Անկախության օրվա կա­պակցությամբ «Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի սեպտեմբերի 25-ին:               
 

«Ա­բո­վենց տան» բա­ցօ­թ­յա գրա­դա­րա­նը

«Ա­բո­վենց տան» բա­ցօ­թ­յա գրա­դա­րա­նը
11.09.2020 | 02:16

Խա­չա­տուր Ա­բո­վյա­նի տուն-թան­գա­րա­նում իր դռ­ներն է բա­ցել բա­ցօ­թյա գրա­դա­րա­նը։ «Ա­բո­վենց այ­գում» գտն­վող նո­րա­բաց տա­րած­քի պաշ­տո­նա­կան բա­ցու­մը տե­ղի ու­նե­ցավ սեպ­տմ­բե­րի 6-ին։ Տուն-թան­գա­րա­նի տնօ­րեն ՍՅՈՒԶԱՆ­ՆԱ ԽՈՋԱ­ՄԻ­ՐՅԱ­ՆԸ մեզ հետ զրույ­ցում ա­սաց, որ նպա­տակ ու­նեն ձևա­վո­րե­լու ար­վես­տի ժա­մա­նա­կա­կից կենտ­րոն, որ­տեղ, ըն­թեր­ցա­նու­թյու­նից զատ, այ­ցե­լու­նե­րը կա­րող են հան­դի­պել մտա­վորaկան­նե­րի հետ, մաս­նակ­ցել գր­քե­րի շնոր­հան­դես­նե­րի, ներ­կա­յա­ցում դի­տել, լավ ե­րաժշ­տու­թյուն լսել, ա­կա­նա­տես լի­նել եր­գե­րի պրե­միե­րա­նե­րի և այլն։


-Խա­չա­տուր Ա­բո­վյա­նի տուն-թան­գա­րա­նը տնօ­րի­նում եք 2019-ից։ Ի՞նչ փո­փո­խու­թյուն­ներ են ե­ղել Ձեր ղե­կա­վա­րու­թյան ըն­թաց­քում։
-Տուն-թան­գա­րա­նի այ­ցե­լու­նե­րը հիմ­նա­կա­նում դպ­րո­ցա­կան­ներն էին, մենք զբո­սաշր­ջա­յին շու­կա դուրս գա­լու ռազ­մա­վա­րու­թյուն մշա­կե­ցինք (ի­հար­կե, ոչ դպ­րո­ցա­կան այ­ցե­լու­նե­րի հաշ­վին)։ Այս աշ­խա­տանք­նե­րին ա­ռաջ­նա­հերթ նպաս­տեց «Ա­րա­րա­տյան վե­րելք-190» մի­ջո­ցա­ռում­նե­րի շար­քը, ո­րը գրա­վեց զբո­սաշր­ջիկ­նե­րի ու­շադ­րու­թյու­նը։ Գրանց­վեց օ­տա­րեր­կյա այ­ցե­լու­նե­րի ան­նա­խա­դեպ հոսք։ Բա­ցի այդ, հա­մա­գոր­ծակ­ցում ենք մի շարք զբո­սաշր­ջա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րի հետ՝ տուն-թան­գա­րա­նը թե՛ ներ­քին, թե՛ ներգ­նա զբո­սաշր­ջու­թյան ուղ­ղու­թյուն­նե­րում նե­րա­ռե­լու շր­ջա­նա­կում։ Հիմ­նա­կան փո­փո­խու­թյու­նը սա է։
-Ի՞նչ կա­սեք բա­ցօ­թյա գրա­դա­րա­նի մա­սին։
-«Ա­բո­վենց այ­գում» ու­նենք նո­րու­թյուն՝ ստեղ­ծել ենք բա­ցօ­թյա գրա­դա­րան, որն ու­նի շքեղ բեմ, բազ­մա­պի­սի մի­ջո­ցա­ռում­ներ անց­կաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն։ Այ­գում գոր­ծում է Wi-Fi, ո­րից կա­րող են օգտ­վել այ­ցե­լու­նե­րը, կաn նոր կա­հա­վո­րանք, լու­սա­վո­րու­թյուն, ջրա­կա­յուն գրա­պա­րա­հա­րան­ներ, ո­րոն­ցում մեծ քա­նա­կի գրա­կա­նու­թյուն է տե­ղա­կայ­ված։ Գրա­կա­նու­թյան ցան­կը ներ­կա­յաց­ված է մեր սո­ցիա­լա­կան է­ջե­րում։
-Ին­չու՞ պետք է ըն­թեր­ցո­ղը նա­խընտ­րի գիրք կար­դալ թան­գա­րա­նին կից գրա­դա­րա­նում։ Գր­քե­րի ցան­կը ա­ռանձ­նա­նու՞մ է։
-Առ­կա գրա­կա­նու­թյու­նը որևէ յու­րօ­րի­նա­կու­թյուն չու­նի։ Գրա­դա­րա­նի բա­ցա­ռի­կու­թյու­նը բա­ցօ­թյա լի­նե­լու մեջ է։ Հա­մե­նայն դեպս, թան­գա­րան­նե­րի ո­լո­րո­տում ան­նա­խա­դեպ է բա­ցօ­թյա գրա­դա­րան ու­նե­նա­լը։ Պտ­ղա­տու ու դե­կո­րա­տիվ ծառ ու ծա­ղիկ­նե­րով ան­տա­ռա­յին մի­ջա­վայր ենք փոր­ձել ստեղ­ծել։ Այ­ցե­լու­նե­րին կա­րող են գրա­վել բնու­թյու­նը, թան­գա­րա­նա­յին մթ­նո­լոր­տը։ Գրա­դա­րանն այն­պես ենք կա­ռու­ցել, որ նա­յում է դե­պի տոհ­մա­տու­նը։ Մոտ 2 դար ա­ռաջ այս տոհ­մա­տա­նը ծն­վել է մեծ լու­սա­վո­րի­չը։ Ման­կու­թյան տա­րի­նե­րին նա այս այ­գում է գիրք ըն­թեր­ցել։
-Ստաց­վում է, որ թան­գա­րան կա­րե­լի է այ­ցե­լել ոչ միայն թան­գա­րա­նա­յին շր­ջայ­ցի, այլև բա­ցօ­թյա գրա­դա­րա­նից օգտ­վե­լու հա­մար։ Եվ հա­կա­ռա­կը՝ թան­գա­րա­նի այ­ցե­լու­նե­րը կա­րող են ո­րո­շա­կի ժա­մա­նակ անց­կաց­նել բա­ցօ­թյա տա­րած­քում, հան­գս­տա­նալ, սր­ճել, հա­մա­ցան­ցից օգտ­վել, ըն­թեր­ցա­նու­թյամբ զբաղ­վել։
-«Ա­բո­վենց այ­գում» գտն­վող գրա­դա­րա­նի մուտքն ա­ռան­ձին տոմ­սով է։ Այ­գու մուտ­քավ­ճա­րը նե­րա­ռում է հյու­րա­սի­րու­թյուն՝ թեյ, սուրճ, այ­գու բա­րիք­ներ ու դրան­ցով պատ­րաս­տած հյու­թեր, նաև՝ այ­ցե­լու­թյուն տոհ­մա­տուն։ Մենք ճկուն հա­մա­կարգ ենք մշա­կել. ե­թե էքս­կուր­սիա­յի տոմս են գնում, թան­գա­րա­նի այ­ցե­լու­թյան տոմ­սը զեղչ­վում է, խմ­բե­րի դեպ­քում այլ ար­ժեք­ներ են, դպ­րո­ցա­կան­նե­րի հա­մար տմո­սե­րը կես գին են, թո­շա­կա­ռու­նե­րի մուտքն անվ­ճար է։
-Հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րը հիմ­նա­կա­նում բա­ցօ­թյա են։ Մշա­կու­թա­յին հաս­տա­տու­թյուն­նե­րը կա­րո՞ղ են օգտ­վել թան­գա­րա­նի բա­ցօ­թյա գրա­դա­րա­նից։
-Այս­տեղ կա­րող են անց­կաց­վել և՛ ներ­կա­յա­ցում­ներ, և՛ ըն­թեր­ցում­ներ, և՛ հա­մերգ­ներ։ Բե­մա­հար­թակ ու­նենք, և, ե­թե չեմ սխալ­վում, սա մայ­րա­քա­ղա­քի միակ կամ մի քա­նի բա­ցօ­թյա բե­մա­հար­թակ­նե­րից մեկն է։ Այ­գու տա­րած­քը մեծ է, թույլ է տա­լիս ա­ռա­վե­լա­գույնս պահ­պա­նել սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյու­նը։ Նս­տա­րան­նե­րը տե­ղադր­ված են ծա­ռե­րի տակ ՝ 2-3 մետր հե­ռա­վո­րու­թյան վրա, սե­ղա­նիկ­նե­րի մոտ մեկ հո­գուց ա­վե­լի մարդ չի կա­րող նս­տել։
-Աշ­խա­տան­քա­յին ժա­մե­րը նպա­տա­կա­հար­մա՞ր են մի­ջո­ցա­ռում­ներ անց­կաց­նե­լու հա­մար։
-Մենք աշ­խա­տում ենք ժա­մը 11:00-ից մինչև 21:30-ը։
-Ինչ­պե՞ս են տե­ղի բնա­կիչ­նե­րը վե­րա­բեր­վում տուն-թան­գա­րա­նին։ Ժա­մա­նա­կին դժ­գո­հու­թյուն­ներ կա­յին, որ այն­քան էլ սր­տա­ցավ չեն։
-Թան­գա­րանն այս հա­մայն­քում նոր մշա­կույթ ձևա­վո­րե­լու նպա­տակ ու­նի։ Ա­ռա­ջին օր­վա­նից աշ­խա­տանք­ներ են տար­վել այս ուղ­ղու­թյամբ, և պի­տի նշեմ, որ ար­դյունքն ակն­հայտ է։ Թան­գա­րա­նի հս­կի­չի մի­ջո­ցով տե­ղի բնա­կիչ­նե­րին տե­ղե­կաց­րի, որ կա­րող են օգտ­վել այ­գու բեր­քից, ծա­ղիկ­նե­րից, ի­հար­կե, տե­ղյակ պա­հե­լու դեպ­քում։ Սկզ­բում ան­տես­վեց խնդ­րանքս, ե­րե­խա­նե­րը պա­րիսպ­նե­րի վրա­յով թռ­չում էին, փչաց­նում ծա­ղիկ­նե­րը, կոտ­րում ծա­ռե­րի ճյու­ղե­րը, սա­կայն ար­դեն տևա­կան ժա­մա­նակ նման երևույթ­ներ չկան։ Ա­վե­լին՝ Քա­նա­քե­ռի, հատ­կա­պես հարևան տնե­րի ե­րե­խա­նե­րը ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցում են թան­գա­րա­նում անց­կաց­վող մի­ջո­ցա­ռում­նե­րին, օ­րի­նակ, ան­ցյալ տա­րի մեկ­նար­կած «Ազ­գա­յին խա­ղե­րի վե­րած­նունդ», «Կի­նո Հա­յաս­տան» նա­խագ­ծե­րին։
Կա­րող եմ հա­վե­լել, որ «Մե­տաք­սի ճա­նա­պարհ» հյու­րա­նո­ցի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նա­կում, «Ժո­ղովր­դա­կան ար­վեստ­նե­րի» հիմ­նադ­րա­մի հետ հա­մա­տեղ թան­գա­րա­նի աշ­խա­տակ­ցի­նե­րը վե­րա­պատ­րաստ­վել են, սո­վո­րել գոր­գա­գոր­ծու­թյուն։ Այժմ ու­նենք ե­րաշ­խա­վոր­ված մաս­նա­գետ, թան­գա­րա­նում կբաց­վի գոր­գա­գոր­ծու­թյան խմ­բակ։ Անց­կաց­վե­լու են նաև գոր­գա­գոր­ծու­թյան, կա­վա­գոր­ծու­թան վար­պե­տու­թյան դա­սեր։
-Խա­չա­տուր Ա­բո­վյա­նի տուն-թան­գա­րա­նը հնի ու նո­րի հե­տաքր­քիր հա­մադ­րու­թյուն է։ Նաև սրա­նո՞վ է ա­ռանձ­նա­հա­տուկ այս տա­րած­քը։
-Տու­նը շուրջ ե­րեք­դա­րյա է։ Խոր­հր­դա­յին շր­ջա­նում վե­րա­նո­րոգ­վել է՝ պահ­պա­նե­լով ձևը։ 1978-ին կա­ռուց­վել է թան­գա­րա­նի շեն­քը, ո­րը հու­շար­ձան է, խոր­հր­դա­յին ճար­տա­րա­պե­տու­թյան ե­զա­կի նմուշ­նե­րից։ Տուն-թան­գա­րա­նի տա­րած­քում կա հան­րա­պե­տա­կան նշա­նա­կու­թյան ե­րեք պատ­մա­կան հու­շար­ձան՝ թան­գա­րա­նի շեն­քը, տոհ­մա­տու­նը և ար­ձա­նը, ո­րը նույն­պես հե­տաքր­քիր ու ա­ռեղծ­վա­ծա­յին պատ­մու­թյուն ու­նի։ Ար­ձա­նը ստեղծ­վել է Թու­մա­նյա­նի, Բա­շին­ջա­ղյա­նի, Սուն­դու­կյա­նի ջան­քե­րով և շատ եր­կար ու հե­տաքր­քիր ճա­նա­պարհ է ան­ցել։ 1913-ին կերտ­վել է Փա­րի­զում, 1933-ին նոր միայն հա­սել Երևան, բա­զում դե­գե­րում­նե­րից հե­տո վեր­ջա­պես տե­ղադր­վել թան­գա­րա­նի բա­կում։ Այս տա­րի «Տա­շիր» բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի ա­ջակ­ցու­թյամբ ար­ձա­նի մաքր­ման և կոն­սեր­վաց­ման աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել։ Բա­ցօ­թյա գրա­դա­րա­նի ստեղծ­ման հո­վա­նա­վո­րը նույն­պես «Տա­շիր» բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րամն է։
-Հա­վա­նա­բար այ­ցե­լու­նե­րից շա­տե­րի հա­մար թիվ մեկ հար­ցը մնում է գրո­ղի ան­հե­տաց­ման ա­ռեղծ­վա­ծը։
-Ա­յո, թե՛ թե­մա­տիկ, թե՛ ճա­նա­չո­ղա­կան էքս­կուր­սիա­նե­րի ա­մե­նաա­ռեղծ­վա­ծա­յին հատ­վածն է սա։ Թան­գա­րա­նի պար­տա­վո­րու­թյունն է ներ­կա­յաց­նել վար­կած­նե­րը՝ եզ­րա­հան­գում­նե­րը թող­նե­լով այ­ցե­լուին։


Զրույցը՝ Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1457

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ