«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

Էրդողանն ու Ալիևը հեռախոսել են

Էրդողանն ու Ալիևը հեռախոսել են
31.07.2020 | 22:53

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հաղորդել է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը: Ալիևը շնորհավորել է Էրդողանին մահմեդական Կուրբան Բայրամ տոնի առիթով, կողմերը գոհունակություն են հայտնել երկու պետությունների համագործակցության մակարդակից: Ադրբեջանի տարածքում շարունակվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները երկու նախագահներ գնահատել են որպես «երկու պետությունների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների ևս մի ապացույց»: Ալիևը բարձր է գնահատել Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին` հուլիսի 12-16-ը հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության ընթացքում: Զրույցի ընթացքում Էրդողանն ու Ալիևը քննարկել են նաև երկու երկրների հարաբերություններին առնչվող այլ հարցեր:

Դիտվել է՝ 6597

Մեկնաբանություններ