«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

Վեր­ջի­նի սպա­սու­մով

Վեր­ջի­նի սպա­սու­մով
31.07.2020 | 01:58

Նախ ա­սենք, որ եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թյուն­նե­րի հինգ ա­ռաջ­նու­թյուն­նե­րից չորսն ա­վարտ­ված է, փաս­տա­ցի մնա­ցել ենք սկու­դե­տեի սպա­սու­մով, իսկ այն, ինչ կա­տար­վում է այս­տեղ, խո­շոր հաշ­վով ար­դեն իսկ մեկ ան­գամ ան­ցած բան է։ Նկա­տի ու­նենք անգ­լիա­կան պրե­միեր լի­գա­յի ա­վար­տա­կան տու­րե­րը, դրան­ցում ե­ղած լար­վա­ծու­թյու­նը, հար­ցա­կան­նե­րի գե­րա­զանց մա­սի միայն ա­վար­տա­կան տու­րում պա­տաս­խան ստա­նա­լը։ Այն­պես որ, ի­տա­լա­կա­նի նա­խա­վեր­ջինն էլ շատ հար­ցե­րի պա­տաս­խան­ներ թո­ղեց վեր­ջի­նին։

Նա­խա­վեր­ջին՝ 37-րդ տու­րը մեկ­նար­կեց «Պար­մա»-«Ա­տա­լան­տա» դի­մա­կա­յու­թյամբ, որ­տեղ տան­տե­րե­րի հա­մար հաղ­թելն ինք­նա­սի­րու­թյուն շո­յող, պարտ­վե­լը՝ ա­ռանձ­նա­պես չվշ­տա­նա­լու բան էր լի­նե­լու, քան­զի ըն­թա­ցի­կում թիմն սկզ­բուն­քո­րեն ինչ ու­ներ ա­նե­լու, ա­րել էր։ Ըստ այդմ, ոչ ա­ռանձ­նա­պես վերև ել­նե­լու տեղ ու­ներ (նկա­տի ու­նենք մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կը), ոչ էլ ներքև իջ­նե­լու։
«Պար­մա­յի» ա­նե­լիքն այս խա­ղում այն էր լի­նե­լու, որ ե­թե մր­ցակ­ցի հետ նախ­կի­նից, հնուց մնա­ցած հար­ցեր ու­ներ, կա­րող էր սր­բած սրի պես մեջ­տեղ բե­րել ու խն­դիր­ներ ստեղ­ծել նրա հա­մար։ Նկա­տենք, որ «Ա­տա­լան­տան» թեև «Ին­տե­րի» ու «Լա­ցիո­յի» հետ մեկ­տեղ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում հան­դես գա­լու խն­դի­րը լու­ծել է, ինչն ահ­ռե­լի հա­ջո­ղու­թյուն է, կա­րող էր այդ նույն եր­կու թի­մե­րի հետ մր­ցակ­ցու­թյու­նում շատ լուրջ գոր­ծոն դառ­նալ նաև ներ­քին ա­ռաջ­նու­թյան մե­դալ­նե­րի պայ­քա­րում՝ ա­ռա­վե­լա­գույ­նի դեպ­քում հա­վակ­նե­լով ար­ծա­թե, նվա­զա­գույ­նի դեպ­քում՝ բրոն­զե պարգևնե­րի։


Ի՞նչ կա­տար­վեց։ Կա­տար­վեց այն, որ «Պար­ման» 75 միա­վո­րով եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում գտն­վող «Ա­տա­լան­տա­յի» նյար­դե­րը հիմ­նա­վո­րա­պես քայ­քա­յեց այն­քան ժա­մա­նակ, մինչև որ Մա­լի­նովս­կին 70-րդ րո­պեին հա­վա­սա­րեց­րեց հան­դիպ­ման հա­շի­վը՝ 1։1։ Մր­ցակ­ցի դար­պա­սի այս գրա­վու­մով Գաս­պե­րի­նիի սա­նե­րը վատ­թա­րից խու­սա­փել էին, մնում էր ա­ռա­վե­լա­գույ­նին ձգ­տել։ Ըն­թա­ցիկ ա­ռաջ­նու­թյու­նում դար­պա­սի ա­մե­նա­շատ գրա­վում ար­ձա­նագ­րած «Ա­տա­լան­տան» խա­ղա­վար­տին մոտ խփեց և հաղ­թա­կա­նը ու վեր­ջին տու­րում մեզ այն­պի­սի մի դի­մա­կա­յու­թյան փաս­տի ա­ռաջ է կանգ­նեց­նե­լու, ո­րից մար­դու շուն­չը կա­րող է պար­զա­պես կտր­վել։
Եվ այս­պես, «Ա­տա­լան­տան» հա­ջո­ղել էր օր­վա իր բա­ժին խնդ­րում, մնում էր համ­բե­րել ու տես­նել, թե մր­ցա­կից­ներն ի­րենց ինչ­պես էին դրսևո­րե­լու։ Հար­կավ ա­մե­նա­բարդն «Ին­տե­րի» վի­ճակն էր, ո­րի մր­ցա­կի­ցը յոթ­նյա­կի հա­վակ­նու­թյուն­ներ ու­նե­ցող «Նա­պո­լին» էր։
Մի­լան­ցի­նե­րը, որ ա­ռա­ջին տու­րում զի­ջել էին մր­ցակ­ցին, խա­ղը վս­տահ սկ­սե­ցին ու ար­դեն 11-րդ րո­պեին ա­ռաջ ան­ցան հաշ­վի մեջ։ Հետևեց տան­տե­րե­րի դար­պա­սի տևա­կան պա­շա­րու­մը, սա­կայն Կոն­տեի սա­նե­րը պատ­վով բռ­նե­ցին քն­նու­թյու­նը։ Երկ­րորդ խա­ղա­կե­սում «Ին­տե­րը» ևս մեկ ան­գամ գտավ մր­ցակ­ցի դար­պա­սը տա­նող ճա­նա­պար­հը, ու Ջե­նա­րե Գա­տու­զո­յի թի­մը ստիպ­ված էր ըն­դու­նե­լու պար­տու­թյու­նը։ Այս հաղ­թա­նա­կը տան­տե­րե­րին 79 միա­վո­րով, ին­չը մեկ նի­շով ա­վե­լի է «Ա­տա­լան­տա­յի» ու­նե­ցա­ծից, նո­րից տեղ ա­պա­հո­վեց երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։


Մր­ցա­շա­րա­յին ա­ռու­մով ա­ռանց­քա­յին նշա­նա­կու­թյան հա­ջորդ դի­մա­կա­յու­թյու­նը «Լա­ցիո»-«Բրե­շիա» մր­ցակ­ցու­թյունն էր՝ վեր­ջի­նիս հա­մար բա­ցար­ձա­կա­պես նշա­նա­կու­թյուն չու­նե­ցող, քա­նի որ վա­ղօ­րոք է «լու­ծել» Ա սե­րիան լքե­լու խն­դի­րը։ Մինչ­դեռ հաղ­թա­նա­կը տան­տե­րե­րին օ­դի պես էր պետք, ո­րով­հետև միայն այս դեպ­քում էր միա­վոր­նե­րով հա­վա­սար­վե­լու «Ա­տա­լան­տա­յին», ին­չը վեր­ջին տու­րից ա­ռաջ հրա­շա­լի մեկ­նա­կետ կդառ­նար մե­դալ­նե­րի հա­մար մղ­վող պայ­քա­րից ան­մասն չմ­նա­լու հար­ցում, քան­զի վեր­ջին տու­րում «Ա­տա­լան­տան» ու «Ին­տե­րը» մր­ցե­լու էին ի­րար հետ, որ­տեղ ան­գամ ոչ-ո­քին «Լա­ցիո­յին» ա­ռա­ջին ե­ռյա­կում հայ­տն­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն էր տա­լու։ Բնա­կա­նա­բար՝ հաղ­թե­լու դեպ­քում։
Նաև շնոր­հիվ թի­մի ու առ­հա­սա­րակ ա­ռաջ­նու­թյան լա­վա­գույն ռմ­բար­կու Չի­րո Ի­մո­բի­լեի գո­լի (35-րդն էր մր­ցաշր­ջա­նում), հռո­մեա­ցի­ներն էլ հա­ջո­ղու­թյամբ ան­ցան նա­խա­վեր­ջին տու­րի ար­գել­քը (2:0) և 78 միա­վո­րով չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում են, «Ա­տա­լան­տա­յին» ա­ռաջ են թո­ղել լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի հաշ­վար­կով միայն։ Հի­շեց­նենք, որ հռո­մեա­ցի­նե­րի վեր­ջին տու­րի հան­դի­պու­մը «Նա­պո­լիի» հետ է, նրա իսկ դաշ­տում։
Ե­թե հա­մա­ռոտ լի­նենք, վեր­ջին տու­րի «Ա­տա­լան­տա»-«Ին­տեր», «Նա­պո­լի»-«Լա­ցիո» խա­ղե­րով սկու­դե­տեն ստա­ցել է գլու­խգոր­ծո­ցա­յին ար­ժե­քի եր­կու մր­ցակ­ցու­թյուն, ո­րի մա­սին կա­րե­լի է միայն ե­րա­զել։ Հար­կավ մր­ցա­շա­րա­յին ցան­ցը կազ­մած­նե­րը չէին կա­րող ի­մա­նալ, որ նման ֆան­տաս­տիկ հան­գու­ցա­լուծ­ման եր­կու հան­դի­պում էին վե­րա­պա­հել ա­ռաջ­նու­թյան դե­սեր­տին, բայց ե­ղել է այն, ինչ ե­ղել է ու հե­տին թվով էլ ան­գամ կա­րող են գլուխ գո­վել ին­տուի­տիվ մա­կար­դա­կով նման խա­ղա­ցանկ կազ­մե­լու հա­մար։


Հաղ­թե­լով «Սամպ­դո­րիա­յին», ընդ ո­րում, նրա իսկ դաշ­տում (4։1), «Մի­լանն» ա­պա­հո­վեց վե­ցե­րորդ տե­ղը՝ միա­ժա­մա­նակ փաս­տե­լով, որ այս մր­ցաշր­ջա­նում այն­տեղ որևէ այլ թի­մի մուտքն ար­դեն անհ­նա­րին է։ Ի­հար­կե, մի­լան­ցի­նե­րը թերևս շատ ա­վե­լիի ակն­կա­լիք ու­նե­նա­յին «Տորինոյի» հետ մր­ցակ­ցու­թյու­նում «Ռո­մա­յի» ձա­խող­վե­լու դեպ­քում, սա­կայն ի­տա­լա­կան «գայ­լե­րը» օր­վա խն­դի­րը չհե­տաձ­գե­ցին վաղ­վան։ Ար­տագ­նա­յում տո­նած 3։2 հաշ­վով հաղ­թա­նակն ան­խախ­տե­լի դարձ­րեց նրա ու­նե­ցած հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նը՝ ան­վի­ճար­կե­լի դարձ­նե­լով նաև Եվ­րո­պա­յի լի­գա­յի խա­ղար­կու­թյա­նը մաս­նակ­ցու­թյու­նը խմ­բա­յին փու­լից։ Նկա­տենք, որ գրե­թե նույ­նը «Մի­լանն» էլ է ա­նե­լու, միայն թե այս «գրե­թե»-ն նշա­նա­կում է մաս­նակ­ցու­թյու­նը ո­րա­կա­վոր­ման փու­լի մա­ղով անց­նե­լուց հե­տո։ «Ռո­ման» ու­նի 67, «Մի­լա­նը»՝ 63 միա­վոր:
Ինչ վե­րա­բե­րում է «Կա­լիա­րի»-«Յու­վեն­տուս» դի­մա­կա­յու­թյա­նը, հյու­րերն ի­րենց հա­մար բա­ցար­ձա­կա­պես ոչ մի հե­տաք­րք­րու­թյուն չու­նե­ցող այս խա­ղում սկզ­բուն­քո­րեն բան էլ չա­րե­ցին, որ նշենք ա­ռանձ­նաց­նե­լու կար­գով։ Փո­խա­րե­նը շատ ա­վե­լի սկզ­բուն­քա­յին ե­ղան տան­տե­րե­րը, ո­րոնք մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կի ա­ռու­մով ո­չինչ չշա­հե­ցին, բայց այդ չշա­հե­լով հան­դերձ չեմ­պիո­նի քի­թը տրո­րե­ցին՝ 2։0։


Նա­խա­վեր­ջին տուրն ինտ­րի­գը պա­հեց նաև մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կը եզ­րա­փա­կող­նե­րից առն­վազն եր­կու­սի հար­ցում։ Այս­պես՝ ար­տագ­նա­յում «Ջե­նո­վան» ծանր, ծան­րի հետ նաև գերտ­հաճ պար­տու­թյուն կրեց «Սա­սուո­լո­յից»՝ 0։5, ու մնաց ու­նե­ցած 36 միա­վո­րով։ Փո­խա­րենն ար­տագ­նա­յում, «ՈՒ­դի­նե­զեի» հետ մր­ցակ­ցու­թյու­նում, կարևո­րա­գույն ե­րեք միա­վոր վաս­տա­կեց «Լե­չեն» (2:1)՝ միա­վոր­նե­րի թի­վը հասց­նե­լով 35-ի, ին­չը նշա­նա­կում է, որ ա­ռանձ­նա­հա­տուկ կարևո­րու­թյուն են ձեռք բե­րում ա­վար­տա­կան տու­րի «Ջե­նո­վա»-«Վե­րո­նա», «Լե­չե»-«Պար­մա» դի­մա­կա­յու­թյուն­նե­րը։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4792

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ