Անկախության օրվա կա­պակցությամբ «Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի սեպտեմբերի 25-ին:               
 

Ո՞Ւր է պատ­գա­մա­վոր­նե­րի «դու­խը»

Ո՞Ւր է պատ­գա­մա­վոր­նե­րի «դու­խը»
11.09.2020 | 01:03

Ազ­գա­յին ժո­ղո­վի «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Ար­սեն Ջուլ­ֆա­լա­կյա­նի՝ ման­դա­տը վայր դնե­լու հան­գա­ման­քը միան­շա­նակ ըն­դու­նե­լը միամ­տու­թյուն է: Իշ­խող թի­մի ներ­սում, ա­յո, ջրե­րը մի առ­վով չեն հո­սում, բայց դա չի նշա­նա­կում, թե ա­մեն մի հրա­ժա­րա­կան լոկ հետևանք է, այլ ոչ՝ նա­խադ­րյալ: Ջուլ­ֆա­լա­կյա­նի՝ ման­դա­տը վայր դնե­լու մա­սին հայ­տա­րա­րու­թյու­նը միան­գա­մից մի քա­նի հարց է ա­ռա­ջաց­նում: Նախ՝ ի՞նչ է այս մա­սին մտա­ծում Ազ­գա­յին ժո­ղո­վի կր­թու­թյան գի­տու­թյան, մշա­կույ­թի, սպոր­տի, ե­րի­տա­սար­դու­թյան և սփյուռ­քի հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Մխի­թար Հայ­րա­պե­տյա­նը, ո­րը, բա­ցի հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տերն անց­կաց­նե­լուց, որևէ հայ­տա­րա­րու­թյուն, դի­տո­ղու­թյուն, քն­նար­կում ու երկ­խո­սու­թյուն չի ծա­վա­լում: Ման­դա­տը վայ­րը դնո­ղը, ի վեր­ջո, նրա ղե­կա­վա­րած հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ է, ար­դյո՞ք նա նա­խա­պես տե­ղյակ է ե­ղել, որ Ջուլ­ֆա­լա­կյա­նը նման մտադ­րու­թյուն ու­նի, փոր­ձե՞լ է երկ­խո­սու­թյան կա­մուրջ լի­նել և այլն: Պա­տաս­խա­նը միան­շա­նակ բա­ցա­սա­կան է, քան­զի Հայ­րա­պե­տյա­նի հա­մառ լռու­թյու­նը ԿԳՄՍ նա­խա­րա­րի հետ ու­նե­ցած կոնֆ­լիկ­տի մա­սին է վկա­յում: Ջուլ­ֆա­լա­կյա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը կոտ­րում է նաև «թավ­շյա» իշ­խա­նու­թյան այն թե­զը, թե ի­րենք կաշ­կանդ­ված չեն որևէ հարց բարձ­րաց­նե­լու, թա­փան­ցիկ աշ­խա­տե­լու, մի­մյանց քն­նա­դա­տե­լու և այլ հար­ցե­րում: Գոր­ծա­դի­րի աշ­խա­տան­քը վե­րահս­կող օ­րենս­դի­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, փաս­տո­րեն, «դուխ չու­նե­ն» Ազ­գա­յին ժո­ղո­վի ամ­բիո­նից, ի տես հա­մայն հպարտ­նե­րի ու ար­ժա­նա­պա­տիվ­նե­րի, ԿԳՄՍ նա­խա­րա­րին ,նե­ղը գցո­ղե հար­ցեր տա­լու: Ի­հար­կե, ող­ջու­նե­լի է, երբ պատ­գա­մա­վո­րը, ել­նե­լով քա­ղա­քա­կան ու թի­մա­յին է­թի­կա­յից, ման­դատն է վայր դնում, այլ ոչ թե խմ­բակ­ցու­թյու­նը լքում, բայց դա ուղ­ղա­կի վկա­յու­թյունն է հիե­րար­խիկ հա­մա­կար­գի: Ման­դատ նվի­րողն էլ Նի­կոլ Փա­շի­նյանն է, հետևա­բար, ման­դա­տը ոչ թե պատ­գա­մա­վո­րինն է, այլ վար­չա­պե­տի­նը: «Ի՞նչ կփոխ­վի Ար­սեն Ջուլ­ֆա­լա­կյա­նի գնա­լո­վ» հար­ցի պա­տաս­խա­նը, թերևս, միայն Նի­կոլ Փա­շի­նյա­նը գի­տի: Բո­վան­դա­կա­յին ա­ռու­մով, ի­հար­կե, ո­չինչ, բայց տե­ղա­շար­ժեր, ա­մեն դեպ­քում, սպա­սե­լի են: «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նի»՝ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին ան­վս­տա­հու­թյուն հայտ­նե­լու հարցն օ­րա­կար­գա­յին դարձ­նե­լուն զու­գա­հեռ, հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան մի խումբ գոր­ծիչ­ներ պա­հան­ջում են նա­խա­րա­րի հրա­ժա­րա­կա­նը: Նրանք փո­ղո­ցա­յին պայ­քար են սկ­սել, պար­բե­րա­բար ցույ­ցեր ու եր­թեր են կազ­մա­կեր­պում, Հա­րու­թյու­նյա­նի նկա­րով պաս­տառ­ներն աղ­բարկղ նե­տում և այլն: Ջուլ­ֆա­լա­կյա­նի՝ ման­դա­տը վայր դնե­լու հան­գա­ման­քը վար­չա­պե­տի հա­մար գու­ցե ա­մե­նա­հուժ­կու ա­լի­բին է՝ Գյում­րի-Երևան ավ­տո­ճա­նա­պար­հի թփուտ­նե­րը «Մով­սե­սի գա­վա­զա­նո­վ» բա­ցած Հա­րու­թյու­նյա­նին պաշ­տո­նանկ ա­նե­լու հա­մար: Իսկ ե­թե պատ­գա­մա­վո­րը, ա­մեն դեպ­քում, ազ­նիվ է իր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում, ու նա­խա­րա­րի հետ նույն թի­մում գտն­վելն իս­կա­պես անհ­նա­րին է, ա­պա իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը՝ ի դեմս Նի­կոլ Փա­շի­նյա­նի, ի­րա­վի­ճա­կի հետ ա­ռե­րես­վե­լու լր­ջա­գույն խն­դիր ու­նեն: Խոր­հր­դա­յին քաղ­բյու­րո­յի ան­դա­մի նման ա­ռաջ­նոր­դի ա­մեն խոս­քից հե­տո ծա­փա­հա­րե­լու կարևո­րա­գույն ա­ռա­քե­լու­թյու­նը ստան­ձած «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րի մեջ կգտն­վի՞ գեթ մեկ հա­մար­ձակ, ո­րը գոր­ծա­դի­րի՝ ի­րենց իսկ ընտ­րած ղե­կա­վա­րին շատ ու­ղիղ հարց կտա՝ ո՞ր ար­ժա­նի­քի հա­մար է ա­տամ­նե­րով պա­հում Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին: Գու­ցե հայ­րե­նա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րի գլ­խին քար գցե­լու ազ­գա­դավ ծրա­գի՞րն է նրան դուր ե­կել, թե՞ հո­գին փա­ռա­վոր­վել է՝ տես­նե­լով, թե ինչ­պես են պա­տա­նի­նե­րը դդում գլ­խով նա­խա­րա­րի խրտ­վի­լակ պատ­րաս­տել: Կամ էլ՝ Հա­րու­թյու­նյա­նի դի­րի­ժո­րա­կան հնարք­ներն է սի­րում ու ա­ռանց նրա խմ­բա­վա­րու­թյան իր կա­բի­նե­տը չի պատ­կե­րաց­նում:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 1351

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ