Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ասե­լիք կա, ան­կախ հան­գա­ման­քից դրան կողմ ես, թե դեմ

Ասե­լիք կա, ան­կախ հան­գա­ման­քից դրան կողմ ես, թե դեմ
04.09.2020 | 00:41
Հան­գս­տյան այս շր­ջա­նում բա­վա­կան ակ­տիվ էին նախ­կին նա­խա­գահ­նե­րը։
Երկ­րորդ և եր­րորդ նա­խա­գահ­ներն ա­սու­լիս­ներ հրա­վի­րե­ցին ու եր­կար խո­սե­ցին։ Ե­թե Սերժ Սարգ­սյա­նը ո­րո­շել է ո­րո­շա­կի թե­մա­նե­րով ա­ռան­ձին ա­սու­լիս­ներ հրա­վի­րել, ա­պա Ռո­բերտ Քո­չա­րյանն այս ըն­թաց­քում խո­սեց գրե­թե բո­լոր խն­դիր­նե­րից։
Ան­կախ հան­գա­ման­քից, թե նրանց ով ինչ­պես է վե­րա­բեր­վում, միան­շա­նակ է, որ և՛ Քո­չա­րյա­նը, և՛ Սարգ­սյանն ա­սե­լիք ու­նեն, ին­չին կա­րող ես դեմ կամ կողմ լի­նել։ Նրանք իշ­խա­նու­թյուն են ստանձ­նել եր­կար տա­րի­ներ ու նրան­ցից լավ ոչ մե­կը չի կա­րող օգ­նել այս իշ­խա­նու­թյա­նը։ Ա­յո՛, օգ­նել։ Մինչ­դեռ Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը իր չկա­յա­ցած ման­դա­տա­վոր­նե­րով ըն­դա­մե­նը փոր­ձեց ան­հա­ջող խայ­թել թե՛ Քո­չա­րյա­նին, թե՛ Սարգ­սյա­նին։
Իսկ ո՞րն է նախ­կին նա­խա­գահ­նե­րի օգ­նու­թյու­նը։ Նրանք հս­տակ ցու­ցա­նում են բո­լոր այն խն­դիր­նե­րը, ո­րոնց առջև այ­սօր կանգ­նած է իշ­խա­նու­թյու­նը։ Ի­հար­կե, կա­րող են հա­կա­դար­ձել նախ­կին ղե­կա­վար­նե­րին, ան­գամ նրանց սխալ­նե­րը մատ­նան­շել, սա­կայն հաշ­վի չառ­նել նրանց ար­ժե­քա­վոր փորձն ու դրա­նով հաս­տատ­ված ճշ­մար­տու­թյուն­նե­րը, առն­վազն ան­մ­տու­թյուն է։ Ոչ մի իշ­խա­նու­թյուն ան­թե­րի, անս­խա­լա­կան չէ, ոչ մե­կը մյու­սին չպետք է կրկ­նօ­րի­նա­կի, սա­կայն նաև նա­խորդ­նե­րի սխալ­նե­րը չկրկ­նե­լով, նրանց հա­ջո­ղու­թյուն­նե­րի ժա­ռան­գա­կա­նու­թյունն ա­պա­հո­վե­լով կա­րե­լի է երկ­րում խա­ղա­ղու­թյուն, ներ­դաշ­նա­կու­թյուն ու զար­գա­ցում ա­պա­հո­վել։ Սա­կայն ի՞նչ ենք տես­նում ի­րա­կա­նում. ա­մեն ե­լույ­թից հե­տո հայ­տն­վում են մար­դիկ (քա­ղա­քա­կան գոր­ծիչ ա­սելն էլ է ան­հար­մար), ո­րոնք «փչա­ցած հե­ռա­խո­սի» պես ա­նընդ­հատ կրկ­նում են՝ «դուք խո­սե­լու ի­րա­վունք չու­նեք»։ Իսկ դու՞ք։ Ե­թե 20 տա­րի պե­տու­թյան ա­ռանց­քա­յին դե­րա­կա­տար­նե­րը, ի­րենց բո­լոր թե­րու­թյուն­նե­րով հան­դերձ, այդ ի­րա­վուն­քը չու­նեն, հա­պա ո՞վ ու­նի։ Բո­լո­րին ու ա­մեն ինչ սևաց­նող նի­հի­լի՞ս­տը։
Եվ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը, և Ռո­բերտ Քո­չա­րյա­նը, և Սերժ Սարգ­սյա­նը լիո­վին ի­րա­վունք ու­նեն խո­սելու և ի­րենց դիր­քո­րո­շում­նե­րը հայտ­նելու՝ ան­կախ հան­գա­ման­քից, թե նրան­ցից ում եք նա­խընտ­րում, ում՝ մեր­ժում։ Նրանք ան­կախ Հա­յաս­տա­նի պատ­մու­թյան ա­մե­նաա­ռանց­քա­յին դեմ­քերն են, ու որ­քան էլ նրանց տես­լա­կա­նը մեզ խորթ լի­նի ու ա­նըն­դու­նե­լի, դա դեռ չի նշա­նա­կում, որ նրանք ծան­րակ­շիռ ա­սե­լիք չու­նեն, նրանք մեր երկ­րի կարևոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի է­պի­կենտ­րո­նում են ե­ղել, ան­ձամբ են դրանք ղե­կա­վա­րել, ըն­դու­նել են ո­րո­շում­ներ, և ե­թե այ­սօր մենք մեզ ի­րա­վունք ենք վե­րա­պա­հում քն­նա­դա­տե­լու նրանց, նրանք էլ լիար­ժեք ի­րա­վունք ու­նեն հա­կա­փաս­տարկ­ներ բե­րե­լու և ի­րենց ի­րա­վա­ցիու­թյունն ա­պա­ցու­ցե­լու։ Չկա աշ­խար­հում մի ղե­կա­վար, ո­րը միան­շա­նակ կըն­դուն­վի իր հա­սա­րա­կու­թյան կող­մից, բայց քիչ են նաև այն եր­կր­նե­րը, որ­տեղ նախ­կին­նե­րին ա­սում են՝ դուք միայն դատ­վե­լու «ի­րա­վունք» ու­նեք, ո­րով­հետև ես, որ քան­դել-փսո­րե­լուց զատ ո­չինչ չեմ ա­րել այս երկ­րի հա­մար, ձեզ հետ հա­մա­ձայն, հա­մա­միտ չեմ։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5813

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ