Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՄԱԿ-ը կորոնավիրուսն իր պատմության մեծագույն խնդիրն է ճանաչել

ՄԱԿ-ը կորոնավիրուսն իր պատմության մեծագույն խնդիրն է ճանաչել
12.09.2020 | 15:15

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան COVID-19 համավարակի դեմ համալիր պայքարի համապարփակ բանաձև է ընդունել, որում ասվում է, որ կորոնավիրուսը դարձել է կազմակերպության պատմության մեջ ամենամեծ խնդիրներից մեկը: Բանաձևին կողմ է քվեարկել 169 պետություն, դեմ՝ ԱՄՆ-ը և Իսրայելը, Հունգարիան և Ուկրաինան ձեռնպահ են մնացել: Տեքստում Գլխավոր ասամբլեան ընդունում է, որ «COVID-19 համավարակը ՄԱԿ-ի պատմության մեջ ամենամեծ խնդիրներից մեկն է», կազմակերպությունը մտահոգություն է հայտնել համավարակի կործանարար ազդեցության վերաբերյալ: Կորոնավիրուսը մեծ ցնցումներ է առաջացրել հասարակության մեջ, ճանապարհորդությունների, գյուղատնտեսության, արդյունաբերության և կոմերցիոն ոլորտներում, զբաղվածության, առևտրի և տնտեսության համակարգում: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունում է, որ համավարակի հետևանքները շատ ավելի լուրջ ազդեցություն են ունեցել տարեցների, կանանց, երիտասարդների և երեխաների, աղքատների և անապահով խավերի կյանքի վրա: Աշխարհում խտրականության, ռասիզմի և այլատյացության, ատելության սերմանման աճ է նկատվում, որը կապված է կորոնավիրուսի հետ: Բանաձևի հեղինակները կոչ են արել պայքարել այդ երեւույթների դեմ:

Դիտվել է՝ 2456

Մեկնաբանություններ