«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               

Ինչու՞ է աղմ­կում սադ­րիչ խա­նու­մը

Ինչու՞ է աղմ­կում սադ­րիչ խա­նու­մը
31.07.2020 | 01:10

Հայտ­նի է, որ Ադր­բե­ջա­նի բարձ­րա­գույն իշ­խա­նու­թյունն ի­րա­կա­նաց­վում է ըն­տա­նե­կան կա­պա­լի ե­ղա­նա­կով: Հան­րա­պե­տու­թյան տղա­մարդ նա­խա­գա­հը կող­քին ու­նի ա­ռա­ջին փոխ­նա­խա­գահ կին, որն իր տի­կինն է՝ Մեհ­րի­բան խա­նու­մը: Նա, երևի, ադր­բե­ջան­ցի­նե­րի հա­մար կաթ­նա­տու և խրա­տա­տու մայր է կարգ­ված: Այս հան­գա­ման­քը վառ ար­տա­հայտ­վեց վեր­ջերս տե­ղի ու­նե­ցած «տա­վու­շյան դեպ­քե­րից» հե­տո, երբ նա­խա­հար­ձակ հա­կա­ռա­կոր­դին ար­ժա­նի հա­կա­հար­ված տվեց հա­յոց բա­նա­կը: Սրան ի պա­տաս­խան Բաք­վի հրա­մա­նով արև­մտյան եր­կր­նե­րի քա­ղաք­նե­րում հա­կա­հայ ցույ­ցեր կազ­մա­կեր­պե­ցին այն­տեղ ապ­րող ա­զե­րի­նե­րը, ո­րոնց հա­մար­ժեք պա­տաս­խան տվե­ցին սփյուռ­քա­հա­յե­րը: Ա­սել է` նաև հե­ռա­վոր եր­կր­նե­րում ա­զե­րի թուր­քե­րի ման­գա­ղը դեմ ա­ռավ քա­րին:


Սրա­նից ազդ­ված՝ իր «թան­կա­գին հայ­րե­նա­կից­նե­րին», որ­պես մայր՝ միաս­նու­թյան և «վայ­րա­գու­թյուն­նե­րով զբաղ­վող» հա­յե­րին հա­կա­հար­ված տա­լու կո­չով օ­րերս դի­մել է Մեհ­րի­բան Ա­լիևան: Նա պն­դում է, որ ԱՄՆ-ի և եվ­րո­պա­կան եր­կր­նե­րի պե­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի թույ­լատ­րած ադր­բե­ջա­նա­կան խա­ղաղ ակ­ցիա­նե­րին սփյուռ­քա­հա­յե­րը պա­տաս­խա­նել են «կազ­մա­կերպ­ված ագ­րե­սիա­յով և քա­րան­ձա­վա­յին ա­տե­լու­թյամբ»: Նաև հան­րու­թյա­նը հայտ­նում է, որ պատ­մու­թյու­նը գի­տի ադր­բե­ջա­նա­կան ժո­ղովր­դի դեմ նման հան­ցա­գոր­ծու­թյան բազ­մա­թիվ դեպ­քեր: Եվ, որ­պես օ­րի­նակ, հի­շա­տա­կել է 1992 թ. փետր­վա­րին Խո­ջա­լուում տե­ղի ու­նե­ցած ող­բեր­գա­կան մի­ջա­դե­պը: Այդ հար­ցի պա­տաս­խա­նը վա­ղուց է տր­վել: Գու­ցե մո­ռա­ցել է ա­ռա­ջին փոխ­նա­խա­գահ խա­նու­մը: Հի­շեց­նենք, որ Խո­ջա­լուի մի­ջա­դե­պը որևէ կապ չու­նի իր ա­սե­լով՝ «մինչև ա­տամ­նե­րը զին­ված», հայ գրո­հա­յին­նե­րի հետ: Խա­նու­մը մի­տում­նա­վոր ան­տե­սում է Ադր­բե­ջա­նի նախ­կին նա­խա­գահ, ա­զե­րի ժո­ղովր­դի ար­դա­րա­միտ զա­վակ Ա­յազ Մու­թա­լի­բո­վի պար­զա­բա­նումն այն մա­սին, որ Խո­ջա­լուի ող­բեր­գու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րը հենց ի­րենց հայ­րե­նա­կից­ներն են, ո­րոնք ցան­կա­ցել էին ազ­գա­կից­նե­րի մահ­վան և տան­ջանք­նե­րի գնով հե­ղի­նա­կազր­կել և աս­պա­րե­զից հե­ռաց­նել Ադր­բե­ջա­նի այդ օ­րե­րի ղե­կա­վար Մու­թա­լի­բո­վին, ին­չը և նրանց հա­ջող­վել է:
Մեհ­րի­բան խա­նու­մը նաև տրտն­ջում է, թե ին­չու տե­ղի ու­նե­ցա­ծի հա­մար հա­յե­րին չեն դա­տա­պար­տում արևմտյան եր­կր­նե­րի կա­ռա­վա­րու­թյուն­ներն ու ոչ­կա­ռա­վա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը: Մեր հա­մոզ­մամբ՝ նրա հա­մար, որ վեր­ջին­ներս լավ գի­տեն՝ ով ով է: Ադր­բե­ջան­ցի տիկ­նոջ կամ­քը կա­տա­րե­լիս նրանք ստիպ­ված պի­տի լի­նեին, մաս­նա­վո­րա­պես, վեր­հի­շել 1918-ի հուն­վա­րին Դա­լյար կա­յա­րա­նի մոտ Մեհ­րի­բա­նի ազ­գա­կից­նե­րի սար­քած քստմ­նե­լի մի­ջա­դե­պը, երբ, ա­ռանց վա­գոն­նե­րի դռ­նե­րը բա­ցե­լու, գն­դա­կա­հա­րե­ցին ռազ­մա­ճա­կա­տից հայ­րե­նիք վե­րա­դար­ձող հինգ հա­զար ան­մեղ ռուս զին­վոր­նե­րին: Այդ տա­րի, տի­կին Մեհ­րի­բան, ա­ռատ էր ձե­րոնց ա­րյան հունձ­քը…
Սեպ­տեմ­բե­րի կե­սե­րին նրանք կո­տո­րե­ցին Բաք­վի ա­վե­լի քան ե­րե­սուն հա­զար հա­յե­րին, ո­րը բար­բա­րո­սու­թյան դրսևո­րում հա­մա­րե­ցին օ­տար­նե­րը, և ան­գամ՝ մարդ­կա­յին կեր­պա­րը պահ­պա­նած ադր­բե­ջան­ցի­նե­րը: Հե­տո կո­ղոպ­տե­ցին Շու­շիի հա­յե­րին ու հրո ճա­րակ դարձ­րին նրանց թա­ղա­մա­սե­րը:


Խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյունն իր ծանր ձեռ­քով, կար­ծես, խա­ղա­ղեց­րեց հա­յե­րին ու ա­զե­րի­նե­րին: Ան­գամ աս­պա­րեզ նետ­վեց «ժո­ղո­վուրդ­նե­րի եղ­բայ­րու­թյան և բա­րե­կա­մու­թյան» գա­ղա­փա­րը: ԽՍՀՄ-ի փլուզ­ման պայ­ման­նե­րում, Մեհ­րի­բան խա­նում, պարզ­վեց, ո­րազ­գա­կից­ներդ հա­րա­զատ են մնա­ցել նախ­նի­նե­րի իս­կա­պես քա­րան­ձա­վա­յին հո­գե­կերտ­ված­քին: Նրանք հեր­թա­կան ան­գամ աչ­քի ըն­կան Սում­գա­յի­թի հա­յե­րի կո­տո­րա­ծով և Բաք­վի հա­յե­րի նկատ­մամբ կի­րառ­ված բռ­նու­թյուն­նե­րով, բռ­նա­գաղ­թով: Իսկ հե­տո մշա­կու­թա­յին ե­ղեռ­նի են­թար­կե­ցին Ջու­ղա­յի բարձ­րար­վեստ խաչ­քա­րե­րը: ՈՒս­տի տե­ղին է Ադր­բե­ջա­նի սադ­րիչ ա­ռա­ջին տիկ­նո­ջը հի­շեց­նել ռու­սա­կան հայտ­նի ա­սաց­ված­քը՝ «ճՖÿ ոօ ՍՏՐՏ­ՉՈ Վօ­փՈ­սՈ, Ո ՑՉՏÿ ոօ ՎՏս­փՈ­սՈ»:
Նաև հարկ է տիկ­նո­ջը ա­սել՝ լսե­լով չէ, որ ճա­նա­չում եմ ադր­բե­ջան­ցի­նե­րին: Ծնն­դա­վայրս՝ Իջևա­նի շր­ջա­նի Կի­րանց գյու­ղը, Ղա­զա­խի շր­ջա­նի Խեյ­րում­լի գյու­ղից բա­ժան­ված էր միայն ճա­նա­պար­հով: Անկ­լա­վում գտն­վող խեյ­րում­լե­ցի­ներն ա­նար­գել օգտ­վում էին մեր ա­րոտ­նե­րից, ջրանց­քից, մո­տա­կա ան­տա­ռի բա­րիք­նե­րից, իսկ նրան­ցից շա­տերն աշ­խա­տում էին Ա­ճար­կու­տի ան­տառ­տն­տե­սու­թյու­նում: Հան­գիստ ու խա­ղաղ: Եվ ու՞մ մտ­քով կանց­ներ, որ նրանք ի­րենց հո­գում թույն ու­նեին կու­տա­կած հարևան հա­յե­րիս նկատ­մամբ: Սա դրսևոր­վեց հայ-ադր­բե­ջա­նա­կան նոր դի­մա­կա­յու­թյան հենց սկզ­բին:


1992-ի մար­տի 11-ին սահ­մա­նա­յին դիր­քում զոհ­վեց Կի­րան­ցի պաշտ­պան մի ե­րի­տա­սարդ: Թա­ղու­մից ա­ռաջ, ան­ցան­կա­լի մի­ջա­դե­պից խու­սա­փե­լու հա­մար, մե­րոնք հարևան գյու­ղի ա­վագ­նե­րին զրույ­ցի հրա­վի­րե­ցին ճա­նա­պար­հի մոտ: Որ­պես հին ծա­նոթ­ներ՝ կյան­քի ըն­թաց­քում ի­րար հետ ու­րախ և տխուր օ­րեր ապ­րած ա­զե­րի­նե­րին կի­րան­ցե­ցի­նե­րը հայտ­նե­ցին, որ ամ­սի 13-ին հո­ղին են հանձ­նե­լու զոհ­ված տղա­յի դին, հոր­դո­րե­ցին և հույս հայտ­նե­ցին, որ հարևան­նե­րի կող­մից հրա­դա­դա­րի խախ­տում չի լի­նի: Ա­զե­րի­նե­րը եր­դու­մով խոս­տա­ցան չպղ­ծել ի­րար հետ կե­րած աղն ու հա­ցը՝ հա­վաս­տիաց­նե­լով. «Գնա­ցեք, հան­գիստ թա­ղեք ձեր հան­գու­ցյա­լին»:
Երբ վե­րա­դար­ձին կի­րան­ցե­ցի­նե­րից մե­կը ան­վս­տա­հու­թյուն հայտ­նեց ա­զե­րի­նե­րի խոս­քին, տա­րեց հա­մա­գյու­ղա­ցի­նե­րից ո­մանք ա­մո­թանք տվե­ցին կաս­կա­ծամ­տին. «Նրանք որ ա­սել են, հաս­տատ ի­րենց խոս­քի տե­րը կլի­նեն»: Բայց ե­ղավ հա­կա­ռա­կը: Թաղ­ման ժա­մին, երբ հու­ղար­կա­վո­րող­նե­րի հոծ թա­փո­րը մո­տե­նում էր գե­րեզ­մա­նո­ցին, թուր­քե­րը զույգ ա­կա­նա­նետ­նե­րից խփե­ցին բազ­մու­թյա­նը: Ե­ղան նոր զո­հեր և վի­րա­վոր­ներ, իսկ դրա­նից հե­տո անհ­նար ե­ղավ զս­պել դեռ վատ զին­ված մեր աշ­խար­հա­զո­րի տղա­նե­րին: Նրանք եր­կու օր­վա ըն­թաց­քում գրա­վե­ցին ա­մուր ռազ­մա­կետ դարձ­ված ուխ­տադ­րուժ թուրք ա­զե­րի­նե­րի գյու­ղը և հե­տա­գա­յում հո­ղին հա­վա­սա­րեց­րին այն: Այս ա­մե­նը Մեհ­րի­բան խա­նու­մին հայտ­նում եմ՝ որ­պես մի­ջա­դե­պի ա­կա­նա­տես և մաս­նա­կից:


Ի դեպ, հայ­րե­նա­կից­նե­րին սադ­րիչ կո­չով դի­մած տի­կի­նը նաև բա­ցա­կան­չա­կան հան­գով բար­բա­ռել է. «Ղա­րա­բա­ղը Ադր­բե­ջան է»: Հե­տաքր­քիր է՝ այս միտքն ար­տա­հայ­տե­լուց ա­ռաջ նա Ղա­րա­բա­ղի բուն բնա­կիչ­նե­րից կար­ծիք հարց­րե՞լ է, թե՞ դա հի­վանդ գլ­խից սպր­դած զա­ռան­ցանք է: Եվ լավ կլի­ներ, որ նա իր չա­փը ճա­նա­չեր. չէ՞ որ, ինչ­պես ժո­ղո­վուրդն է ա­սում՝ վերևից Աստ­ված է նա­յում, ներքևից՝ մար­դիկ:


Ռու­բեն ՍԻ­ՄՈ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 2525

Մեկնաբանություններ