«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Հայ­կա­կան պա­սիանս

Հայ­կա­կան պա­սիանս
04.09.2020 | 00:24
Ի՞նչն է ա­մե­նաբ­նո­րո­շը Հա­յաս­տա­նին 2020-ի աշ­նան սկզ­բին:
Հա­սա­րա­կու­թյան գերբևե­ռա­ցու­մից բա­ցի՝ գեր­շեր­տա­վո­րու­մը: Ա­վե­լի ստույգ՝ դե­րա­բա­ժա­նու­մը: Շատ ա­րագ վե­րա­կան­գն­վեց ի­րա­կան կյան­քից, մարդ­կանց հոգ­սե­րից ու կա­րիք­նե­րից կտր­ված քա­ղա­քա­կան է­լի­տա­յի, որ­տեղ միայն իշ­խա­նու­թյու­նը չէ, այլև հին ու նոր ընդ­դի­մու­թյուն­նե­րը, և ժո­ղովր­դի միջև խզու­մը: Նո­րից յու­րա­քան­չյուրն ապ­րում է իր դաշ­տում, և դաշ­տե­րը չեն հատ­վում: Նո­րից շր­ջա­նառ­վում են ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի ու ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րով իշ­խա­նա­փո­խու­թյան նա­խա­նա­խա­նա­խա­պատ­րաստ­ման օ­րա­կար­գեր: Թվում է՝ դա դար­ձել է ընդ­դի­մու­թյան գո­յու­թյան ու ինք­նա­հաս­տատ­ման ձև, բայց ոչ նպա­տակ: Շր­ջա­նառ­վում են բո­լո­րի՝ բո­լո­րի հետ խոր­հր­դակ­ցե­լու տե­ղե­կու­թյուն­ներ, որ հե­տո մաս­նա­կի հերք­վում են: Հեր­քում, որ ա­վե­լի շուտ հաս­տա­տում է: Վեր­ջին նո­րու­թյու­նը, որ ոչ հաս­տատ­վել, ոչ հերք­վել է, «Հայ­րե­նիք»-ՀՅԴ-ԲՀԿ կոն­սո­լի­դա­ցիա չի լի­նի: Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը նա­խընտ­րում է միայ­նակ գայլ մնալ: Թերևս նա հաս­կա­ցել է, որ բա­վա­կան է՝ գնաց­քի վա­գոն լի­նել քա­ղա­քա­կան այլ ու­ժե­րի տե­ղա­շար­ժի հա­մար, երբ դու ոչ վա­գո­նում ես, ոչ շո­գե­քարշն է քո­նը, մա­նա­վանդ՝ ոչ մի ու­ժից օ­գուտ չու­նես, իսկ նրանք հա­վա­սա­րու­թյան են հա­վակ­նում՝ չըն­դու­նե­լով ԲՀԿ-ի գե­րա­կա­յու­թյու­նը: Ա­ռա­վել հա­մո­զիչ լի­նե­լու հա­մար՝ ԲՀԿ-ա­կան­նե­րը ԱԺ աշ­նա­նա­յին նս­տաշր­ջա­նից ա­ռաջ հան­դի­պում­ներ են ու­նե­նում մար­զե­րում՝ խոր­հր­դա­րա­նում ներ­կա­յաց­նե­լու ժո­ղովր­դի խն­դիր­նե­րը: ՀՀԿ-ն ևս ոչ մե­կին միա­նա­լու ցան­կու­թյուն չու­նի՝ ի­րեն հա­մա­րե­լով հա­վա­սար­նե­րից այն հա­վա­սա­րը, ո­րին դեռ պետք է հա­վա­սար­վել: ՀՅԴ-ին մնում է ազ­գա­յին ար­ժեք­նե­րի հա­մար պայ­քա­րը, որ­տեղ ևս հա­ջո­ղու­թյան ա­ռա­գաս­տը ու­րիշ քա­մի­ներ են ծա­ծա­նում: Կա նաև Ռո­բերտ Քո­չա­րյա­նի գոր­ծո­նը:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Մեզ ու­ժեղ կամ թույլ է դարձ­նում մեր նպա­տա­կը: Գլ­խա­վոր հար­ցը նպա­տա­կի ճիշտ ընտ­րու­թյունն է: Մեր հարևան Էր­դո­ղանն ընտ­րել է Օս­մա­նյան կայս­րու­թյան վե­րա­կանգ­նու­մը՝ Սուրբ Սո­ֆիան մզ­կիթ դարձ­նե­լը խոր­հր­դան­շա­կան հայ­տա­րա­րու­թյունն էր տա­րա­ծաշր­ջա­նի թուր­քաց­ման նպա­տա­կի: Էր­դո­ղա­նը 3 օր ա­ռաջ Ան­կա­րա­յում հայ­տա­րա­րել է, որ «Թուր­քիա­յի ի­րա­վունք­նե­րի ոտ­նա­հար­ման փոր­ձե­րը Մի­ջերկ­րա­կան ծո­վում ա­նար­դար են, Թուր­քիա­յին փոր­ձում են սահ­մա­նա­փա­կել»՝ «780000 քա­ռա­կու­սի կի­լո­մետր տա­րած­քով Թուր­քիա­յին Մի­ջերկ­րա­կան ծո­վում փոր­ձում են սեղ­մել 10 քա­ռա­կու­սի կմ տա­րած­քում` լայն ծո­վա­յին գո­տին բռ­նագ­րա­վե­լու մի­ջո­ցով: Մի՞­թե սա ա­նար­դա­րու­թյուն և ա­պօ­րի­նու­թյուն չէ»: Նրա խոս­քով` «Ան­կա­րան Մի­ջերկ­րա­կան ծո­վի արևել­քում և Է­գե­յան ծո­վում պա­հան­ջում է այն, ինչ ի­րեն է պատ­կա­նում»: Փաս­տա­ցի՝ Էր­դո­ղա­նը ար­դար և օ­րի­նա­կան է հա­մա­րում այլ եր­կր­նե­րի ջրա­յին տա­րածք­ներ ներ­խու­ժե­լը: ՈՒ 21-րդ դա­րաս­կզ­բին նո­րից եր­կու նախ­կին կայս­րու­թյուն­նե­րը՝ Թուր­քիան ու Ռու­սաս­տա­նը բախ­վե­լու են ի­րար՝ ան­ցյա­լը վե­րա­դարձ­նե­լու ե­րազ­նե­րում: Հա­յաս­տա­նի խն­դի­րը ո­չինչ չկորց­նե­լուց զատ՝ կորց­րա­ծը հետ բե­րելն է:
Դիտվել է՝ 4994

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ