«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ելնում է նա սա­րերն ի վեր

Ելնում է նա սա­րերն ի վեր
04.09.2020 | 01:44

Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյանն ար­ձա­կուրդ է մեկ­նել: Ո­լոր­տի հար­ցե­րը «լու­ծե­լուց», կո­րո­նա­վի­րու­սի դեմ «հրա­շա­լի» պայ­քար մղե­լուց ու Հա­յաս­տա­նը հա­մա­վա­րա­կի ճի­րան­նե­րից «ա­զա­տե­լուց» հե­տո, ըստ երևույ­թին, մի խոր հո­գոց է հա­նել ու մեկ­նել վաս­տա­կած հան­գս­տի:

Բարձ­րաս­տի­ճան բո­լոր պաշ­տո­նյա­ներն էլ, քավ լի­ցի, ու­նեն հան­գս­տի կա­րիք, նրանք էլ միս ու ա­րյու­նից են, բայց երբ եր­կի­րը պա­տե­րազ­մի մեջ է (իսկ այդ մա­սին զօ­րու­գի­շեր գո­ռում են իշ­խա­նու­թյան ա­մե­նա­տար­բեր է­շե­լոն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը), ար­ձա­կուրդ գնա­լը ոչ միայն տրա­մա­բա­նա­կան, այլև բա­րո­յա­կան չէ: Հա­յաս­տանն ար­դյո՞ք թո­թա­փել է հա­մա­վա­րա­կի լու­ծը, որ ա­ռող­ջա­պա­հու­թյան թիվ մեկ պա­տաս­խա­նա­տուն ու­սա­պարկն ուսն է գցում ու ել­նում սա­րերն ի վեր: Իսկ ե­թե սար է բարձ­րա­նում, փառք Աստ­ծո, նշա­նա­կում է՝ հոգ­նա­տանջ չէ, չի սպա­ռել ու­ժե­րը, հետևա­բար, ինչ­քա­նո՞վ է բա­րո­յա­կան ար­տա­կարգ դրու­թյան պա­յան­նե­րում, հա­մա­վա­րա­կի չնա­հան­ջող տեմ­պին զու­գըն­թաց, հան­գիստ խղ­ճով սար բարձ­րա­նա­լը: Ազ­գա­յին ժո­ղո­վի ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր­նե­րից մեկն այն տե­սա­կե­տին է, որ Ար­սեն Թո­րո­սյանն ինք­նագ­նա­հա­տա­կա­նի խն­դիր ու­նի: Դրա ա­պա­ցույ­ցը, ըստ նրա, սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի անձ­նա­կան է­ջե­րը հա­ճա­խա­կի ա­պաակ­տի­վաց­նելն է. «Երբ մարդ ո­րո­շում է կոր­չել բո­լո­րի աչ­քից, որ հե­տո վեր­լու­ծի, թե այդ ըն­թաց­քում իր մա­սին ով ինչ է խո­սել կամ գրել, նշա­նա­կում է՝ ցածր ինք­նագ­նա­հա­տա­կան ու­նի: Դա մանր քայլ է: Ես ցա­վում եմ, որ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը նման տե­սա­կի մարդ է: Ժա­մա­նակն է, որ նա հե­ռա­նա»:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 9248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ