Անկախության օրվա կա­պակցությամբ «Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի սեպտեմբերի 25-ին:               
 

«Հի­մա Նո­վակը, մինչև իր կա­րիե­րա­յի ա­վար­տը, մնա­լու է վատ տղա»

«Հի­մա Նո­վակը, մինչև իր կա­րիե­րա­յի ա­վար­տը, մնա­լու է վատ տղա»
11.09.2020 | 02:23

Նո­վակ Ջո­կո­վի­չը նե­րո­ղու­թյուն է խնդ­րել US Open-ում գծա­յին մր­ցա­վա­րին գն­դա­կով կպ­չե­լու հա­մար ու հայ­տա­րա­րել, որ դրա­նում դի­տա­վո­րու­թյուն չի ե­ղել։ Սա­կայն հան­դիպ­ման գլ­խա­վոր մր­ցա­վա­րը հայտ­նել է, որ սերբն «ի­րա­կա­նում վնաս է հասց­րել» գծա­յին մր­ցա­վա­րին ու պատ­մել, թե Նո­վակն ինչ­պես է փոր­ձել հա­մո­զել, որ ի­րեն չո­րա­կազր­կեն։


Մար­զի­կի ան­զս­պու­թյու­նը թանկ է ար­ժե­ցել նրան։ Հա­վե­լյալ 10 հա­զար դո­լա­րը փոք­րիկ մասն է նրա, ո­րը պատ­ժե­լու կար­գով ար­դեն իսկ կի­րառ­վել է նրա նկատ­մամբ։ Հար­կավ ա­մե­նա­խո­շոր պա­տի­ժը ո­րա­կազր­կումն է, մինչ­դեռ Ռո­ջեր Ֆե­դե­րե­րի ու Ռա­ֆա­յել Նա­դա­լի բա­ցա­կա­յու­թյան պայ­ման­նե­րում նա միակ ռեալ ֆա­վո­րիտն էր մր­ցա­շա­րի։ Ինչ վե­րա­բե­րում է խնդ­րո ֆի­նան­սա­կան կող­մին, Ջո­կո­վիչն ար­դեն իսկ զրկ­վել է US Open-ում վաս­տա­կած միա­վոր­նե­րից, մր­ցա­նա­կա­յին 250 հա­զար դո­լա­րից։ Այս 250 հա­զա­րի կող­քին, ինչ խոսք, հա­վե­լյալ 10 հա­զար դո­լա­րը ե­ղա­նակ չի ստեղ­ծում, բայց թե։ Այս բայց թե-ի տակ ա­ռա­ջին հեր­թին պի­տի հաս­կա­նալ մար­զի­կի վար­կա­նի­շին հասց­վե­լիք հար­վա­ծը։
Պի­տի նկա­տել, որ ան­հա­վա­սա­րակ­շիռ պահ­ված­քը սեր­բի պրակ­տի­կա­յում այն­քան էլ հազ­վա­դեպ չէ։ Ո­մանք ար­դեն թեր­թում են պատ­մու­թյունն ու վկա­յում, թե ինչ­պես 2016 թվին, ան­հա­ջող գեյ­մե­րից հե­տո, նա ո­րա­կազ­րկ­վել է ռա­կետ­ներն աջ ու ա­հյակ շպր­տե­լու հա­մար, ու դրան­ցից մե­կով որ­քան մոտ է ե­ղել մր­ցա­վար­նե­րին, գն­դակ մա­տա­կա­րա­րող տղա­նե­րին վնա­սե­լուն։ Այս ան­գամ Ջո­կո­վի­չի վի­ճա­կը հա­վե­լյալ բար­դա­նում է նրա­նով, որ գն­դա­կը կպել է կին մր­ցա­վա­րի, իսկ մր­ցա­վա­րի սե­ռա­յին պատ­կա­նե­լու­թյան պա­րա­գան գոր­ծին լրա­ցու­ցիչ նր­բե­րանգ­ներ է հա­ղոր­դում։


«Մեծ սա­ղա­վար­տի» յո­թա­կի մցա­նա­կա­կիր Ջոն Մա­քին­րո­յը կար­ծում է, որ այս մի­ջա­դե­պը խոր հետք է թող­նե­լու մար­զի­կի համ­բա­վի վրա. «Հի­մա Նո­վակը, մինչև իր կա­րիե­րա­յի ա­վար­տը, մնա­լու է վատ տղա»։ Հե­տաք­րք­րիր կլի­նի տես­նել, թե նա դրա տա­կից ինչ­պես է դուրս գա­լու։ Նա ձգ­տում է մտ­նել պատ­մու­թյուն, գե­րա­զան­ցել Նա­դա­լին ու Ֆե­դե­րե­րին... Նո­վա­կի ան­ձի շուրջ շատ բա­ներ կան, սա­կայն այս հետ­քը նա չի կա­րո­ղա­նա­լու ջն­ջել։ Ինչ­պես են նրան վե­րա­բեր­վե­լու մնա­ցած խա­ղա­ցող­նե՞­րը։ Ինչ­պես են նրան ար­ձա­գան­քե­լու եր­կր­պա­գու­նե­րը, երբ նրանց թող­նեն տրի­բու­նա­նե՞ր։ Մենք պա­տաս­խան­ներ չու­նենք։ Ես պար­զա­պես շո­կի մեջ եմ այն բա­նից, թե ինչ­պես նա կա­րո­ղա­ցավ նման ան­կշ­ռա­դատ­ված բան թույլ տալ ի­րեն մի խա­ղում, որ­տեղ ա­նա­ռար­կե­լի ֆա­վո­րիտ էր»։
Բնա­կա­նա­բար, Նո­վա­կը պն­դում է ու շա­րու­նա­կե­լու է պն­դել, որ ա­րա­ծը դի­տա­վո­րու­թյուն չէր։ Հարցն այն է, թե ար­դյո՞ք կհա­վա­տան նրան։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1287

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ