Անկախության օրվա կա­պակցությամբ «Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի սեպտեմբերի 25-ին:               
 

Պնդա­ճա­կատ ան­հե­թե­թու­թ­յուն

Պնդա­ճա­կատ ան­հե­թե­թու­թ­յուն
11.09.2020 | 01:51

Նա­խորդ քա­ղա­քա­պե­տի օ­րոք մայ­րա­քա­ղա­քում ի հայտ ե­կան հայ մշա­կույ­թի և պատ­մու­թյան երևե­լի­նե­րի պատ­կե­րագ­րե­րը, նրանց դի­ման­կար­նե­րով և ամ­փոփ վա­վե­րագր­մամբ։ Միան­գա­մայն տե­ղին և ար­դիա­կան էր նա­խա­ձեռ­նու­թյու­նը։ Հան­րահռ­չա­կա­յին վա­հա­նակ­ներն ու թմ­բուկ­նե­րը լիաց­րել էին քա­ղա­քա­մայր Երևա­նը։ Ա­բո­վյան փո­ղո­ցի այն հատ­վա­ծում, ուր Ազ­նա­վու­րի հրա­պա­րակն է և Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյու­նը, տե­ղադր­ված էր մի գո­վազ­դա­յին թմ­բուկ, վրան Ժո­ղովր­դա­կան նկա­րիչ Ա­րա Սարգ­սյա­նի դի­ման­կա­րը` հա­մա­պա­տաս­խան վա­վե­րագր­մամբ։ 2017 թվա­կա­նի ոս­կե­հուռ ա­շունն էր Երևա­նում, ես քայ­լում էի դե­պի նկա­րիչ­նե­րի միու­թյան քար­տու­ղա­րու­թյան սե­նյակ, ո­րի մի հատ­վա­ծում գտն­վող ըն­դար­ձակ գրա­սե­ղա­նը «Կեր­պար­վեստ» պար­բե­րա­կա­նին էր ծա­ռա­յում, ինձ էլ վս­տահ­ված էր խմ­բագ­րի պաշ­տո­նը։ Բայց մի ներ­քին հուշ­մամբ կանգ ա­ռա վա­հա­նա­կի մոտ և կար­դա­ցի երևե­լի գոր­ծիչ Ա­րա Սարգ­սյա­նի նկա­րի տա­կի վա­վե­րա­գի­րը` «ԽՍՀՄ ժո­ղովր­դա­կան նկա­րիչ Ա­րա Սարգ­սյան, Երևա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան ա­ռա­ջին նա­խա­գահ»։ Երևա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյուն երբևէ չի ե­ղել, 1932-ին, ի թիվս այլ ստեղ­ծա­գոր­ծա­կան միու­թյուն­նե­րի, ստեղծ­վել է Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյու­նը, ո­րի հիմ­նա­դիր նա­խա­գա­հը, ա­յո՛, ժո­ղովր­դա­կան նկա­րիչ Ա­րա Սարգ­սյանն էր։ Հայ կեր­պար­վես­տա­յին հան­րու­թյան մեջ նրան դի­մում էին Ա­րա Միհ­րա­նիչ պատ­վա­նու­նով։ Հիմ­նա­վոր հար­գան­քի և սի­րո ար­ժա­նա­ցած գոր­ծիչ էր, տա­կա­վին պա­տա­նի մաս­նակ­ցել էր հան­րա­հայտ «Նե­մե­սիս» գոր­ծո­ղու­թյա­նը, 1932-ին հիմ­նադ­րել էր Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյու­նը, 1945-ին` Երևա­նի գե­ղար­վես­տի ինս­տի­տու­տը։ Ակ­ներև սխալն ուղ­ղե­լու նպա­տա­կով ան­մի­ջա­պես զան­գա­հա­րե­ցի քա­ղա­քա­պետ Տա­րոն Մար­գա­րյա­նի մշա­կույ­թի հար­ցե­րի գծով տե­ղա­կա­լին։ Վեր­ջինս նախ զար­մա­ցավ, այ­նու­հետև խոս­տա­ցավ գո­վազ­դա­յին թմ­բուկ­նե­րի և վա­հա­նակ­նե­րի նո­րաց­ման շր­ջա­նա­կում սխալն ուղ­ղել։


Վեր­ջերս Երևա­նի փոքր կենտ­րո­նում պա­տահ­մամբ ա­ռե­րես­վե­ցի ծա­նոթ թմ­բու­կին։ Վա­վե­րա­գի­րը չէր փոխ­վել և խրոխտ ա­վե­տում էր, որ Ժո­ղովր­դա­կան նկա­րիչ Ա­րա Սարգ­սյա­նը... Երևա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան հիմ­նա­դիր նա­խա­գահն էր։ Սույ­նը, ըստ իս, մի բան է նշա­նա­կում. ե­րեկ էլ, այ­սօր էլ Երևա­նի ղե­կա­վար մարմ­նում հա­ճախ են պա­տաս­խա­նա­տու պաշ­տոն զբա­ղեց­նում մար­տն­չող տգետ­նե­րը, որ ան­տար­բե­րու­թյուն են շաղ տա­լիս բո­լոր հար­թու­թյուն­նե­րում։

Հ. Գ. Հույս ու­նեմ, որ պն­դա­ճա­կատ այս ան­հե­թե­թու­թյու­նը կշտկ­վի։



Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 1291

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ