Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Air France-ը վերսկսում է Փարիզ-Երեւան-Փարիզ կանոնավոր չվերթները

Air France-ը վերսկսում է Փարիզ-Երեւան-Փարիզ կանոնավոր չվերթները
11.09.2020 | 20:33

Air France-ը Փարիզ-Երեւան-Փարիզ կանոնավոր չվերթները կվերսկսի 2020ի սեպտեմբերի 13-ից` շաբաթը երեք անգամ: Ըստ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան` ամրագրումներն իրականացվում են անմիջապես Air France կայքի կամ Saberatours-Sevan-ի (+ 525 555 37410) եւ Executive Travel Air City-ի (+ 37460 612277) կամ +37460 612288 հեռախոսահամարի միջոցով:

Դիտվել է՝ 1995

Մեկնաբանություններ