Անկախության օրվա կա­պակցությամբ «Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի սեպտեմբերի 25-ին:               
 

Պուտինը Զախարովայի պատճառով ներողություն է խնդրել

Պուտինը Զախարովայի պատճառով ներողություն է խնդրել
12.09.2020 | 11:33

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչից ֆեյսբուքի պոստի համար, որտեղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Ղախարովան Վուչիչի հանդիպումը Սպիտակ տանը համեմատել է «Հիմնական բնազդ» ֆիլմի գլխավոր հերոսուհու հանդիպման տեսարանի հետ: Պոստը դժգոհություն է հարուցել Բելգրադում և դատապարտել է անձամբ Ալեքսանդր Վուչիչը: Մեկնաբանները նշում են, որ զայրույթի մի մասի պատճառը ֆիլմի վերնագիրը սերբերեն թարգմանությունն է «Ստորին կրքեր»: ՌԴ նախագահի ներողության մասին պատմել է Վուչիչը ազգային հեռուստատեսության եթերում, իսկ Պուտինի մամլո քարտուղարը հաստատել է տեղեկությունը: Վուչիչն ասել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նույնպես ներողություն է խնդրել: «Նախագահ Պուտինը դեռ երբեք ոչնչի համար ինձնից ներողություն չի խնդրել, Սերգեյ Լավրովը՝ նույնպես: Իսկ դրա համար (Զախարովայի պոստի) ներողություն խնդրեցին երկուսն էլ»՝ մեջբերել է Վուչիչին РИА Новости-ն: «Ես իբրև դաստիարակված անձ՝ դա երբեք չեմ հիշեցրել ու չէի էլ հիշեցնի: Համարում եմ, որ մենք լավ հարաբերություններ ունենք ու ինձ համար դա անկարևոր ու անցողիկ միջադեպ է»՝ հավելել է Սերբիայի նախագահը:
Իսկ ի՞նչ է եղել: Անցյալ շաբաթ Սերբիայի ու Կոսովոյի ղեկավարները Վաշինգտոնում ստորագրել են երկկողմ պայմանագրեր ԱՄՆ-ի հետ: Սպիտակ տունը ցանկանում էր համաձայնագիրը ներկայացնել իբրև Պրիշտինայի ու Բելգրադի պատմական գործարք, բայց ռեալ հետևանքները անկնհայտ չեն՝ բացառությամբ տնտեսական մերձեցման հնարավորությունների ստեղծման: Դրանից հետո Զախարովան հրապարակեց Վուչիչի ու Թրամփի հանդիպման և լուսանկարն ու «Հիմնական բնազդից» մի կադր՝ մակագրելով «Եթե Ձեզ հրավիրել են Սպիտակ տուն, իսկ աթոռը դրել են այնպես, ասես Դուք հարցաքննության եք, նստեք ինչպես #2 լուսանկարում: Ով էլ լինեք: Պարզապես հավատացեք»: Բելգրադի դժգոհությունից հետո նա հավելել է, որ կատակի առանցքում ամերիկացի դիվանագետներն էին, ոչ թե Սերբիայի նախագահը: Բելգրադը համատեղում է եվրաինտեգրումը և Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները: «Պուտինը հիանալի հասկանում է Սերբիայի խնդիրները, նա ինձ հենց այնպես չի տվել Ալեքսանդր Նևսկու շքանշանը: Ես ռուսամետ չեմ, ես ամերիկամետ չեն, ես սերբամետ եմ»՝ ասել է Վուչիչը:
BBC


Հ.Գ. Մարիա Զախարովան ոչ առաջին, ոչ վերջին անգամ է իր ստատուսներով ու հայտարարություններով հայտնվում միջպետական սկանդալների կենտրոնում, բայց առաջին անգամ են Լավրովն ու Պուտինը նրա փոխարեն ներողություն է խնդրում: Այս պայմաններում հարց է ծագում՝ չկա՞ պաշտոնական դիրքի չարաշահում՝ կոռեկտության սահմաններից դուրս գալու հիմքով: Շատ հատկանշական է, որ նախկինում, երբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը տարօրինակ հայտարարություններ էր անում Հայաստանի առնչությամբ, մասնավորապես Գարեգին Նժդեհի արձանի վերաբերյալ, ոչ Լավրովը, ոչ Պուտինը հարկ չհամարեցին կես բառով ասել, որ ամեն երկիր ինքն է որոշում՝ ում արձանը տեղադրել, ումը՝ ոչ: Փաստացի՝ ստացվում է, որ Սերբիան Ռուսաստանի համար շատ ավելի կենսական դաշնակից է, քան՝ Հայաստանը: Գուցե այն պատճառով, որ Սերբիայի նախագահին ընդունել են Սպիտակ տանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1829

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ