«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

Մեկնարկել է Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի առաջին շրջանը

Մեկնարկել է Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի առաջին շրջանը
31.07.2020 | 01:42

Հա­յաս­տա­նի ստար­տափ ա­կա­դե­միան սկ­սել է «Traction» ծրագ­րի ա­ռա­ջին շր­ջա­նը: 10-շա­բա­թյա ծրա­գի­րը միտ­ված է օգ­նե­լու պրո­դուկտ ու­նե­ցող և ար­դեն իսկ ո­րո­շա­կի ար­դյունք­ներ գրան­ցած ստար­տափ­նե­րին ա­րա­գաց­նել ի­րենց ա­ճը և ներդ­րում­ներ ներգ­րա­վել։ Ծրա­գիրն ի­րա­կա­նաց­վում է «Քա­թը­լիսթ» հիմ­նադ­րա­մի կող­մից՝ Եվ­րո­պա­կան միու­թյան ԵՄ-ն բիզ­նե­սի հա­մար նա­խա­ձեռ­նու­թյան ներ­քո Գեր­մա­նիա­յի մի­ջազ­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ըն­կե­րու­թյան (German Development Cooperation-GIZ) կող­մից ի­րա­կա­նաց­վող «Տեխ­նո­լո­գիա­նե­րի զար­գա­ցում Հա­յաս­տա­նի հա­մար» ծրագ­րի ա­ջակ­ցու­թյամբ։ Հա­յաս­տա­նի հե­ռա­հա­ղոր­դակ­ցու­թյան ա­ռա­ջա­տար օ­պե­րա­տոր Վի­վա-ՄՏՍ-ը միա­ցել է նա­խա­ձեռ­նու­թյա­նը որ­պես կոր­պո­րա­տիվ գոր­ծըն­կեր և ա­ջա­կից։


Հա­յաս­տա­նի ստար­տափ ա­կա­դե­միա նա­խաաք­սե­լե­րա­ցիոն ծրա­գի­րը 5 շր­ջա­փու­լե­րի ըն­թաց­քում ու­նե­ցել է 65 շր­ջա­նա­վարտ ըն­կե­րու­թյուն։ Ընդ­հա­նուր առ­մամբ, ծրագ­րի անց­կաց­ման 2,5 տա­րի­նե­րի ըն­թաց­քում ծախս­վել է մինչև 250 հա­զար եվ­րո, այ­նինչ ծրագ­րի շր­ջա­նա­վարտ­նե­րը ար­դեն իսկ ներգ­րա­վել են ա­վե­լի քան 3 մի­լիոն եվ­րո­յի ներդ­րում: Հայ­կա­կան ստար­տափ է­կո­հա­մա­կար­գի զար­գաց­ման հետ մեկ­տեղ ըն­կե­րու­թյուն­ներն սկ­սում են հան­դի­պել նոր և ա­վե­լի մեծ դժ­վա­րու­թյուն­նե­րի ու մար­տահ­րա­վեր­նե­րի: «Traction» ծրագ­րի ստեղ­ծու­մը պայ­մա­նա­վոր­ված է է­կո­հա­մա­կար­գի նման փու­լում գտն­վող ըն­կե­րու­թյուն­նե­րին ա­ջակ­ցող կա­ռույց­ներ ու­նե­նա­լու պա­հան­ջով։
10-շա­բա­թյա ծրագ­րի ըն­թաց­քում մաս­նա­կից ստար­տափ­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան ան­մի­ջա­կա­նո­րեն աշ­խա­տել վա­ճառ­քի և ա­ճի հա­քին­գի (Growth Hacking) աս­պա­րե­զում ա­ռա­ջա­տար մաս­նա­գետ­նե­րի հետ, սահ­մա­նել և հաս­տա­տել ի­րենց ա­ճի հնա­րա­վոր ու­ղի­նե­րը, կա­տա­րե­լա­գոր­ծել և վա­վե­րաց­նել ի­րենց ռազ­մա­վա­րու­թյուն­նե­րը, ստա­նալ ա­ջակ­ցու­թյուն ներդ­րում­ներ ներգ­րա­վե­լու և մի­ջազ­գա­յին շու­կա­նե­րում ընդ­լայն­վե­լու հա­մար։ Covid-19 հա­մա­ճա­րա­կի պայ­ման­նե­րում ծրա­գի­րը կանց­կաց­վի հե­ռա­վար կար­գով։ Ծրագ­րի վե­րա­բե­րյալ հա­վե­լյալ տե­ղե­կու­թյուն­նե­րը հա­սա­նե­լի են այս­տեղ։


Ծրագ­րի մեջ ներգ­րավ­ված է 9 ստար­տափ, ո­րոնք նո­րա­րա­րու­թյան թարմ ա­լիք են բե­րում կր­թա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի, տրանս­պոր­տի, մարդ­կա­յին ռե­սուրս­նե­րի կա­ռա­վար­ման, մար­քե­թին­գի և այլ ո­լորտ­նե­րում:
«Traction» ծրագ­րի ա­ռա­ջին շր­ջա­նի մաս­նա­կից ըն­կե­րու­թյուն­ներն են՝
1. CauldronApp-ը օգ­նում է ըն­կե­րու­թյուն­նե­րին կր­ճա­տել դի­մորդ­նե­րի դի­տարկ­ման և հար­ցազ­րույց­նե­րի անց­կաց­ման հա­մար նա­խա­տես­վող ժա­մա­նա­կը` հա­վա­քագ­րու­մը կա­տա­րե­լով չել­լենջ­նե­րի մի­ջո­ցով:
2. ConstApps-ը Է­լեկտ­րո­նա­յին առևտրի բջ­ջա­յին հա­վել­ված­ներ ստեղ­ծող ըն­կե­րու­թյուն է, ո­րը տրա­մադ­րում է նաև մար­քե­թին­գա­յին լու­ծում­ներ հա­ճա­խորդ­նե­րի պահ­պա­նումն ա­պա­հո­վե­լու հա­մար։
3. Dowork.ai-ը ծրագ­րե­րի տևո­ղու­թյան և ծախ­սե­րի հաշ­վարկ­ման ու կան­խա­տես­ման հար­թակ է։
4. dzook-ը լու­սան­կար­նե­րը պատ­կե­րա­զարդ դի­ման­կար­նե­րի վե­րա­ծող տեխ­նո­լո­գիա է, ո­րը կա­րող է կի­րառ­վել վի­դեո­նե­րի մոն­տա­ժի, նկար­չա­կան և դի­զայ­նի գոր­ծիք­նե­րի 3D ա­նի­մա­ցիա­նե­րի և այլ ո­լորտ­նե­րի մեջ։
5. Hub Technologies-ը բեռ­նա­փո­խադ­րող­նե­րին ուղ­ղա­կիո­րեն կա­պում է մա­տա­կա­րար­նե­րի հետ՝ ա­ռանց բրո­քե­րա­յին միջ­նոր­դավ­ճար­նե­րի:
6. LiveBoard-ը առ­ցանց դա­սա­վանդ­ման և հե­ռա­վար ու­սուց­ման ին­տե­րակ­տիվ գրա­տախ­տա­կի հա­վել­ված է:
7. Rentopian-ը բո­լո­րը մե­կում ծրա­գիր է՝ նա­խա­տես­ված մի­ջո­ցա­ռում­նե­րի վար­ձույ­թով զբաղ­վող բիզ­նես­նե­րի կա­ռա­վար­ման հա­մար:
8. SmartSender-ը ար­հես­տա­կան բա­նա­կա­նու­թյան մի­ջո­ցով մար­քե­թին­գի ավ­տո­մա­տաց­ման հար­թակ է։
9. TabuLearn-ը տվյա­լա­գի­տու­թյան և ար­հես­տա­կան բա­նա­կա­նու­թյան (ԱԲ) ծա­ռա­յու­թյուն­ներ տրա­մադ­րող ծրա­գիր է, ո­րը թույլ է տա­լիս առ­կա տվյալ­նե­րի հի­ման վրա ստեղ­ծել ԱԲ մո­դել­ներ և բիզ­նե­սի հա­մար կան­խա­տե­սում­ներ ա­նել։

Դիտվել է՝ 2680

Մեկնաբանություններ