«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նիկոլ Փաշինյան. Պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել

Նիկոլ Փաշինյան. Պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել
12.09.2020 | 21:20

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնք՝ մասնակցելու Սպարապետի օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառման ընթացքում վարչապետին մոտեցավ ադրբեջանական գերության մեջ հայտնված, Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի կինը: Նա ցանկացավ տեղեկանալ, թե ինչ նորություն կա իր ամուսնուց, քանի որ որևէ տեղեկություն չունի: Փաշինյանը պատասխանեց. «Ցավոք սրտի, ոչինչ չեմ կարող ասել, գիտեք՝ դժբախտաբար, ոչ թե բարեկամի մոտ է ընկել, այլ հակառակորդի: Պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել»: ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը Նիկոլ Փաշինյանին ասաց, որ ինքը կխոսի Նարեկ Սարդարյանի կնոջ հետ:
ԱԱԾ լրատվության ծառայությունը հայտնել էր, որ 2020-ի հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածացնելիս անհետ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: Պարզվել է, որ Նարեկ Սարդարյանը կորած անասուններին որոնելիս մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է: Նարեկ Սարդարյանը բնութագրվում է հայրենասեր, հանգիստ և աշխատասեր անձ, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ երբևիցե խնդիր չի ունեցել: Նա ունի ընտանիք և անչափահաս երեխաներ, որոնց հոգսերը հոգում է ինքը: Այժմ միջոցներ են ձեռնարկվում նրան Հայաստան վերադարձնելու համար:

Դիտվել է՝ 2079

Մեկնաբանություններ