Անկախության օրվա կա­պակցությամբ «Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի սեպտեմբերի 25-ին:               
 

«Ե­թե ԱԺ է մտ­նում ուղ­նու­ծու­ծով, հո­գե­բա­նո­րեն վերջ­նա­կա­նա­պես վեր­ջա­ցած ան­հատ, ես հաս­կա­նում եմ, որ վտանգն ա­վե­լի մեծ է, քան ի­րա­կա­նում մենք տես­նում ենք»

«Ե­թե ԱԺ է մտ­նում ուղ­նու­ծու­ծով, հո­գե­բա­նո­րեն վերջ­նա­կա­նա­պես վեր­ջա­ցած ան­հատ, ես հաս­կա­նում եմ, որ վտանգն ա­վե­լի մեծ է, քան ի­րա­կա­նում մենք տես­նում ենք»
11.09.2020 | 01:17

Վեր­ջին շր­ջա­նում ազ­գա­յին ար­ժեք­նե­րին, մեր ինք­նու­թյա­նը սպառ­նա­ցող վտանգ­նե­րի մա­սին շատ ան­հատ­ներ են սկ­սել խո­սել։ Կր­թու­թյան չա­փո­րո­շիչ­նե­րի հրա­պա­րա­կու­մից հե­տո այս ուղ­ղու­թյամբ քն­նար­կում­ներն ա­վե­լի բուռն ըն­թացք ստա­ցան։ Ար­դեն նա­խա­ձեռ­նու­թյուն­ներ են ստեղծ­վում, ո­րոնց նպա­տակն է պաշտ­պա­նել մեր ար­ժե­հա­մա­կար­գը, վի­ժեց­նել օ­տա­րա­ծին ծրագ­րե­րը։ Օ­րերս նման նպա­տա­կով ստեղծ­վեց «Ազ­գա­յին ճա­կատ» հայ­րե­նա­սի­րա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը, ո­րի խոր­հր­դի ան­դամ­նե­րի հետ զրու­ցե­ցինք հանրությանը մտա­հո­գող խն­դիր­նե­րի շուրջ։

«Ի­ՐԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ Է ԴԱՐ­ՁԵԼ Ա­ՄԵ­ՆԱՎ­ՏԱՆ­ԳԱ­ՎՈՐ ԳԱ­ՂԱ­ՓԱ­ՐԸ՝ ԱՆ­ԴԵՄ ՄԱՐ­ԴԻԿ»

ԳԵ­ՎՈՐԳ ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱՆ («Ազ­գա­յին ճա­կատ» հայ­րե­նա­սի­րա­կան կազ­մա­կեր­պու­թյան հիմ­նա­դիր նա­խա­գահ, ա­զա­տա­մար­տիկ)


-Դուք մտա­հո­գու­թյուն չու­նե՞ք, որ իշ­խա­նու­թյունն այս նա­խա­ձեռ­նու­թյունն էլ կկա­պի նախ­կին­նե­րի հետ ու կվար­կա­բե­կի։
-Իշ­խա­նու­թյու­նը բա­ցի նախ­կին­նե­րի ա­նու­նը տա­լուց, վար­կա­բե­կե­լուց այս եր­կու տար­վա ըն­թաց­քում էլ ի՞նչ է ա­րել։ Նախ­կին­նե­րով վա­խեց­նե­լով, թմ­բի­րի մեջ պա­հե­լով ժո­ղովր­դին, ի­րա­գոր­ծում է իր ա­պազ­գա­յին քայ­լե­րը։ Նախ­կին ա­ռա­ջին դեմ­քե­րից մե­կին օ­րի­նակ բե­րեք, ո­րը սե­ռա­փոխ­վա­ծին բարձ­րաց­րեց, պաշտ­պա­նեց, արժևո­րեց, իսկ հե­րո­սին ար­ժեզր­կեց, հե­տապն­դեց, դա­տա­պար­տեց, փոր­ձեց վար­կա­բե­կել։ Ընդ­հան­րա­պես նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րից մե­կին ցույց տվեք, ո­րը խո­սել է 4, 5, 6 տա­րե­կան ե­րե­խա­նե­րի սե­ռա­դաս­տիա­րա­կու­թյան պար­տա­դիր ու­սուց­ման մա­սին, որ­պես­զի, ինչ­պես ի­րենք են ա­սում, «բի­սեդ­կում» չսո­վո­րեն։ Ե­թե «բի­սեդ­կեն» չգի­տեն ինչ է, ա­սեմ, որ այն­տեղ նման բա­ներ չեն սո­վո­րեց­նում, դա ե­ղել է երևա­նյան կո­լո­րիտ­նե­րից մե­կը։ Ցույց տվեք մի նախ­կին ղե­կա­վա­րի, ո­րի օ­րոք պղ­ծում են Վե­հա­րա­նը, կա­թո­ղի­կո­սի վրա ձեռք են բարձ­րաց­նում, հե­տո նրան անվ­տան­գու­թյու­նից են զր­կում։
-Ձեզ ան­հան­գս­տաց­նում են ար­ժե­հա­մա­կար­գա­յին խն­դիր­ներ, բայց Նի­կոլ Փա­շի­նյա­նը պար­բե­րա­բար նշում է, թե պետք չէ ի­րե­նից այդ ար­ժեք­նե­րը պաշտ­պա­նել, քա­նի որ նա դրանց կրողն է։ Այդ­պես չէ՞։
-Պետք չէ լսել, թե ինչ են ա­սում, պի­տի տես­նել, թե ինչ են ա­նում։ Ա­սե­լով են ի­րենք իշ­խա­նու­թյան ե­կել։ Փո­ղո­ցում բո­լո­րը դի­մակ­նե­րով են, մար­դիկ միան­ման են, ոչ մե­կին չես կա­րող տար­բե­րա­կել, ու ի­րա­կա­նու­թյուն է դար­ձել ա­մե­նավ­տան­գա­վոր գա­ղա­փա­րը՝ ան­դեմ մար­դիկ։ Ա­ռանց ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գի, մար­տա­կան ո­գու, ինք­նու­թյան, ինք­նա­սի­րու­թյան ան­դեմ մար­դիկ։
-Հա­սա­րա­կու­թյունն իր ազ­գա­յին ինք­նու­թյա­նը սպառ­նա­ցող վտան­գը զգու՞մ է, թե՞ այդ զգա­ցո­ղու­թյու­նը բթա­ցել է։
-Տեխ­նո­լո­գիա­նե­րի օգ­տա­գործ­մամբ քնեց­նում են այդ ա­մե­նը։ Հի­մա մենք այդ տեխ­նո­լո­գիա­նե­րի դեմ ենք դուրս ե­կել, բա մեր դեմ դուրս չգա՞ն։ Ա­մեն ինչ են ա­նե­լու, որ մեզ ոչն­չաց­նեն, վար­կա­բե­կեն, կեղծ տե­ղե­կու­թյուն­ներ տա­րա­ծեն։ Հի­շեք, թե այս եր­կու տար­վա ըն­թաց­քում այս իշ­խա­նու­թյունն ինչ խոս­տում­ներ է տվել, ո՞րն է դրան­ցից ի­րա­կա­նա­ցել։ Փո­խա­րենն ա­սում են՝ հայ-հա­րայ նախ­կին­նե­րը։ Ես նախ­կին եմ, մարդ, որն այս եր­կիրն ա­զա­տագ­րող­նե­րից մեկն է։ Մինչ մենք ներ­սում ան­հաս­կա­նա­լի ծրագ­րե­րով ոչն­չաց­նում ենք ա­մեն ինչ, թուր­քը շատ լուրջ պատ­րաստ­վում է, պա­տե­րազմ լի­նե­լու է։

«ՍՈ­ՐՈ­ՍԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՎԻ­ՇԱՊՆ Է, Ո­ՐԸ ՓԱ­ԹԱԹ­ՎԵԼ Է ՄԵՐ ՊԵ­ՏԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՎԶԻՆ ՈՒ ՓՈՐ­ՁՈՒՄ Է ԽԵՂ­ԴԵԼ»

ԴԱ­ՎԻԹ ՋԱ­ՄԱ­ԼՅԱՆ (ռազ­մա­կան փոր­ձա­գետ)


-Ին­չու՞ եք միա­ցել «Ազ­գա­յին ճա­կատ» նա­խա­ձեռ­նու­թյա­նը, ռազ­մա­կան ո­լոր­տում այ­սօր ի՞նչ խն­դիր­ներ են Ձեզ մտա­հո­գում։
-Բուն ռազ­մա­կան ո­լոր­տում, փա՜ռք Աստ­ծո, խն­դիր­ներ չկան, այն­տեղ պրո­ֆե­սիո­նալ­ներ են աշ­խա­տում։ Բայց երկ­րի անվ­տան­գու­թյու­նը պետք է լայն հա­մա­տեքս­տում հաս­կա­նալ։ Մեր ինք­նու­թյա­նը հար­վա­ծե­լը հար­ված է մեր անվ­տան­գու­թյա­նը։ Մենք մեր քա­ղա­քակր­թա­կան տե­սակն ենք պաշտ­պա­նում, որ­պես­զի կա­րո­ղա­նանք մեր հայ­րե­նի­քում ապ­րել։ Իսկ իշ­խա­նու­թյան ուլտ­րա­լի­բե­րալ խա­մա­ճիկ­նե­րը մեր տե­սա­կի լղոզ­մանն ու ան­հե­տաց­մանն են տա­նում։ Կս­տաց­վի, որ մենք մեր սահ­ման­նե­րը կպա­հենք, բայց ներ­սից կքայ­քայ­վենք, դի­մա­գի­ծը կկորց­նենք։ Ա­վե­լին, ե­թե այս տեմ­պե­րը շա­րու­նակ­վեն, 10-15 տա­րի հե­տո սահ­ման պա­հող էլ չի լի­նի։ Ե­թե թր­քա­մու­ծու­թյուն­ներ ես ա­նում, սո­րո­սա­կան, թուր­քա­մետ կեղծ խա­ղա­սի­րու­թյա­նը տուրք ես տա­լիս, վա­ղը սահ­ման պա­հող չես ու­նե­նա­լու։ Մեր ինք­նու­թյան դեմ լուրջ մար­տահ­րա­վեր­ներ կան, այդ թվում կր­թու­թյան, մշա­կույ­թի ո­լորտ­նե­րում։ Շատ հար­ցեր կան։ Մենք դեմ ենք, որ սո­րո­սա­կան մար­գի­նալ­նե­րը, ի հե­ճուկս հան­րա­յին դի­մադ­րու­թյան, ա­ռողջ պահ­պա­նո­ղա­կա­նու­թյան, մեզ պար­տադ­րեն լի­բե­րալ, ըստ էու­թյան, թուր­քա­կան աշ­խար­հից ուղ­ղորդ­վող օ­րա­կարգ, ո­րով­հետև Սո­րո­սի կա­պը Թուր­քիա­յի հետ ակն­հայտ է։ Սո­րո­սա­կա­նու­թյունն այն վի­շապն է, ո­րը փա­թաթ­վել է մեր պե­տա­կա­նու­թյան վզին ու փոր­ձում է խեղ­դել։ Մենք պետք է դի­մադ­րենք ու այդ վի­շա­պի գլու­խը կտ­րենք։
-Ով­քե՞ր, ո՞ր ու­ժե­րը կա­րող են «վի­շա­պի» գլու­խը կտ­րել։
-Պետք է ա­ռողջ միա­վոր­ման գոր­ծըն­թաց­ներ ըն­թա­նան, ան­գամ հի­մա հատ­վա­ծա­կան լուրջ դի­մադ­րու­թյուն կա, ո­րը կա­րող է շատ բան կան­խել։ Փա­շի­նյա­նի վար­կա­նի­շին հատ­կա­պես հար­վա­ծում է այն, որ սո­րո­սա­կա­նու­թյա­նը տուրք է տա­լիս, ո­րով­հետև մար­դիկ հաս­կա­նում են, որ այս ա­մենն ի­րենց ե­րե­խա­նե­րի ճա­կա­տագ­րե­րին է առ­նչ­վե­լու։ Իսկ Փա­շի­նյանն իր վար­կա­նի­շը գուր­գու­րում է և ան­գամ ե­սա­սի­րա­կան մղում­նե­րից դրդ­ված, պետք է այս ա­մե­նին վերջ տա։ Բայց ե­թե եր­կու տա­րի չի հաս­կա­նում սա, նշա­նա­կում է այս գոր­ծըն­թաց­նե­րի մեջ շատ խոր թա­թախ­ված է, իսկ կախ­վա­ծու­թյու­նը մեծ է։ Մնում է հա­սա­րա­կու­թյու­նը դի­մադ­րի։
-Անդ­րա­դառ­նանք նաև ռազ­մա­կան ո­րոշ հար­ցե­րի. Ադր­բե­ջա­նը սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րում ա­պաս­տա­րան­ներ է կա­ռու­ցում, Նա­խիջևա­նում կր­կին թուրք-ադր­բե­ջա­նա­կան զո­րա­վար­ժու­թյուն­ներ են։ Ին­չո՞վ են պայ­մա­նա­վոր­ված այս նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րը, հնա­րա­վո՞ր է, որ ա­ռա­ջի­կա­յում բլիցկ­րի­գի ա­կա­նա­տես լի­նենք։
-Բլիցկ­րիգ եր­բեք Ադր­բե­ջա­նին չի հա­ջող­վել։ Ա­լիևյան վեր­նա­խա­վին ի­րա­տե­սու­թյու­նը բա­վա­րա­րել է հաս­կա­նա­լու հա­մար, որ բլիցկ­րի­գով Ար­ցախն օ­կու­պաց­նելն ի­րա­տե­սա­կան չէ։ Փոր­ձել են, բո­լոր մար­տու­նակ մի­ջոց­ներն ի մի բե­րե­լով, փոքր հա­ջո­ղու­թյան հաս­նել և դա տրանս­ֆոր­մաց­նել դի­վա­նա­գի­տա­կան դաշ­տում, ինչ­պես ապ­րի­լյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ։ Թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի ագ­րե­սիվ, ծա­վա­լա­պաշ­տա­կան նկր­տում­նե­րը հա­վերժ են։ Մենք, որ­պես կեն­սու­նակ պե­տու­թյուն, մշ­տա­կան ար­տա­քին վտան­գի պայ­ման­նե­րում պետք է զար­գա­նանք։ Սա է ի­րա­կա­նու­թյու­նը, ո­րը ժխ­տել չի կա­րե­լի։ Այդ տան­դե­մի ռազ­մա­մո­լու­թյու­նը կա­րող է ինչ-ինչ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ա­վե­լի ընդ­գծ­ված դառ­նալ, վե­րած­վել ագ­րե­սիվ դրսևո­րում­նե­րի, ինչ-որ պա­հի էլ կա­րող է հազ­վա­դեպ դառ­նալ։ Ինչ վե­րա­բե­րում է զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի հա­ճա­խա­կա­նու­թյու­նը, հաշ­վի առ­նե­լով ապ­րի­լյան, հու­լի­սյան ձա­խո­ղում­նե­րը, նրանք պատ­րաստ­վում են պա­տե­րազ­մի։ Թուր­քիան միշտ էլ ինչ-որ ձևով ան­մի­ջա­կան ներգ­րավ­վա­ծու­թյուն է ու­նե­ցել և ՀՀ-ի, և Ար­ցա­խի դեմ ագ­րե­սիա­յի ցան­կա­ցած դրսևոր­մա­նը խոր­հր­դա­տու­նե­րի ներ­կա­յու­թյամբ, մահ­մե­դա­կան ծայ­րա­հե­ղա­կան­նե­րի, հա­տուկ նշա­նա­կու­թյան ու­ժե­րի ներգ­րավ­մամբ և այլն։ Այ­սօր Ադր­բե­ջա­նը լուրջ պատ­րաստ­վում է՝ չցան­կա­նա­լով նաև կորց­նել ու­ժի լեզ­վով խո­սե­լու մե­նաշ­նոր­հը։
-Հու­լի­սին մեր ռազ­մա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը պատ­րաստ էր ու կա­րո­ղա­ցավ խա­փա­նել թշ­նա­մու հեր­թա­կան ար­կա­ծախ­նդ­րու­թյու­նը, իսկ քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը գի­տակ­ցու՞մ է Ձեր նշած մար­տահ­րա­վեր­նե­րը, հա­մար­ժե՞ք է ար­ձա­գան­քում թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի նկր­տում­նե­րին, ճի՞շտ է գնա­հա­տում ի­րա­վի­ճա­կը։
-Քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը բո­լոր չա­փա­նիշ­նե­րով հա­մար­ժեք չէ։ Սա աք­սիո­մա­տիկ ճշ­մար­տու­թյուն է։ Զին­ված ու­ժե­րը, պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը, գլ­խա­վոր շտա­բը կա­յա­ցած կա­ռույց­ներ են, շատ լավ պատ­կե­րաց­նում են ի­րենց առջև դրած խն­դիր­նե­րը։ ՊՆ-ն մեր երկ­րում այն ե­զա­կի կա­ռույց­նե­րից մեկն է, ո­րը ժա­մա­ցույ­ցի ճշգր­տու­թյամբ գոր­ծում է և ճիշտ ժա­մա­նա­կին ար­ձա­գան­քում տար­բեր մար­տա­հրա­վեր­նե­րին՝ ըն­թաց­քում այդ ա­մե­նի մա­սին տե­ղյակ պա­հե­լով քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյա­նը։
-Այ­սօր ար­դեն տե­սա­կետ է հն­չում, որ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թացն այդ­քան էլ էա­կան չէ, պետք է պատ­րաստ­վել պա­տե­րազ­մի։ Ար­դյոք պե՞տք է մեր­ժել բա­նակ­ցու­թյուն­ներն ընդ­հան­րա­պես։
-Բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը պար­բե­րա­բար ակ­տի­վա­նում է, բայց փա­կու­ղուց դուրս չի գա­լիս այն պարզ պատ­ճա­ռով, որ ադր­բե­ջա­նա­կան կողմն իր ծա­վա­լա­պաշ­տա­կան նկր­տում­նե­րից չի հրա­ժար­վում։ Մենք որևէ զի­ջե­լու բան չու­նենք։ Ար­դեն 29 տա­րի ու­նենք ա­զա­տագր­ված Ար­ցախ, կա­յա­ցած հայ­կա­կան երկ­րորդ պե­տու­թյուն, և հնա­րա­վոր չէ խոր­հր­դա­յին ի­րա­կա­նու­թյու­նը վե­րա­կանգ­նել։ Սա Բա­քուն պետք է հաս­կա­նա։

«ԿՐ­ԹԱ­ԿԱՆ ԱՅՍ ԾՐԱԳ­ՐԵ­ՐԸ ԴՊ­ՐՈ­ՑՈՒՄ ԿԼԻ­ՆԵՆ ՊՈԿ­ՎԱԾ, ԴԵՆ ՆԵՏ­ՎԱԾ ՊՈՐ­ՏԱ­ԼԱՐ»

ՍԵՐԺ ՍՐԱ­ՊԻՈ­ՆՅԱՆ (գրա­կա­նա­գետ)


-Պա­րոն Սրա­պիո­նյան, Դուք վեր­ջին շր­ջա­նում ակ­տիվ պայ­քա­րում եք կր­թու­թյան չա­փո­րո­շիչ­նե­րի դեմ, միա­ցել եք նաև ԿԳՄՍ նա­խա­րա­րի հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջող ու­ժե­րին։ Չնա­յած մաս­նա­գետ­նե­րի լուրջ դի­մադ­րու­թյա­նը, հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջին, իշ­խա­նու­թյու­նը չի ցան­կա­նում Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին հե­ռաց­նել։ Ին­չու՞ է իշ­խա­նու­թյու­նը նախ ար­հա­մար­հում մաս­նա­գետ­նե­րի կար­ծի­քը կր­թու­թյան չա­փո­րո­շիչ­նե­րի վե­րա­բե­րյալ և ին­չու՞, ի հե­ճուկս հան­րա­յին պա­հան­ջին, շա­րու­նա­կում է պա­հել ԿԳՄՍ նա­խա­րա­րին։
-Պա­տա­հա­կան չէ, որ իշ­խա­նու­թյուն­ներն ար­հա­մար­հում են այն մարդ­կանց, ո­րոնք կանգ­նած են հար­ցե­րի ա­կուն­քում և շատ լավ տի­րա­պե­տում են այն ներ­քին խո­հա­նո­ցին, ո­րով ա­ռաջ­նորդ­վում են իշ­խա­նու­թյուն­նե­րը։ Ես ե­ղել եմ «Կամքի» կազ­մա­կեր­պած մի­ջո­ցա­ռում­նե­րին, միա­ցել եմ նաև «Ազ­գա­յին ճա­կատ» նա­խա­ձեռ­նու­թյա­նը, ո­րը բարձ­րաց­նում է ազ­գա­յին դի­մագ­ծի ա­ղա­վաղ­ման վտան­գա­վո­րու­թյան խն­դի­րը։ Վա­ղը կա­րող եմ լի­նել մեկ ու­րիշ տեղ, ո­րը կպայ­քա­րի հիմ­քե­րի հիմ­քի ա­ղա­վաղ­ման դեմ, դա մեր մշա­կույթն է, ազ­գա­յին դի­մա­գի­ծը, ո­րի շնոր­հիվ հա­զա­րա­մյակ­ներ շա­րու­նակ կա­րո­ղա­ցել ենք դի­մագ­րա­վել բա­զում փոր­ձու­թյուն­նե­րի։ Ես չեմ խո­սում ի­րա­վա­գի­տու­թյու­նից, ա­ռող­ջա­պա­հու­թյու­նից, ո­րով­հետև դրան­ցից չեմ հաս­կա­նում, բայց բա­րե­բախ­տա­բար ես հո­ղի մարդ եմ, մե­ծա­ցել եմ գյու­ղում և գր­քե­րի աշ­խար­հում։ Այս եր­կու ար­ժեք­նե­րից ես շատ լավ հաս­կա­նում եմ։ Ես սար­սա­փում եմ, որ վե­րա­նում է հո­ղի, նոր հն­ձած խո­տի բույ­րը, ո­րով­հետև գյու­ղա­ցին հո­ղից խռո­վել է, այլևս խոտ չի հն­ձում։ Վե­րա­նում է նաև այն խա­վը, ո­րը խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին, բա­վա­կա­նին դժ­վար ճա­նա­պարհ անց­նե­լով, վե­րա­կեր­տեց ազ­գա­յին դի­մա­գի­ծը։ Դա մտա­վո­րա­կա­նու­թյունն է։ Այ­սօր քա­նի՞ մտա­վո­րա­կան կա, ո­րը հս­տակ գի­տակ­ցում է այս ար­հավ­րա­լից ըն­թաց­քը և ձայն է բարձ­րաց­նում։ Այս­տեղ հե­րո­սու­թյան կամ ոչ հե­րո­սու­թյան խն­դիր չկա։ Մտա­ծե­լա­կեր­պի և վտան­գի ա­հագ­նու­թյու­նը զգա­լու խն­դիր է։ Բո­լոր այն մտա­վո­րա­կան­նե­րը, ո­րոնք մտա­ծում են, թե այ­սօր­վա պե­տու­թյան ղե­կին ե­ղած մար­դիկ ուղղ­վե­լու են, խո­րա­պես սխալ­վում են ման­կա­մի­տի և մտա­ծե­լու կա­րո­ղու­թյուն ու­նե­ցող մարդ­կանց միջև։ Մար­դը, որն իր ձևա­վոր­ման ըն­թաց­քում ուղ­նու­ծու­ծով փչա­ցել է օ­տար ուս­մունք­նե­րի ազ­դե­ցու­թյան տակ, դրան այլևս հետ­դարձ չկա, նրան միայն զս­պա­շա­պիկ է հար­կա­վոր, իսկ այդ զս­պա­շա­պի­կը նրան պի­տի հագց­նի մտա­վո­րա­կա­նու­թյու­նը։ Իսկ երբ քան­դում են կր­թու­թյու­նը, ազ­գա­յին ա­վան­դույթ­նե­րը, «հայ­րե­նա­սի­րու­թյուն» բա­ռը, ռազ­մա­հայ­րե­նա­սի­րու­թյու­նը վե­րաց­վում են, կա­րո՞ղ եք պատ­մու­թյան մեջ մի դա­րաշր­ջան ցույց տալ, երբ այս բո­լոր ար­ժեք­նե­րը վե­րա­ցել են, ու որևէ ազգ դրա­նից հե­տո գո­յատևել է։ Չկա այդ­պի­սի բան։ Ես սար­սա­փում եմ այն մտ­քից, որ մենք հա­մալ­րե­լու ենք ան­հե­տա­ցած այն ազ­գե­րի շար­քը, ո­րոնք կորց­րին ի­րենց ինք­նու­թյունն ու բա­րո­յա­կա­նու­թյու­նը։ Այս ա­ռու­մով, բա­րե­բախ­տա­բար, ու­նենք մեր ու­սուց­չին (Մով­սես Խո­րե­նա­ցուն), ո­րը դեռևս 1500 տա­րի ա­ռաջ մեզ զգու­շաց­րել էր՝ սերմ ու ա­մոթ։ Ե­թե այս եր­կու­սը վե­րա­նան, ըստ Խո­րե­նա­ցու, մենք դա­դա­րե­լու ենք գո­յու­թյուն ու­նե­նա­լուց։
-Դրա հա­մար էլ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան չա­փո­րո­շիչ­նե­րում «հա­տուկ» վե­րա­բեր­մունք կա Խո­րե­նա­ցու հան­դեպ։ Փաս­տո­րեն ի­զուր չէին փոր­ձում դա­սագր­քե­րից դուրս մղել նման մե­ծե­րին։
-Ի­րենք մա­նի­պու­լյա­ցիա­նե­րի մեծ վար­պետ են։ Երբ ա­սում եմ, որ ուղ­նու­ծու­ծով փչա­ցած են, ես այդ խոս­քե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյան ար­ժե­քը գի­տակ­ցում եմ, կա­րող եմ մտա­ծել նաև, որ այդ բնու­թագ­րե­րի հա­մար ինձ կա­րող են դա­տա­րան քարշ տալ։ Ես դրան էլ եմ պատ­րաստ և ու­նեմ փաս­տարկ­նե­րը։ Ե­թե ԱԺ է մտ­նում ուղ­նու­ծու­ծով, հո­գե­բա­նո­րեն վերջ­նա­կա­նա­պես վեր­ջա­ցած ան­հատ, ո­րի կերպն է միայն մար­դու, իսկ ներ­քին էու­թյունն ա­նաս­նա­կան է (նկա­տի ու­նեմ խոր­հր­դա­րա­նի ամ­բիո­նից ԼԳՏԲ-ա­կա­նի ե­լույ­թը), ես հաս­կա­նում եմ, որ վտանգն ա­վե­լի մեծ է, քան ի­րա­կա­նում մենք տես­նում ենք։
-Ին­չու՞ է մտա­վո­րա­կան­նե­րի զգա­լի հատ­վածն այ­սօր լռում, երբ կան լուրջ մար­տահ­րա­վեր­ներ։
-Հա­վա­նա­բար նրանց մեծ մա­սը լա­վա­տես է։
-Գու­ցե վա­խե­նու՞մ են քար­կոծ­վե­լուց, աշ­խա­տանք կորց­նե­լուց։
-Աշ­խա­տանք կորց­նե­լուց վա­խե­նում են նրանք, ով­քեր ա­սուն չեն։ Բա­ռա­չում են միայն այն կո­վե­րը, ո­րոնք ե­րե­կո­յան մսուր­քում խոտ չեն տես­նում։ Այդ հո­գե­բա­նու­թյու­նը մեր մտա­վո­րա­կա­նին հա­րիր չէ։ Չեմ կար­ծում, թե վա­խե­նում են, պար­զա­պես մտա­ծում են՝ օ­րեր են, կմթ­նեն, անց կկե­նան։ Համ­բո­յա­կան այս հո­գե­բա­նու­թյու­նը ո­րոշ ի­մաս­տով տի­րա­պե­տող է։ Նրանք մտա­ծում են, թե կծն­վի այն լու­սա­վոր միտ­քը, ո­րը մեզ հետ կպա­հի այս ար­հա­վիր­քից։ Բայց դա ինք­նա­բե­րա­բար չի լի­նում, ո­րով­հետև իշ­խա­նու­թյան ղե­կին ե­ղած այս մարդ­կա­յին ողջ հան­րույ­թը հե­ռու է ազ­գա­յին ար­ժեք­նե­րից և հա­մա­ռո­րեն գնում է այն ճա­նա­պար­հով, ո­րը կամ ի­րենք, կամ ի­րենց հա­մար են ուր­վագ­ծել։ Իսկ դա մեր խոր­տա­կու­մի ճա­նա­պարհն է։ Որևէ մեկն ինձ համոզի, որ սրանք չեն գի­տակ­ցում, թե ինչ են ա­նում։
-Ակ­նար­կում եք, որ հա­տուկ ծրա­գի՞ր են ի­րա­կա­նաց­նում։
-Նրանք ոչ միայն այս ա­մե­նը գի­տակց­ված են ա­նում, այլև, ա­յո, մշա­կել են հա­տուկ ծրա­գիր։ Տե­սեք՝ այն ար­հա­մար­հան­քը, ան­գամ սե­փա­կան ինք­նա­սի­րու­թյան ան­տե­սու­մը, երբ մար­դու մա­նե­կե­նը ողջ հա­սա­կով դնում են աղ­բարկ­ղի մեջ և քա­ղա­քում պտ­տեց­նում, ու չկա որևէ ար­ձա­գանք։
-Կա ար­ձա­գանք, նա­խա­րա­րին և չա­փո­րո­շիչ­նե­րին դեմ ան­ձանց Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը հա­մա­րում է խա­վա­րա­միտ։
-Բայց «խա­վա­րա­միտ­նե­րը» գո­նե աղ­բա­ման­նե­րում չեն ծվա­րում։ Մենք խո­սում ենք ազ­գա­կոր­ծան կր­թա­կան ծրագ­րե­րի մա­սին, հա­զա­րա­վոր փաս­տեր են բեր­վել, ո­րոնք ա­պա­ցու­ցում են դրանց վտան­գա­վո­րու­թյան աս­տի­ճա­նը, սա­կայն ոչ մի բա­նա­կան միտք այդ ա­մե­նի վե­րա­բե­րյալ չկա։ Մտ­քե­րի խա­ղով փոր­ձում են այդ բռն­կու­մը մա­րել։ Եր­կու ան­գամ տար­բեր հանձ­նախմ­բե­րի ղե­կա­վար­ներ կի­սագ­րա­գետ, օ­րու­մեջ տար­րա­կան դպ­րոց հա­ճա­խա­ծի մա­կար­դա­կով փոր­ձում են բա­ցատ­րու­թյուն տալ սևագ­րե­րի վե­րա­բե­րյալ, բայց որևէ նոր բան չի աս­վել։ Սա մտա­ծող մար­դուն հիմք է տա­լիս եզ­րա­կաց­նե­լու, որ նրանք աշ­խա­տում են այս բոր­բո­քու­մը հան­դար­տեց­նել և շա­րու­նա­կել ի­րենց սև գոր­ծը։ Քա­նիցս ա­սել եմ, որ մեծ հա­վատ ու­նեմ մեր ու­սու­ցիչ­նե­րի, հայ լրագ­րու­թյան, հայ մար­դու հան­դեպ, ո­րոնք զգոն են պա­հում մեր միտ­քը, իսկ այս ծրագ­րե­րը դպ­րո­ցում կլի­նեն պոկ­ված, դեն նետ­ված պոր­տա­լար։
-Ա­սել է՝ մտա­հո­գու­թյուն չու­նե՞ք, որ այդ ան­հաս­կա­նա­լի չա­փո­րո­շիչ­նե­րը, ի վեր­ջո, միս ու ա­րյուն են ստա­նա­լու։
-Միս ու ա­րյուն կս­տա­նան շատ դան­դաղ, ե­թե ան­գամ չն­չին չա­փով ի­րա­կա­նու­թյուն դար­ձան, ազ­գա­կոր­ծան ըն­թացք կու­նե­նանք։ Վա­խե­նում եմ դրա­նից ու նաև այն պա­տե­հա­պաշտ մտա­վո­րա­կա­նից, ու­սուց­չից, ո­րոնք մեր շար­քե­րում նվազ քա­նա­կու­թյամբ, բայց կան։ Մեր խն­դիրն այն է, որ այս ա­մե­նը պաշ­տո­նա­կան տեսք չս­տա­նա։ Բո­լոր այն նաիվ մար­դիկ, ո­րոնք կար­ծում են, թե Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հրա­ժա­րա­կան պա­հան­ջե­լը միամ­տու­թյուն է, խո­րա­պես սխալ­վում են։ Սա այս պա­տի ա­ռա­ջին ճեղ­քը պի­տի լի­նի, ո­րին պի­տի հա­ջոր­դեն ու­րիշ ճեղ­քեր և պա­տը փլուզ­վի։ Յու­րա­քան­չյուր քար ջրի կա­թի­լից ճեղք­վում է և վե­րած­վում ա­վա­զա­հա­տի­կի։ Այս ա­մուր կա­ռուց­ված ու դր­սից ներ­մուծ­ված պա­տը մե­րը չէ, պետք է ան­պայ­ման քայ­քայ­վի։ Ես որևէ պե­տա­կան իշ­խա­նա­վո­րի ոչ լավ, ոչ վատ ա­ռու­մով չեմ ա­ռանձ­նաց­նում, ո­րով­հետև իմ խն­դի­րը չէ այս կամ այն նա­խա­րա­րի գոր­ծու­նեու­թյան մա­սին դա­տե­լը, իմ խն­դիրն է այն գլո­բալ փոր­ձու­թյուն­նե­րը նկա­տե­լը, ո­րոնք կա­տար­վում են եր­կու կարևոր ո­լորտ­նե­րում` մի կող­մից գրի և մշա­կույ­թի, մյուս կող­մից՝ գա­ղա­փա­րա­բա­նու­թյան ո­լորտ­նե­րում։ Ե­թե այս եր­կու ո­լոր­տում նրանք հա­ջո­ղե­ցին, մնա­ցած բնա­գա­վառ­նե­րը, տն­տե­սու­թյու­նից սկ­սած, մե­խա­նի­կո­րեն կկազ­մա­լուծ­վեն, կվե­րա­նան։ Այս իսկ պատ­ճա­ռով ես լի­նե­լու եմ բո­լոր այն ու­ժե­րի կող­քին, ո­րոնք ազ­գա­յին այս խն­դիր­ներն ա­ռաջ­նա­յին են հա­մա­րում։ Նրանք նույն գա­ղա­փարն են հե­տապն­դում և վա­ղը կա­մա թե ա­կա­մա միա­վոր­վե­լու են՝ ըստ վտան­գի ա­հագ­նու­թյան։ Իսկ վտանգն ար­տա­սո­վոր մեծ է։ Ես խո­սում են նաև նա­խորդ 30 տա­րի­նե­րի իշ­խա­նու­թյուն­նե­րի սխալ­նե­րի մա­սին, չկա որևէ հա­սա­րա­կու­թյուն, որ տաս­նա­մյակ­նե­րի մեջ սխալ­ներ թույլ չտա։ Բայց նախ­կին­նե­րի ու սրանց միակ տար­բե­րու­թյունն այն է, որ նախ­կին­նե­րը, ի տար­բե­րու­թյուն ներ­կան­ե­րի, չէին սպառ­նում ազ­գա­յին ար­ժեք­նե­րին։ Կա­րող են նախ­կին­ներն ու ներ­կա­ներն ինձ դաս տալ, բայց ի­րենք նախ­կին են, ներ­կա են, ես հա­վեր­ժա­կան եմ, ո­րով­հետև իմ տե­սա­կի դեմ պայ­քա­րե­լը շատ դժ­վար է, իմ տե­սակն ի­րե­նից հե­տո են­թա­տե­սակ է թող­նե­լու։


Ճե­պազ­րույց­նե­րը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 1918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ