­թու­թյան մա­սով պա­տաս­խա­նա­տու ո­լոր­տա­յին փոխ­նա­խա­րարն ան­մի­ջա­պես հան­դիպ­ման ըն­թաց­քում անս­պա­սե­լիո­րեն տե­ղե­կաց­րել է Բրյու­սո­վի ան­վան պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում ո­րո­շա­կի ա­վե­լաց­ված թա­փուր տե­ղե­րի մա­սին, և այդ դի­մորդ­նե­րը, կար­ծես թե, հա­մա­ձայ­նել են։ Ի­րենց ի­րա­վունքն է, սա­կայն հարցն այդ­պես չի լուծ­վում։ Սա հա­մընդ­հա­նուր խն­դիր է, ծագ­ման մի շարք պատ­ճառ­ներ ու­նի, ո­րոնք պետք է ի սկզ­բա­նե հաշ­վի առն­վեին: Բայց խնդ­րին մատ­նե­րի ա­րան­քով են նա­յել, ին­չի հետևան­քով դի­մորդ­ներն աբ­սուր­դա­յին ի­րա­վի­ճա­կում են հայ­տն­վել։
-ԿԳՄՍ-ն և Ազ­գա­յին ժո­ղո­վի իշ­խա­նա­կան թևի ձեր գոր­ծըն­կեր­նե­րը վս­տա­հեց­նում են՝ ըն­դու­նե­լու­թյան նոր կար­գի մա­սին թե՛ նա­խա­րա­րու­թյու­նը, թե՛ ի­րենք՝ պատ­գա­մա­վոր­նե­րը, տե­ղե­կաց­րել են, բայց դի­մորդ­նե­րը, միևնույն է, ու­շադ­րու­թյուն չեն դարձ­րել այդ փո­փո­խու­թյա­նը: Այս պատ­մու­թյան մեջ ո՞վ է մե­ղա­վո­րը կամ թե­րա­ցո­ղը:
-Պաշ­տո­նա­կան տե­ղե­կագ­րի աղ­բյու­րը պետք է լի­նի լիա­զոր մար­մի­նը, և ցան­կա­ցած փո­փո­խու­թյուն, որն ար­վել կամ ար­վե­լու էր կար­գե­րում, պար­տա­վոր էր պաշ­տո­նա­պես ծա­նու­ցել նա­խա­րա­րու­թյու­նը։ Թե պատ­գա­մա­վոր­նե­րը որ­քա­նով են կա­րո­ղա­ցել «ա­ջակ­ցել» քա­ղա­քա­ցի­նե­րին, դա հար­ցի էու­թյու­նը չի փո­խում. ե­թե ա­րել են, շատ ա­վե­լի լավ, բայց նե­րո­ղու­թյուն, դի­մորդն ու իր ծնողն ու­նեն պաշ­տո­նա­կան մեկ աղ­բյուր` ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան և ԳԹԿ կայ­քէ­ջը։ Ծա­նուց­ման շատ բազ­մա­զան ե­ղա­նակ­ներ կան, որ կա­րե­լի էր կի­րա­ռել՝ սկ­սած պարզ բա­ժա­նոր­դա­յին հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րից մինչև դի­մորդ­նե­րի է­լեկտ­րո­նա­յին հաս­ցե­նե­րով նա­մակ­ներ ու­ղար­կե­լը։ Կամ­քի հարց է։ Որևէ կերպ չեմ ըն­դու­նում դի­մոր­դին կամ նրա ծնո­ղին մե­ղադ­րե­լու ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան հռե­տո­րա­բա­նու­թյու­նը։ Ե­թե կա խն­դիր, որ զանգ­վա­ծա­յին բնույթ է կրում, ու­րեմն դա, միան­շա­նակ, լիա­զոր մարմ­նի վատ կա­ռա­վար­ման մա­սին է վկա­յում, իսկ պար­բե­րա­բար և ա­մեն ա­ռի­թով մեղ­քը դի­մոր­դի վրա բար­դե­լը թե­րար­ժե­քու­թյան սինդ­րո­մի ցայ­տուն ար­տա­հայ­տու­թյուն է։ Նա­խա­րա­րու­թյու­նը, ան­հաս­կա­նա­լի դի­մադ­րու­թյուն ցույց տա­լու փո­խա­րեն, պետք է հրա­պա­րա­կավ ըն­դու­նի մեղ­քի իր բա­ժի­նը, օ­րի­նակ, որ սխալ մո­տե­ցում էր մեկ քն­նու­թյուն հանձ­նե­լու կարգ ըն­դու­նե­լը, կամ հայ­տագր­ման անտ­րա­մա­բա­նա­կան ու ի­րա­կան մր­ցույ­թը բա­ցա­ռող կար­գը: Նա­խա­րա­րու­թյու­նը մաս­նա­գի­տա­կան ոչ օ­բյեկ­տիվ կողմ­նո­րոշ­ման վրա շեշ­տադ­րում ա­նե­լու փո­խա­րեն մինչ ըն­դու­նե­լու­թյան քն­նու­թյուն­նե­րը` դեռ մեկ տա­րի ա­ռաջ, դպ­րոց­նե­րում կա­րող էր մաս­նա­գի­տա­կան ընտ­րու­թյան ուղ­ղու­թյամբ սե­մի­նար­ներ նա­խա­ձեռ­նել, որ­պես­զի ե­րի­տա­սարդ սե­րուն­դը, մաս­նա­գի­տու­թյուն ընտ­րե­լիս, ա­վե­լի հս­տակ ու գի­տակց­ված ձևով կա­րո­ղա­նար տար­բե­րա­կել ե­րա­զանքն ու նպա­տա­կը: Այս պատ­մու­թյան մեջ մե­ղա­վոր ու ան­մեղ փնտ­րելն ա­նի­մաստ է, քա­նի որ փաս­տա­ցի երկ­կողմ աբ­սուր­դա­յին ի­րա­վի­ճակ է ստեղծ­վել, ին­չի հան­գու­ցա­լու­ծու­մը հօ­գուտ դի­մոր­դի պետք է լի­նի:
-Միայն մեկ քն­նու­թյուն հանձ­նե­լով՝ ինչ­պե՞ս կա­րող է բու­հը ու­սա­նող ընտ­րել, կամ այդ նոր չա­փո­րո­շի­չը ինչ­պե՞ս կա­րող է գոր­ծել, ե­թե դի­մորդն ինքն է ո­րո­շում՝ ինչ քն­նու­թյուն հանձ­նել:
-Ճիշտ հար­ցադ­րում եք ա­նում։ Մեկ քն­նու­թյու­նը բո­լո­րո­վին բա­վա­րար չէ՝ ստու­գե­լու, թե ի­րա­կա­նում դի­մորդն ինչ գի­տե­լի­քի է տի­րա­պե­տում, կամ ար­դյոք այդ մեկ կա­մընտ­րո­վի քն­նու­թյու­նը բա­վա­րա՞ր էր մաս­նա­գի­տա­կան կողմ­նո­րոշ­ման հա­մար, ո­րով­հետև ըն­դա­մե­նը մեկ ա­ռար­կա­յի քն­նա­կան ար­դյուն­քը չի կա­րող լիար­ժեք փո­խան­ցել դի­մոր­դի ընդ­հա­նուր գի­տե­լի­քի պա­շա­րի ծա­վա­լի մա­սին ին­ֆոր­մա­ցիան, գրա­գի­տու­թյան աս­տի­ճա­նը. չէ՞ որ բու­հում ու­սա­նե­լիս մայ­րե­նի լեզ­վի կի­րառ­ման ա­ռաջ­նա­յին պա­հանջ կա, որ ար­տա­ցոլ­վում է ու­սում­նա­կան ձեռ­նարկ­նե­րում, ու­սա­նո­ղի կող­մից ներ­կա­յաց­վող աշ­խա­տանք­նե­րում, նրա գրա­կան խոս­քի շա­րադ­րան­քում, գր­վե­լիք հոդ­ված­նե­րում, աշ­խա­տու­թյուն­նե­րում։ Այս­տեղ մի կարևոր հան­գա­մանք ևս հաշ­վի չի առն­վում՝ բու­հի ինք­նա­վա­րու­թյան ա­ռաջ­նա­յին նա­խա­պայ­մա­նը։ Բազ­միցս հան­դի­պում ենք այն պն­դում­նե­րին, որ բու­հե­րին թույլ չի տր­վում ի­րա­պես ինք­նա­վար լի­նել, և այս պա­րա­գա­յում էլ բուհն օ­բյեկ­տի­վո­րեն զրկ­ված է իր հա­մար նա­խընտ­րե­լի ու­սա­նող ու­նե­նա­լու հնա­րա­վո­րու­թյու­նից, ին­չի ա­ռաջ­նա­յին չա­փա­նի­շը հենց դի­մոր­դի գի­տե­լի­քի ծա­վալն է։ Դի­մոր­դին ա­զատ ընտ­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն տա­լը դրա­կան մո­տե­ցում է, բայց ոչ մեկ, այլ առն­վազն եր­կու ա­ռար­կա­յի հա­մակ­ցու­թյամբ կազմ­ված թես­տե­րի ար­դյունք­նե­րով։ Այս­տեղ խն­դիր­նե­րը բազ­մա­շերտ են, ի­րա­կա­նում շատ դժ­վար է միայն մե­կի վրա շեշ­տադ­րում ա­նել և պն­դել, որ հենց դրա պատ­ճա­ռով հա­մա­կար­գում կան թե­րա­ցում­ներ։ Ըն­դու­նե­լու­թյան կարգն առ­հա­սա­րակ խոր­քա­յին վե­րա­նայ­ման և նոր մո­տե­ցում­նե­րի կա­րիք ու­նի։ Պետք է այդ­տե­ղից սկ­սել։
-Տա­րա­տե­սակ հայ­տա­րա­րու­թյուն­ներ ու մեկ­նա­բա­նու­թյուն­ներ ե­ղան, ինք­ներդ եք շփ­վել այդ պա­տա­նի­նե­րի հետ, ար­դյո՞ք քա­ղա­քա­կան հա­յացք­ներ ու­նեն նրանք:
-Նա­խա­ձեռ­նու­թյան ան­դամ­նե­րին որևէ կերպ չէի կա­պի ինչ-ինչ քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­նե­րի հետ, իմ կող­մից դա շատ պար­զու­նակ և ստոր քայլ կլի­ներ։ Պայ­քա­րող դի­մորդ­ներն ու նրանց ծնող­ներն ա­ռաջ­նորդ­վում են կր­թա­կան շա­հով և, իմ պատ­կե­րաց­մամբ, չեն կա­րող ա­մեն քայ­լա­փո­խի ֆիլտ­րել ու բա­ցա­ռել նա­խա­ձեռ­նու­թյանն ինչ-որ քա­ղա­քա­կան հա­յացք­ներ ու­նե­ցող ան­ձանց ներգ­րավ­վա­ծու­թյու­նը, ինչ­պես, օ­րի­նակ, չեն կա­րող կան­խել քա­ղա­քա­կան ինչ-որ ու­ժի սա­տա­րող հայ­տա­րա­րու­թյու­նը: Շա­հարկ­ման ա­նի­մաստ թե­մա է, ո­րին ա­ռանձ­նա­հա­տուկ ե­րանգ տա­լու կա­րիք չկա։
-Տե­ղի՞ն է Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի շեշ­տադ­րու­մը, թե բո­ղո­քող­նե­րից մե­կը Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ա­ջա­կիցն է, հետևա­բար՝ սա քա­ղա­քա­կան պայ­քար է: ՀՀ քա­ղա­քա­ցին, ի վեր­ջո, բո­ղո­քե­լու ի­րա­վունք ու­նի՞, թե՞ չու­նի:
-Բնա­կա­նա­բար` տե­ղին չէ։ Ի՞նչ է, այդ անձն ի­րա­վունք չու­նի՞ կար­ծիք ու­նե­նա­լու առ­կա խնդ­րի վե­րա­բե­րյալ, ինչ է թե ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի ա­ջա­կիցն է։ Ո՞վ է նման ար­գելք սահ­մա­նում կամ ո՞վ է ա­ջակ­ցե­լու կամ խան­գա­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռում։ ՀՀ քա­ղա­քա­ցին ա­զատ է ար­տա­հայ­տե­լու սե­փա­կան կար­ծի­քը, թե­լադ­րե­լու, ուղ­ղոր­դե­լու և ստի­պե­լու այս ու ա­պա­գա իշ­խա­նու­թյուն­նե­րին՝ կա­տա­րել իր կամ­քը, հօ­գուտ պե­տու­թյան և քա­ղա­քա­ցու։ Այս­տե­ղից հետևու­թյուն՝ ա­նի­մաստ է ա­նընդ­հատ շա­հար­կել քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­նե­րի կող­մից կամ ձե­ռամբ ուղ­ղորդ­վե­լու թե­զը, այ­լա­պես ա­մեն ին­չում և բա­ցա­ռա­պես յու­րա­քան­չյուր բարձ­րա­ձայն­վող խն­դիր կա­րե­լի է ձևել քա­ղա­քա­կան աս­տա­ռով և շր­ջան­ցել։ Սա գոր­ծե­լաոճ չէ, այլ ինք­նա­պաշտ­պա­նա­կան պարզ մե­խա­նիզմ, մշ­տա­կան ա­լի­բի, ո­րը կա­րե­լի է ցան­կա­ցած ի­րա­վի­ճա­կում կի­րա­ռել և ար­դա­րաց­նել սե­փա­կան ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րը։ Իսկ այդ­պես ու՞ր կհաս­նենք, ի­րենք ու՞ր կհաս­նեն, պարզ է՝ ոչ մի տեղ։ Այդ իսկ պատ­ճա­ռով օր ա­ռաջ հրա­ժար­վել է պետք ան­տե­ղի դի­մա­կա­յու­թյուն­նե­րից, քա­ղա­քա­կան կամք դրսևո­րել, ըն­դու­նել սխալ­նե­րը, նոր ռազ­մա­վա­րու­թյուն որ­դեգ­րել ու շարժ­վել ա­ռաջ։ Այս նույն քայ­լե­րում ներ­կա­յիս իշ­խա­նու­թյու­նը ոչ վաղ ան­ցյա­լում մե­ղադ­րում էր նախ­կին ռե­ժի­մին, որ չու­նեն բա­վա­րար կամք՝ ըն­դու­նե­լու երկ­րի ձա­խող­ված կա­ռա­վա­րու­մը։ Հի­մա նույն չհու­սադ­րող մի­տումն եմ նկա­տում:
-ՈՒ­սա­նող­նե­րի բո­ղո­քին զու­գա­հեռ գրա­կա­նա­գետ­ներն էլ ա­հա­զան­գում են «Գրա­կա­նու­թյուն» ռար­կա­յից «հայ» ո­րո­շի­չը հա­նե­լու, ինչ­պես նաև գրա­կա­նու­թյան ցան­կը վե­րա­նա­յե­լու առն­չու­թյամբ: Այս մա­սով ո՞րն է ձեր տե­սա­կե­տը:
-Այս պա­հին ու­սում­նա­սի­րում եմ նոր չա­փո­րո­շիչ­նե­րը, դի­մում եմ մաս­նա­գետ­նե­րի՝ հաս­կա­նա­լու, թե ի­րա­կա­նում այս նոր ռե­ֆոր­մով ինչ ռազ­մա­վա­րու­թյուն է որ­դեգ­րել իշ­խող քա­ղա­քա­կան թի­մը։ Հակ­ված եմ ի­րա­կան կր­թա­կան բա­րե­փո­խում­ներ ու­նե­նա­լուն, ին­չը են­թադ­րում է, որ հնա­րա­վոր են ցա­վոտ թե­մա­նե­րի բա­խում­ներ, ին­չը ևս նոր­մալ երևույթ է։ Փոր­ձում եմ տե­ղե­կու­թյուն­ներ հա­վա­քագ­րել, թե ով­քեր, ինչ կա­տե­գո­րիա­յի մաս­նա­գետ­ներ և փոր­ձա­գի­տա­կան խմ­բեր են աշ­խա­տել նոր կր­թա­կան և ա­ռար­կա­յա­կան չա­փո­րո­շիչ­նե­րի մշակ­ման ուղ­ղու­թյամբ։ Դեռևս բա­ցա­սա­կան ազ­դակ­ներ եմ ստա­նում հա­յա­գի­տա­կան ա­ռար­կա­ներն ու­սում­նա­կան պլան­նե­րում նվա­զեց­նե­լու, գրա­կա­նու­թյան ցան­կը վե­րա­նա­յե­լու ու ար­դիա­կա­նաց­նե­լու մա­սով։ Իմ պատ­կե­րաց­մամբ՝ դպ­րո­ցա­հա­սակ ե­րե­խա­յին պետք է հրամց­նել հա­մա­մարդ­կա­յին բարձր ար­ժեք­ներ կրող, ու­սու­ցա­նող, կր­թող և դաս­տիա­րա­կող գոր­ծեր։ Գրա­կա­նու­թյան ըն­դար­ձակ աշ­խարհն իր տա­րա­տե­սակ ե­րանգ­նե­րով, ըն­դու­նե­լի կամ ոչ ըն­դու­նե­լի երևույթ­նե­րով կա­րող է հա­սու դառ­նալ չա­փա­հա­սու­թյան տա­րի­քում։ Սա վեր­լու­ծում եմ որ­պես ծնող, որ­պես նախ­կին ա­շա­կերտ, հե­տո` ու­սա­նող և` ուղ­ղա­կի մարդ։
-Չա­փո­րո­շի­չը՝ չա­փո­րո­շիչ, բայց մեր դպ­րո­ցում ար­դյո՞ք պատ­րաստ են դրան, ու­սու­ցիչ­նե­րը պատ­րա՞ստ են այդ փո­փո­խու­թյուն­նե­րին:
-Կար­ծում եմ՝ դեռ պատ­րաստ չենք մշա­կու­թա­յին փո­փո­խու­թյուն­նե­րին, քա­նի որ դեռ ա­նե­լիք կա ու­սուց­չա­կան հա­մայն­քի հետ. վե­րա­պատ­րաս­տում­ներ, ու­սուց­չի դե­րի և բարձր կոչ­ման վե­րարժևո­րում և այլն։ Չմո­ռա­նանք, որ ան­ցում ենք կա­տա­րել հա­մընդ­հա­նուր նե­րա­ռա­կա­նու­թյան, որն իր հեր­թին լր­ջա­գույն բար­դու­թյուն­ներ է ստեղ­ծե­լու այ­սօր­վա ման­կա­վար­ժի հա­մար, հի­մա էլ նոր ու կտ­րուկ մո­տե­ցում­նե­րը ա­ռար­կա­յա­կան վե­րա­նա­յում­նե­րի մա­սով` շատ ա­նո­ղոք վի­րա­հա­տա­կան մո­տե­ցում է։ Քայլ առ քայլ է պետք ա­նել ա­մեն փո­փո­խու­թյուն, որ հնա­րա­վո­րինս քիչ ցա­վոտ լի­նի և դժ­գո­հու­թյան փոքր չա­փա­բա­ժին­ներ ա­ռա­ջաց­նի։ Նախ` պատ­րաս­տել ու­սուց­չին, հե­տո, «զին­ված» ու­սուց­չի մի­ջո­ցով՝ ա­շա­կեր­տին։
-Դպ­րո­ցի թիվ մեկ խն­դի­րը ա­ռար­կա­յա­կան նոր չա­փո­րո­շիչ­նե՞րն են, թե՞ ման­կա­վար­ժա­կան մե­թոդ­նե­րի փո­փո­խու­թյու­նը:
-Երկ­րորդ մաս­նա­գի­տու­թյունս ման­կա­վար­ժու­թյունն է, և ես, բու­հում ստա­ցածս գի­տե­լի­քի, իսկ հե­տո կար­ճա­ժամ­կետ դպ­րո­ցա­կան պրակ­տի­կա­յի, այ­նու­հետև դա­սա­պատ­րաս­տում­նե­րի աշ­խա­տան­քա­յին փոր­ձի շնոր­հիվ, հան­գել եմ այն եզ­րա­կա­ցու­թյան, որ ա­շա­կեր­տի կր­թու­թյան թիվ մեկ չա­փո­րո­շիչն ու­սուց­չի ճիշտ մե­թո­դա­կան մո­տե­ցումն է, ին­չը քչե­րին է հա­ջող­վում կի­րա­ռել և ստա­նալ ակն­կալ­վող դրա­կան ար­դյունք։ Ըստ այդմ, կար­ծում եմ, որ խիստ անհ­րա­ժեշ­տու­թյուն կա վե­րա­նա­յե­լու ման­կա­վար­ժա­կան մե­թո­դա­բա­նու­թյու­նը, ու­սուց­ման մո­տե­ցում­նե­րը, ո­րոնք կուղղ­վեն ա­վե­լի վեր­լու­ծող ու տրա­մա­բա­նող միտք զար­գաց­նե­լուն, ոչ թե` կա­ղա­պա­րե­լուն։
Զրույցը՝ Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆԻ
Դիտվել է՝ 3902

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ