«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

Փո­խա­դարձ վնա­սե­լու մի­տու­մով

Փո­խա­դարձ վնա­սե­լու մի­տու­մով
31.07.2020 | 02:12

Կո­րո­նա­վի­րու­սը՝ կո­րո­նա­վի­րուս, իր ծանր ու զզ­վե­լի հե­տևանք­նե­րով, ա­կումբ­նե­րի ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի զգա­լի կո­րուստ­նե­րով, այ­դու­հան­դերձ, տրանս­ֆե­րա­յին ա­մա­ռա­յին պա­տու­հա­նը խոս­տա­նում է գոր­ծարք­նե­րով հա­րուստ լի­նել։ Այս­պես՝ «Չել­սին» հա­մա­ռո­րեն փոր­ձում է Տի­մո Վեր­նե­րին հա­մո­զել լայպ­ցի­գյան ֆուտ­բո­լա­յին գրան­ցու­մը փո­խել լոն­դո­նյա­նով, «Բա­վա­րիան» «Ման­չեստր Սի­թիից» վերց­նում է անգ­լիա­կան ա­կում­բում այդ­պես էլ ամ­բող­ջա­կան ի­րա­ցում չգ­տած, պա­հանջ­ված մա­կար­դա­կով թի­մին չմեր­ված Լե­րոյ Սա­նեին, որ­քա­նով հաս­տատ, որ­քա­նով ոչ, խո­սակ­ցու­թյուն­նե­րը չեն դա­դա­րում Լիո­նել Մե­սիի ան­վան շուրջ, թե իբր ար­գեն­տի­նա­ցին պատ­րաստ­վում է նա­խա­պատ­վու­թյուն տա­լու «Մի­լա­նին»։


Մի խոս­քով՝ զար­գա­ցում­ներ են, ո­րոնք պի­տի ի­րենց հա­վաս­տու­մը կամ մեր­ժու­մը գտ­նեն միայն ու միայն ժա­մա­նա­կի մեջ, բայց որ 100 տո­կոս հա­վա­նա­կա­նու­թյամբ տես­նե­լու ենք «Բար­սե­լո­նից» «Յու­վեն­տուս» Ար­թու­րո Վի­դա­լի ու հա­կա­ռակ ուղ­ղու­թյամբ Մի­րա­լեմ Պյա­նի­չի ան­ցու­մը, սա ար­դեն կաս­կա­ծի տակ առ­նե­լու բան չէ։ Գոր­ծար­քի ար­դյուն­քում կա­տա­լո­նյան ա­կում­բը «կկորց­նի» 60, կշա­հի 72 մի­լիոն եվ­րո։ Գու­մա­րի ա­ռու­մով +12 մի­լիոն բա­ղադ­րի­չով գոր­ծար­քը որ­քա­նո՞վ շա­հե­կան է, որ­քա­նո՞վ՝ ոչ, ա­վե­լի շատ ա­կում­բի ի­մա­նա­լիք բանն է, բայց որ առջևում ֆուտ­բո­լա­յին ա­վե­լի մեծ եր­կա­րա­կե­ցու­թյուն ու­նե­ցող 23-ա­մյա Վի­դա­լը փո­խա­րին­վում է 30-ա­մյա Պյա­նի­չով, պա­կաս ար­ժե­քա­վոր փաստ չէ։


Սա­կայն սույ­նում ա­մեն ինչ այն­քան էլ միան­շա­նակ չէ, որ չո­րով վերց­նես, ան­սիրտ հաշ­վա­պա­հի պես զուտ կո­րուստ ու վնաս կամ ձեռք­բե­րում հաշ­վես։
Խն­դիր­ներ կան, ո­րոնց հետ չես կա­րող հաշ­վի չնս­տել։
Իր հե­ռան­կա­րայ­նու­թյամբ, ան­վի­ճե­լի տա­ղան­դա­վո­րու­թյամբ հան­դերձ, Ար­թու­րոն այդ­պես էլ խա­ղա­յին լուրջ ժա­մա­նակ չս­տա­ցավ կա­տա­լո­նյան ա­կում­բում, ու սա հա­կա­ռակ նրան, որ կար գլ­խա­վոր մարզ­չի հա­վաս­տու­մը, թե կաս­կած չու­նի, որ բրա­զի­լա­ցին մինչև վերջ ի­րեն կի­րաց­նի, որ նա ա­կում­բի ան­քակ­տե­լի մասն է ու մնում է «Բար­սե­լո­նի» նպա­տակ­նե­րին հա­վա­տա­րիմ և այլն, և այլն։ Այս և սրան հար նման բա­ներն աս­վել էին այն բա­նից հե­տո, երբ ֆուտ­բո­լիս­տի տրանս­ֆե­րի մա­սին ար­դեն իսկ բարձ­րա­ձայն­վել էր, ու ակն­հայ­տո­րեն խն­դիր­ներ էին ուր­վագծ­վում Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի շր­ջա­նա­կում «Նա­պո­լիի» հետ խա­ղին ըն­դա­ռաջ։
Որ Ար­թու­րոն ֆուտ­բո­լա­յին ա­վե­լի մեծ խա­ղա­ժա­մա­նակ էր ստա­նա­լու, հա­վաստ­վում էր և նրա­նով, որ ա­կում­բի մի­ջին գծում գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի նշ­մա­րե­լի էին դառ­նում պրոբ­լեմ­նե­րը՝ կապ­ված Սեր­խիո Բուս­կետ­սի ու Ար­թու­րո Վի­դա­լի հնա­րա­վոր ո­րա­կազր­կում­նե­րի հետ. չի­լիա­ցին հայտ­նի է իր պոռթ­կուն բնա­վո­րու­թյամբ ու կո­պիտ խա­ղով, Բուս­կետսն ու­ներ դե­ղին քար­տե­րի բա­վա­կա­նին պատ­կա­ռե­լի փունջ՝ չհաշ­ված, որ վնաս­վածք­ներն այն­պի­սի բա­ներ են, ո­րոնք կա­րող են սկզ­բուն­քո­րեն չե­ղած տե­ղից ա­ռա­ջա­նալ։


Մինչև վերջ ան­կեղծ լի­նենք ու ա­սենք՝ ընդ­միջ­ված մր­ցաշր­ջա­նի վերս­կս­վե­լուց հե­տո «Բար­սե­լո­նը» նկա­տե­լիո­րեն ծանր էր գոր­ծում նաև մի­ջին գծի պատ­ճա­ռով, և այդ ծան­րու­թյու­նը շատ բա­նե­րով պայ­մա­նա­վո­րեց այն, որ թի­մը ձեռ­քից բաց թո­ղեց չեմ­պիո­նու­թյու­նը։ Ի­րա­վի­ճա­կը շտ­կե­լու հա­մար (ե­թե Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում էլ կա­տա­լո­նյան ա­կում­բը ձա­խող­վի, բա­նը բա­նից վերջ­նա­կա­նա­պես կանց­նի) Կի­կե Սե­տիե­նը պի­տի որ կան­խար­գե­լիչ քայ­լեր ա­ներ ու դրա հա­մար պա­հես­տա­յին­նե­րի նս­տա­րա­նին, ի դեմս բրա­զի­լա­ցու, հա­մա­պա­տաս­խան զո­րու­թյուն ու­նե­ցող ուժ ու­ներ, սա­կայն միայն ի­րեն հայտ­նի պատ­ճառ­նե­րով նա նրան հա­մա­ռո­րեն այդ­պես էլ պա­հես­տա­յին­նե­րի նս­տա­րա­նին թո­ղեց, ու հի­մա, երբ դի­մա­ցը Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյան շր­ջա­նակ­նե­րում «Նա­պո­լիի» հետ բա­ցա­ռիկ կարևո­րու­թյան խաղն է, ար­դեն... բրա­զի­լա­ցին չկա, ո­րով­հետև ֆուտ­բո­լիս­տը վերց­րել ու Բրա­զի­լիա է մեկ­նել՝ հաշ­վի չառ­նե­լով ու­նե­ցած պար­տա­վո­րու­թյուն­նե­րը։


Է, հա՜, շատ էլ թե «Յու­վեն­տուս» տե­ղա­փոխ­վե­լու պայ­մա­նա­գի­րը կնք­ված է, բայց դա հո չի՞ նշա­նա­կում, թե այն ֆուտ­բո­լիս­տին կա­տա­րե­լա­պես ա­զատ է դարձ­նում. «Բար­սե­լո­նի» հետ նրա ու­նե­ցած պայ­մա­նագ­րում հս­տակ նշ­ված է, որ ֆուտ­բո­լիստն ա­կում­բի տրա­մադ­րու­թյան տակ է մինչև օ­գոս­տո­սի 31-ը։
Ակն­հայտ է, որ Ար­թու­րոն այս­պես է վար­վել՝ վի­րա­վոր­վա­ծու­թյու­նից դրդ­ված ու այդ վի­րա­վոր­վա­ծու­թյու­նը շատ ա­վե­լի խոր­քա­յին բնույ­թի է, քան կա­րե­լի է պատ­կե­րաց­նել ա­ռա­ջին հա­յաց­քից։ Ըստ շր­ջա­նառ­վող խո­սակ­ցու­թյուն­նե­րի, նրան խոս­տա­ցել են ա­ռանց խա­ղա­ժա­մա­նա­կի թող­նել, ե­թե չհա­մա­ձայ­նի՛ «Յու­վեն­տուս» տե­ղա­փո­խել։ Ա­սել է թե, ե­ղել է պարզ պար­տադ­րանք մե­կի նկատ­մամբ, ում ֆուտ­բո­լա­յին ա­պա­գան պատ­կե­րաց­վել է իր ե­րա­զան­քի թի­մի հետ։ Սա­կայն ա­ռա­վել քան տհաճն այն է, որ ֆուտ­բո­լիս­տը գնա­ցել է պայ­մա­նագ­րի ստո­րագր­ման, բայց ան­գամ դրա­նով հան­դերձ չի ստա­ցել խոս­տաց­ված խա­ղա­ժա­մա­նակն ու... գտել է ա­կում­բին հար­վա­ծե­լու ճիշտ պա­հը՝ միա­ժա­մա­նակ (իսկ ին­չու՞ չն­կա­տենք հնա­րա­վոր ակն­հայտ փաս­տը) այս­կերպ ի­րեն ա­պա­հո­վագ­րե­լով հնա­րա­վոր վնաս­ված­քից։ Ամ­բողջ հարցն այն է, որ Բուս­կետ­սի ու Ար­թու­րո Վի­դա­լի ու­նե­ցած ո­րա­կազ­րկ­ման պայ­ման­նե­րում «Նա­պո­լիի» հետ մեկ քա­ռոր­դի խա­ղում Կի­կե Սե­տիե­նը հար­կադր­ված էր օգտ­վել բրա­զի­լա­ցու ծա­ռա­յու­թյուն­նե­րից...
Ի­հար­կե, այս ինք­նա­կամ ո­րոշ­ման հա­մար ֆուտ­բո­լիս­տը պի­տի պա­տաս­խան տա ու հաս­տա­տա­պես կտա, ո­րով­հետև օ­րենքն իր պա­հան­ջում ա­վե­լի քան խիստ է, կհետևեն ֆի­նան­սա­կան ծան­րա­գույն սանկ­ցիա­ներ, բայց թե վի­րա­վո­րան­քը որ­քա՜ն մեծ է, որ ե­րի­տա­սարդ ֆուտ­բո­լիս­տը փակ աչ­քե­րով գնա­ցել է դրանց ըն­դա­ռաջ։


Ա­վար­տենք։ Փաս­տա­ցի ե­ղածն ի­րե­նից ներ­կա­յաց­նում է վնա­սա­րա­րու­թյուն։
Հա­վա­սա­րա­պես եր­կու կող­մից էլ։
«Բար­սե­լո­նը» փչաց­նում է ֆուտ­բո­լիս­տի կա­րիե­րան, ֆուտ­բո­լիստն իր հեր­թին թի­մին հար­վա­ծում է նրա ծանր ժա­մին։
Մի բան է հաս­տատ՝ ե­ղա­ծը ոչ մե­կի հե­ղի­նա­կու­թյա­նը ո­չինչ չի ա­վե­լաց­նում։
Լա­վի ա­ռու­մով։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4880

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ