Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սեպտեմբերի 11-ից դեպի ՀՀ և ՀՀ-ից կանոնավոր ավիափոխադրումները վերականգնվել են

Սեպտեմբերի 11-ից դեպի ՀՀ և ՀՀ-ից կանոնավոր ավիափոխադրումները վերականգնվել են
12.09.2020 | 15:14

Սեպտեմբերի 11-ից՝ Երևանի ժամանակով ժամը 17:00-ից, վերաբացվելու են դեպի ՀՀ և ՀՀ-ից իրականացվող կանոնավոր թռիչքները, տեղեկանում ենք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջից:

«Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ թռիչքների վերսկսման, հաճախականությունների և ուղղությունների հետ կապված որոշումները կայացվում են տվյալ ավիաընկերությունների կողմից: Հայաստանից մեկնող ուղևորների՝ այլ երկիր մուտք գործելու պայմանները և սահամանափակումները կանոնակարգվում են տվյալ երկրի սահմանած կարգերի համաձայն: Ավելի մանրամասն տեղեկատվության համար անհրաժեշտ է դիմել տվյալ ավիաընկերությանը կամ նրա հայաստանյան ներկայացուցչությանը:
Չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններին, որոնց մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ հղումով:
ՀՀ տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն, և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից:

Դիտվել է՝ 2557

Մեկնաբանություններ