«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ալեն Սի­մո­ն­յա­նի նա­խագ­ծին սե­փա­կան թի­մում են ան­գամ ան­լուրջ վե­րա­բեր­վում

Ալեն Սի­մո­ն­յա­նի նա­խագ­ծին սե­փա­կան թի­մում են ան­գամ ան­լուրջ վե­րա­բեր­վում
11.09.2020 | 01:22

Երկ­րի հա­մար ա­ռաջ­նա­յին բո­լոր խն­դիր­նե­րը «լու­ծե­լու­ց», մարդ­կանց սո­ցիա­լա­կան վի­ճա­կը բա­րե­լա­վե­լուց հե­տո իշ­խա­նու­թյուն­նե­րը լծ­վել են քա­ղա­քա­ցի­նե­րին տու­գա­նե­լու սր­բա­զան գոր­ծին: Դի­մակ­նե­րի, գույ­քա­հար­կի թե­ման դեռ չմար­սած՝ քա­ղա­քա­ցի­նե­րի վզին շր­ջիկ առևտրի հարկն են ու­զում փա­թա­թել, որ նրանք էլ ա­վե­լի մեծ խան­դա­վա­ռու­թյամբ «դմփ-դմփ-հու» ա­նեն: Չբա­վա­րա­րե­լով «անգ­րա­գետ պո­ղոս­նե­րի» հա­մար օ­րա­կան մի հարկ բստ­րե­լու մո­լուց­քը՝ Ազ­գա­յին ժո­ղո­վի փոխ­նա­խա­գահ Ա­լեն Սի­մո­նյանն ան­ցել է լրատ­վա­մի­ջոց­նե­րին: Իշ­խա­նու­թյուն­ներն ա­ռա­ջար­կում են անտ­րա­մա­բա­նա­կան չա­փե­րի տու­գանք սահ­մա­նել այն լրատ­վա­մի­ջոց­նե­րի հա­մար, ո­րոնք վի­րա­վո­րանք կտա­րա­ծեն: Թե ո՞րն է իշ­խա­նու­թյան պատ­կե­րաց­րած վի­րա­վո­րան­քը կամ զր­պար­տու­թյու­նը, հար­ցի մյուս կողմն է: Ե­թե «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րի հա­մար հայ­հո­յանքն ու վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­սած «աս­ֆալտ­նե­րին փռե­լը, «պա­տե­րին ծե­փե­լը» բռ­նու­թյան կո­չեր չեն, ա­պա խիստ տա­րա­կու­սե­լի է, թե Ազ­գա­յին ժո­ղո­վում հն­չած «ան­բա­րո­յա­կա­նի տղա» ար­տա­հայ­տու­թյունն ինչ­քա­նով է վի­րա­վո­րա­կան հենց Ա­լեն Սի­մո­նյա­նի հա­մար: Մենք, ի­հար­կե, չենք խրա­խու­սում վի­րա­վո­րա­կան խոս­քը, ա­վե­լին՝ կողմ ենք, որ դրա տա­րած­ման հա­մար ոչ թե հա­րյուր հա­զար­նե­րի, այլ մի­լիոն­նե­րի հաս­նող տու­գանք սահ­ման­վի լրատ­վա­մի­ջոց­նե­րի հա­մար: Կողմ ենք նաև, որ իշ­խա­նու­թյուն­նե­րը կյան­քի կո­չեն լրատ­վա­մի­ջոց­նե­րի ֆի­նան­սա­վորման աղ­բյուրնե­րը պար­զող նա­խա­գի­ծը: Բայց եր­կու դեպ­քում էլ դրանք պետք է հե­տա­դարձ ուժ ու­նե­նան և բա­ցա­հայ­տեն, թե, օ­րի­նակ, Փա­շի­նյան­նե­րի ըն­տա­նի­քին պատ­կա­նող, «Հայ­կա­կան ժա­մա­նա­կ» օ­րա­թեր­թը տա­րի­ներ ի վեր ֆի­նան­սա­վոր­ման ինչ աղ­բյուրնե­ր է ու­նե­ցել: Մյուս օ­րեն­քի հե­տա­դարձ ու­ժով էլ պետք է վեր հա­նել հա­յաս­տա­նյան մա­մու­լում տեղ գտած վի­րա­վո­րա­կան բո­լոր ար­տա­հայ­տու­թյուն­ներն ու դրանց հե­ղի­նակ­նե­րին, ո­րոնց մի մասն այ­սօր փա­փուկ ա­թոռ­նե­րի է բազ­մած, և մի­լիոն­նե­րի հաս­նող տու­գանք­ներ սահ­մա­նել:


«Ի­րա­տե­սի» տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ փոխ­խոս­նա­կի նա­խա­գիծն Ազ­գա­յին ժո­ղո­վի լիա­գու­մար նիս­տե­րի օ­րա­կար­գում չի նե­րառ­վե­լու: Իմ­քայ­լա­կան­նե­րից ո­մանք, ա­մեն դեպ­քում, հաս­կա­ցել են դրա «ջու­ր» լի­նե­լու հան­գա­մանքն ու հոր­դո­րել նրան` ա­ռանց աղ­մու­կի աս­պա­րե­զից կորց­նել այն: «Ոչն­չի մա­սին նա­խա­գիծ է, դրա ի՞ն­չը քն­նար­կենք: Ե­թե ի­մա­նա­յինք, որ այդ նա­խագ­ծով վի­րա­վո­րան­քի դեմն ինչ-որ կերպ առ­նե­լու ենք, դեռ կա­րե­լի էր մտա­ծել, բայց դա որևէ հարց չի լու­ծե­լու»,- մեզ հետ զրույ­ցում ա­սաց «Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 6491

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ