Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բզեզ, որ պլաստիկ է ուտում

Բզեզ, որ պլաստիկ է ուտում
31.07.2020 | 21:21

Հարավային Կորեայի գիտնականները բզեզի տեսակ են հայտնաբերել, որ ունակ է պլաստիկ ուտել և մարսել այն: Այս մասին տեղեկացնում է American Society For Microbiology պարբերականը: Plesiophthophthalmus davidis անունը ստացած բզեզը հանդիպում է կենտրոնական Ասիայում: Միջատի օրգանիզմում առկա են Սերատիա անունով բակտերիաներ, որ ունակ են էֆկտիվորեն կլանել պոլիէթիլենը: Հարավային Կորեայի գիտնականների իրականացրած գիտափորձից հետո պարզ է դարձել, որ միջատների օրգանիզմը կարող է մինչև 33 տոկոս պլաստիկ յուրացնել: Մասնագետներն ասում են, որ բզեզները պլաստիկներրի դեմ պայքարում մեծ դեր կարող են խաղալ

Դիտվել է՝ 19420

Մեկնաբանություններ