«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

«Մա­րութ­յա­նը մս­խեց թե՛ իր, թե՛ Մեսչ­յա­նի հե­ղի­նա­կութ­յու­նը»

«Մա­րութ­յա­նը մս­խեց թե՛ իր, թե՛ Մեսչ­յա­նի հե­ղի­նա­կութ­յու­նը»
11.09.2020 | 01:30

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է Երևա­նի ա­վա­գա­նու «Լույս» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար ԴԱՎԻԹ ԽԱ­ԺԱ­ԿՅԱ­ՆԸ։

- Երևա­նի ա­վա­գա­նու «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ձեր գոր­ծըն­կեր­ներն ա­ռա­ջար­կում են հար­կել շր­ջիկ առևտու­րը: Տպա­վո­րու­թյուն է, թե իշ­խա­նու­թյու­նը մարդ­կանց հար­կե­լու տեղ է ման գա­լիս:
- Ա­յո, նա­պա­գի­ծը ժա­մա­նա­կավ­րեպ էր և սխալ տրա­մա­բա­նու­թյամբ։ Իշ­խա­նու­թյու­նը դրա­նով պար­տադ­րում է փո­ղոց­նե­րում փու­չիկ, նկար կամ ան­ձե­ռո­ցիկ վա­ճա­ռող­նե­րին գրան­ցել ի­րա­վա­բա­նա­կան անձ, օ­րի­նակ,Ա/Ձ, և ձեռք բե­րել ՀԴՄ տպող սարք, որն իր ար­ժե­քով, կար­ծում եմ, խն­դիր­ներ է ա­ռա­ջաց­նե­լու առևտրի այդ տե­սա­կով զբաղ­վող մարդ­կանց հա­մար։ Մենք լիո­վին հաս­կա­նում ենք, որ հա­ճախ քա­ղա­քի ո­րոշ հատ­ված­նե­րում այդ­պի­սի առևտու­րը խամ­րեց­նում է մայ­րա­քա­ղա­քի ար­տա­քին տես­քը, սա­կայն որ­տեղ որ դա թույ­լատր­վում է, չի կա­րող ի­րա­կա­նաց­վել նման նա­խա­պայ­ման­նե­րով։ Փու­չիկ, նկար կամ ան­ձե­ռո­ցիկ վա­ճա­ռող­նե­րը սո­ցիա­լա­պես խո­ցե­լի խմ­բեր են, այդ տի­պի վա­ճառ­քից դե­պի մու­րաց­կա­նու­թյուն մեկ քայլ է, ինչ­պե՞ս կա­րե­լի էր նրանց բե­րել նույն­պի­սի դաշտ, որ­տեղ փոքր և մի­ջին առևտուրն է։ Շր­ջա­ծախ առևտրով զբաղ­վող­նե­րը ու­նեն շատ ա­վե­լի սուղ հնա­րա­վո­րու­թյուն­ներ և փաս­տա­ցի ինք­նազ­բաղ ան­ձինք են, ով­քեր վաս­տա­կում են օր­վա հա­ցը, և նրան­ցից պա­հան­ջել, որ գրանց­վեն որ­պես ան­հատ ձեռ­նե­րեց և ու­նե­նան ՀԴՄ տպող սարք, պար­զա­պես ող­ջա­միտ չէ։
Կար­ծում եմ՝ ա­վա­գա­նու այդ ո­րո­շու­մը հնա­րա­վոր չի լի­նի կյան­քի կո­չել, քան­զի այդ ան­ձինք, չու­նե­նա­լով բա­վա­րար մի­ջոց­ներ, չեն գնե­լու ՀԴՄ սար­քեր, իսկ նրանց տու­գա­նե­լը ո՛չ հե­ռան­կա­րա­յին, ո՛չ ի­րա­տե­սա­կան կլի­նի։ Կի­րառ­ված վար­չա­կան տույ­ժերն էլ մնա­լու են չվ­ճար­ված, քա­նի որ նրան­ցից շա­տե­րը վճա­րու­նակ չեն և կր­կին ու­նե­նա­լու ենք ի­րա­վա­կան կար­գա­վո­րում, ո­րը միայն թղ­թի վրա է:
-Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը հայ­տա­րա­րում է նոր «Գա­զել­ներ» ձեռք բե­րե­լու մա­սին: Փաս­տո­րեն, հու­սա­հա­տու­թյան գա­զել­նե­րը շա­րու­նա­կե­լու են հու­սա­հա­տեց­նել մեզ, իսկ ու՞ր մնաց դեռևս նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից բրի­տա­նա­կան ըն­կե­րու­թյա­նը պատ­վիր­ված տրանս­պոր­տա­յին ցան­ցի նա­խա­գի­ծը: Նո­րե­րը չկա­րո­ղա­ցա՞ն կյան­քի կո­չել այն:
-Ցա­վոք, Երևա­նի քա­ղա­քա­պետ Հայկ Մա­րու­թյա­նի պաշ­տո­նա­վա­րու­մից եր­կու տա­րի անց կա­րող ենք ար­ձա­նագ­րել, որ տրանս­պոր­տա­յին բա­րե­փո­խում­նե­րը ձա­խող­ված են, և հար­կա­տու­նե­րի հաշ­վին նոր «Գա­զել­նե­րի» ձեռք­բե­րու­մը դրա վառ վկա­յու­թյունն է։ Ա­յո՛, փաս­տա­ցի այդ ցան­ցի նա­խա­գի­ծը դր­վել է մի կողմ, քա­նի որ դրա ի­րա­կա­նաց­ման ուղ­ղու­թյամբ ոչ միայն քայ­լեր չար­վե­ցին, այլև նոր միկ­րոավ­տո­բուս­նե­րի ձեռք­բե­րու­մը խա­թա­րեց դրա կի­րար­կու­մը այն պարզ պատ­ճա­ռով, որ նոր ցան­ցը բա­ցա­ռում է միկ­րոավ­տո­բուս­նե­րի առ­կա­յու­թյու­նը։ Եր­կու տա­րի շա­րու­նակ մեզ ցու­ցադ­րում էին քա­ղա­քա­կիրթ ավ­տո­բուս­ներ, ա­սում, որ եր­կու­սից չորս տար­վա ըն­թաց­քում դրանք կներ­դր­վեն, իսկ երբ եր­կու տա­րին բո­լո­րեց, ո­րո­շե­ցին գո­նե մի բան ցույց տա­լու հա­մար գնել նոր «Գա­զել­ներ»։ Հա­մայն­քա­յին մի­ջոց­նե­րով միկ­րոավ­տո­բուս­նե­րի ձեռք­բե­րու­մը շատ վատ պրակ­տի­կա է, քա­նի որ դրանք մշ­տա­պես ձեռք են բեր­վել մաս­նա­վոր գծա­տե­րե­րի կող­մից, որ­պես ներդ­րում ի­րենց բիզ­նե­սի մեջ։ Պատ­կե­րաց­րեք՝ ի­րա­վի­ճա­կը որ­քան վատ է, որ ան­գամ գծա­տե­րե­րը հրա­ժար­վում են նոր շար­ժա­կազմ ձեռք բե­րե­լուց, իսկ քա­ղա­քա­պե­տա­րա­նը, չկա­րո­ղա­նա­լով նոր ցան­ցը ներդ­նել, գու­մար­նե­րը վատ­նում է նոր միկ­րոավ­տո­բուս­նե­րի վրա։
Հի­մա էլ ա­սում են, թե այդ «Գա­զել­նե­րը» տար­բեր­վում են նա­խորդ­նե­րից, ա­վե­լի գե­ղե­ցիկ են: Ըստ էու­թյան, խո­սում ենք նույն միկ­րոավ­տո­բուս­նե­րի մա­սին, ո­րոնք ու­նեն 17 նս­տա­տեղ և կանգ­նե­լու նույն­պի­սի հնա­րա­վո­րու­թյուն, ինչ­պի­սին մեր եր­թու­ղի­նե­րում առ­կա այն «Գա­զել­նե­րը», ո­րոնց ա­ռաս­տա­ղը փոքր-ինչ բարձր է։ Մնա­ցյալ բո­լոր ա­ռում­նե­րով մի քա­նի տա­րի անց այդ միկ­րոավ­տո­բուս­նե­րը դառ­նա­լու են նույն­պի­սի «հու­սա­հա­տու­թյան գա­զել­ներ», ո­րոն­ցից խոս­տա­ցել էին ձեր­բա­զատ­վել այս իշ­խա­նու­թյուն­նե­րը։
-Երևա­նի քա­ղա­քա­պե­տը նո­րից ար­ձա­կուր­դում է, ի՞նչ է հու­շում սա։
-Կար­ծում եմ՝ ակն­հայտ է, որ Մա­րու­թյանն ու­նի քա­ղա­քա­յին խն­դիր­նե­րով զբաղ­վե­լու մո­տի­վա­ցիա­յի էա­կան ան­կում։ Վեր­ջին եր­կու տա­րի­նե­րին նա ամ­բող­ջու­թյամբ սպա­ռում է ի­րեն հա­սա­նե­լիք վճա­րո­վի ար­ձա­կուր­դը և պար­բե­րա­բար կոր­չում հա­սա­րա­կու­թյան տե­սա­դաշ­տից։ Քա­ղա­քա­պետն աշ­խա­տան­քի գա­լիս է ուշ և գնում շուտ։ Ի­հար­կե, դա իր գործն է, իր ան­ցու­դար­ձի վե­րա­բե­րյալ ես կար­ծիք ու­նե­նալ չեմ կա­րող, բայց ակն­հայտ է, որ ջա­նա­սի­րու­թյան բա­ցա­կա­յու­թյան դեպ­քում քա­ղա­քը չի կա­րող ար­դյու­նա­վետ կա­ռա­վար­վել։
Բազ­մա­թիվ ա­ռանց­քա­յին պաշ­տոն­ներ շա­րու­նա­կում են մնալ թա­փուր։ Ա­միս­ներ շա­րու­նակ քա­ղա­քը չու­նի ի­րա­վա­բա­նա­կան վար­չու­թյան պետ, իսկ ո­լոր­տից տե­ղյակ մաս­նա­գետ­նե­րը գի­տեն, որ դա պար­զա­պես ա­ղետ է: Թերևս հենց այդ պատ­ճա­ռով է նաև, որ քա­ղա­քա­պե­տա­րա­նը պարտ­վում է դա­տա­րան­նե­րում, քա­նի որ ժա­մա­նա­կին կա­յաց­րել է ա­պօ­րի­նի և ի­րա­վա­բա­նո­րեն չհիմ­նա­վոր­ված ո­րո­շում­ներ։
-Ձեր հար­ցազ­րույց­նե­րից մե­կում ա­սել եք, թե այս իշ­խա­նու­թյուն­ներն ի­րենք են պար­բե­րա­բար ի­րենց հա­մե­մա­տում Տա­րոն Մար­գա­րյա­նի իշ­խա­նու­թյան հետ, ին­չու՞:
-Իշ­խա­նա­փո­խու­թյու­նը, բնա­կա­նա­բար, վկա­յու­թյունն էր այն բա­նի, որ ժո­ղո­վուր­դը բա­ցա­սա­բար է գնա­հա­տել նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի աշ­խա­տան­քը և նոր ե­կած­նե­րից ու­նի մեծ ակն­կա­լիք­ներ։ Այդ ակն­կա­լիք­նե­րի մե­ծու­թյու­նը պետք է աչ­քի ա­ռաջ ու­նե­նալ, վեր­հի­շե­լով իշ­խա­նու­թյուն­նե­րի ստա­ցած վս­տա­հու­թյան քվեի տո­կոս­նե­րը։ Այս պայ­ման­նե­րում իշ­խա­նու­թյու­նը չի կա­րող հպար­տա­նալ միայն նրա­նով, որ ի­րենց պաշ­տո­նա­վար­ման շր­ջա­նում հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիա գո­յու­թյուն չու­նի։ Նախ ես տես­նում եմ, որ կո­ռուպ­ցիա կա, և այն կբա­ցա­հայտ­վի, երբ գան նոր իշ­խա­նու­թյուն­ներ՝ նոր ի­րա­վա­պահ հա­մա­կար­գով։ Բայց բուն հարցն այն է, որ ի­րենք բո­լոր խն­դիր­նե­րը վե­րագ­րե­լով նախ­կին­նե­րին, ի­րենց հա­մար հնա­րա­վո­րու­թյուն են ստեղ­ծում խու­սա­փե­լու դրանց լուծ­ման պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից։ Տե­սե՛ք ինչ էր ա­սում Մա­րու­թյա­նը տրանս­պոր­տի խնդ­րի վե­րա­բե­րյալ մեկ տա­րի ա­ռաջ։ Ա­սում էր, որ խն­դի­րը բեր­վել է ա­մե­նա­ծայ­րա­հեղ վի­ճա­կին, և ի­րենք պետք է շտա­պեն լու­ծում­ներ տալ։ Տրանս­պոր­տի խն­դի­րը ի­րոք օր­հա­սա­կան էր ան­գամ եր­կու տա­րի ա­ռաջ, բայց ի՞նչ է փոխ­վել այս ըն­թաց­քում, ի՞նչ ա­րեց Մա­րու­թյանն այս ուղ­ղու­թյամբ։ Ոչ մի էա­կան քայլ։
Ստաց­վում է, որ ե­թե ի­րենք բո­վան­դա­կա­յին հա­մե­մա­տա­կան­ներ տա­նեն տար­բեր քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րի աշ­խա­տան­քի հետ, ա­պա կհայ­տն­վեն ան­հար­մար ի­րա­վի­ճա­կում, ուս­տի հար­մար են գտ­նում մշ­տա­պես հա­մե­մատ­վել հե­ռաց­ված իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ։
Ես պար­բե­րա­բար հա­մե­մա­տու­թյան եզ­րեր տա­նում եմ, որ­պես­զի ցույց տամ քա­ղա­քի զար­գաց­ման դի­նա­մի­կան ո­լորտ առ ո­լորտ, և տես­նում եմ, որ ա­ռա­ջըն­թա­ցից խո­սելն ի­րա­տե­սա­կան չէ։
-Ձեզ ի հա­կադ­րու­թյուն կա­սեն, թե աղ­բա­հա­նու­թյան հարց են լու­ծել:
-Ա­յո, լու­ծել են, բայց դրա խո­րաց­ման գլ­խա­վոր պա­տաս­խա­նա­տուն ի­րենք էին։ Ոչ ոք չի կա­րող հեր­քել, որ նախ­նա­կան շր­ջա­նում աղ­բա­հա­նու­թյան մաս­նա­վոր օ­պե­րա­տո­րը բա­րե­հա­ջող կեր­պով ի­րա­կա­նաց­նում էր իր գոր­ծա­ռույ­թը։ Շատ կարևոր է շեշ­տել, որ այդ գոր­ծա­ռույ­թը ի­րա­կա­նաց­վում էր նույն գու­մա­րի շր­ջա­նա­կում, ինչ կար նախ­կին ԶԻԼ-ե­րով աղ­բա­հա­նու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու ժա­մա­նակ։ Խն­դիր­ներն սկ­սե­ցին ա­ռա­ջա­նալ, երբ շար­ժա­կազ­մի ըն­թա­ցիկ սպա­սարկ­ման հա­մար ե­ղած բյու­ջեն սկ­սեց չբա­վա­կա­նաց­նել։ Շա­տե­րը այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հա­մա­րե­ցին, որ «Սա­նի­թե­քը» սա­բո­տաժ է ի­րա­կա­նաց­նում։ Դա կա­րող էր ա­պա­ցուց­վել մեկ դեպ­քում, ե­թե հա­մայն­քի կող­մից ստեղծ­ված հիմ­նար­կը նույն գու­մա­րով ա­վե­լի լավ ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցեր, բայց ե­թե «Սա­նի­թե­քին» տրա­մադր­վում էր շուրջ 5,2 մլրդ դրա­մի բյու­ջե, ա­պա հա­մայն­քա­յին հիմ­նար­կի հա­մար այդ թի­վը գե­րա­զան­ցում է 6 մլր­դը։ Այ­սինքն, աղ­բա­հա­նու­թյան հար­ցը լուծ­վեց ոչ թե կա­ռուց­ված­քա­յին, ա­վե­լի ար­դյու­նա­վետ լու­ծում գտ­նե­լու, այլ պար­զա­պես շատ փող հատ­կաց­նե­լու շնոր­հիվ:
-Ար­թուր Մես­չյա­նի հրա­ժա­րա­կա­նի մա­սին այդ­պես էլ ոչ ոք որևէ պատ­ճա­ռա­բա­նու­թյուն չներ­կա­յաց­րեց: Ըստ Ձեզ՝ իշ­խա­նու­թյունն ին­չու՞ զո­հեց նրան, կամ ար­դյո՞ք զո­հեց:
-Իմ ու­նե­ցած տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ Մես­չյա­նը հրա­ժար­վեց շա­րու­նա­կե­լուց իր աշ­խա­տան­քը Մա­րու­թյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ և դուրս ե­կավ։ Պար­զա­պես դրա մա­սին շտա­պեց հայտ­նել ին­քը՝ Մա­րու­թյա­նը, որ­պես­զի հա­վե­լյալ հար­ցեր չա­ռա­ջա­նան։ Միան­շա­նակ է, որ Մես­չյա­նի դուրս գա­լը լուրջ հար­ված էր այս իշ­խա­նու­թյան վար­կա­նի­շին, քա­նի որ նրա խոս­քը մարդ­կանց հա­մար շատ ա­վե­լի ար­ժա­նա­հա­վատ էր, քան որևէ այլ պաշ­տո­նյա­յի հա­վաս­տիա­ցում­նե­րը։ Ցա­վոք, Մես­չյա­նը որևէ հիմ­նա­րար ժա­ռան­գու­թյուն չթո­ղեց քա­ղա­քա­պե­տա­րա­նում, որ գո­նե կա­րո­ղա­նա­յինք ա­սել, որ քա­ղա­քա­շի­նու­թյու­նը դր­վել է ռել­սե­րի վրա, և օ­րի­նակ, շին­թույ­լտ­վու­թյուն­նե­րը բա­ցա­ռա­պես ող­ջամ­տու­թյան շր­ջա­նակ­նե­րում են տր­վում: Ա­ռայ­սօր շին­թույ­լտ­վու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ բազ­մա­թիվ բո­ղոք­ներ եմ ստա­նում, ո­րոնք տր­վել են Մես­չյա­նի օ­րոք և պա­տու­հաս են դար­ձել քա­ղա­քա­ցի­նե­րի գլ­խին։ Ըստ էու­թյան, Մա­րու­թյա­նը մս­խեց թե՛ իր, թե՛ Մես­չյա­նի հե­ղի­նա­կու­թյու­նը:
Հույս ու­նեմ, որ մի օր Մես­չյանն ին­քը կբարձ­րա­ձայ­նի այն պատ­ճառ­նե­րը, ո­րոնք հան­գեց­րին իր հրա­ժա­րա­կա­նին։ Դա, կար­ծում եմ, ազ­նիվ քայլ կլի­նի երևան­ցի­նե­րի նկատ­մամբ։


Զրույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 10211

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ