Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Միջերկրական ծովում մեկնարկել են Կիպրոսի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները

Միջերկրական ծովում մեկնարկել են Կիպրոսի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները
12.09.2020 | 21:18

Միջերկրական ծովի արևելյան հատվածում սկսվել են Կիպրոսի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները։ Կիպրոսի ՊՆ տվյալներով՝ կղզու Ազգային Գվարդիայի և ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 20-ը։

«Զորախաղերի ընթացքում երկու երկրների զինվորականները զբաղված են լինելու լոգիստիկ և նավարկությանը վերաբերող խնդիրների համակարգմամբ», - նշված է Կիպրոսի ՊՆ հայտարարության մեջ։ Համատեղ զորավարժությունները մեկնարկել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Կիպրոս այցից առաջ։

Դիտվել է՝ 2222

Մեկնաբանություններ