«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

«Պե­տու­թ­յան և հայ­րե­նի­քի սո­սին­ձը բա­նակն է, անջր­պե­տո­ղը՝ իշ­խա­նու­թ­յու­նը»

«Պե­տու­թ­յան և հայ­րե­նի­քի սո­սին­ձը բա­նակն է, անջր­պե­տո­ղը՝ իշ­խա­նու­թ­յու­նը»
15.09.2020 | 00:34

«Իրատեսի» զրուցակիցն է երգահան, երգիչ ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԸ:
2016-ի ապրիլյան պատերազմում հաղթանակ տանելն այժմ, չգիտես ինչու, կասկածի տակ է դրվում: Ինչ-որ տարօրինակ երկխոսություն է սկսվել՝ հաղթե՞լ են, թե՞ ոչ։ Ի՞նչն է սրա պատճառը:

-Ես, իհար­կե, հա­սա­րա­կա­կան այն դիր­քում չեմ, որ ինձ իրա­վունք վե­րա­պա­հեմ հայ­տա­րա­րե­լու՝ հաղ­թա­նակ էր, թե ոչ, բայց զուտ անձ­նա­կան տե­սա­կետս այն է, որ, 2016-ի ապ­րիլ­յան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի անս­պա­սե­լի­ու­թյան առու­մով, սահ­ման պա­հող տղա­նե­րը հաղ­թա­նակ են գրան­ցել, այ­սինքն, մեծ վտան­գի դեմն առ­նելն ար­դեն հաղ­թա­նակ էր: Բայց ես չէի ցան­կա­նա, որ այս թե­ման շատ փորփ­րե­ինք, և, առ­հա­սա­րակ, փորփ­րել մի բան, որը պա­տե­րազ­մի, սահ­մա­նի ու բա­նա­կի հետ է կապ­ված, չի կա­րե­լի: Շատ կու­զե­ի, կե­րա­զե­ի, որ որևէ մե­կը չզոհ­վեր, բայց բո­լորս էլ հաս­կա­նում ենք, որ դա բա­ցառ­վում է։ Ինքս մինչև հի­մա ինք­նա­տան­ջան­քի մեջ եմ, որ ըն­կեր­նե­րով գնա­ցել ենք մար­տի, իրենք չկան, բայց ես կամ։ Դա բո­լո­րիս վրա է ազ­դում, որ մենք ապ­րում ենք, որով­հետև մեր կող­քի մար­դիկ ար­դեն չեն ապ­րում։ Մենք նրանց փո­խա­րեն ենք ապ­րում, կամ նրանք մեր փո­խա­րեն զոհ­վե­ցին։ Չգի­տեմ, որն է ճիշտ, ամեն դեպ­քում, երկ­րի, բա­նա­կի առու­մով, հնա­րա­վոր վտան­գը կան­խելն ար­դեն հաղ­թա­նակ եմ հա­մա­րում։ Ապ­րիլ­յա­նից հե­տո բո­լորս էլ տե­սանք, թե թշ­նա­մին ինչ մասշ­տա­բով էր ու­զում հար­ձակ­վել, ու մեր հրե­տա­նին ինչ արեց: Այ­սինքն, եթե մե­րոնք չկան­խա­տե­սե­ին, հրե­տա­նի­ով առաջ­խա­ղա­ցու­մը չկան­խե­ին, մենք, Աստ­ված չա­նի, շատ լուրջ կո­րուստ­ներ կու­նե­նա­յինք։
-Շատ չե՞նք փոփ­րում բա­նա­կի ներ­քին կյան­քը, բզկ­տում, փոր­ձում քա­ղա­քա­կան շա­հար­կում­նե­րի հա­մար օգ­տա­գոր­ծել այն:
-Բա­նա­կի ներ­քին մթ­նո­լոր­տը խառ­նե­լը և դրա մա­սին խո­սե­լը, բարձ­րա­ձայ­նե­լը, մեղմ ասած, դա­վա­ճա­նու­թյուն է, որով­հետև ցան­կա­ցած հան­րա­յին մեկ­նա­բա­նու­թյուն նույնն է, թե հա­կա­ռա­կոր­դին խո­ցե­լու հնա­րա­վո­րու­թյուն տաս: Բա­նա­կի մա­սին վատ բան խո­սելն Ադր­բե­ջա­նի, մեր մյուս հա­կա­ռա­կորդ­նե­րի ու տխ­րու­թյամբ ու­րա­խա­ցող­նե­րի հա­մար շատ ավե­լին է, քան, օրի­նակ, Ապ­րիլ­յա­նի ժա­մա­նակ որոշ­ա­կի տա­րածք վերց­նե­լը: Այս միտ­քը շատ եմ ասել, բայց կրկ­նեմ՝ բա­նա­կը մեր ըն­տա­նի­քի տղան է, եթե մեր եր­կի­րը հա­մա­րում ենք ըն­տա­նիք, բա­նակն այդ ըն­տա­նիք տղան է: Հա­յոց ըն­տա­նի­քում հենց տղան է, որ կրթ­վում, մարդ է դառ­նում, ու նրա հետ էլ կա­պում ենք մեր ճա­կա­տա­գի­րը։ Մեր երե­խա­յի պես պետք է սի­րենք բա­նա­կը, բայց երես չտանք նրան: Կարճ ասած՝ բա­նա­կի հա­մար պետք է ապ­րենք: Մի խոսք կա՝ ինչ անում ենք, երե­խե­քի հա­մար ենք անում: Նույնն էլ բա­նա­կին է վե­րա­բե­րում: Ես՝ երգ գրե­լիս, դուք՝ հար­ցազ­րույց վերց­նե­լիս, մյու­սը` բիզ­նե­սով զբաղ­վե­լիս պետք է հիշ­ենք, որ այդ ամե­նի հիմ­քում բա­նակն է, ու դա ոչ մի­այն նրա հա­մար, որ սահ­մա­նը թշ­նա­մի­նե­րով է շր­ջա­պատ­ված, այլև նրա հա­մար, որ բա­նա­կը մեր մտա­ծե­լա­կեր­պի մի մա­սը պետք է լի­նի։ Եթե քեզ որևէ ազ­գի ներ­կա­յա­ցու­ցիչ ու քա­ղա­քա­ցի ես հա­մա­րում, ապա պար­տա­վոր ես այդ ազ­գի, այդ երկ­րի ցա­վե­րով ապ­րել: Եթե խու­սա­փես այդ ցա­վից, ստեղ­ծա­գոր­ծա­կան ջիղդ էլ կկորց­նես:
- 2018-ի քա­ղա­քա­կան վե­րա­դա­սա­վո­րում­նե­րից հե­տո մար­դիկ հե­ռա­ցան ու ան­ջատ­վե­ցին մե­կը մյու­սից։ Քա­ղա­քա­կան նկր­տում­նե­րից ել­նե­լով՝ եղ­բայ­րը եղ­բո­րից հե­ռա­ցավ, հայ­րը՝ որ­դուց, և այս­պես շա­րու­նակ: Եր­կու տա­րի անց բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան մթ­նո­լորտն առող­ջա­ցե՞լ է:
-Դ­րա­կան աճ, ցա­վոք, դեռ չեմ տես­նում։ Տա­րան­ջա­տում, իրոք, շատ եղավ, ինքս էլ ըն­կեր­ներ եմ ու­նե­ցել, որոնց հետ բա­նա­վե­ճե­րը բարձ­րա­ձայն գոռ­գո­ռո­ցի են հա­սել: Ինձ ո՛չ սև եմ հա­մա­րում, ո՛չ էլ՝ սպի­տակ (սպի­տակ ընդ­հան­րա­պես չեմ հա­մա­րում): Եվ, առ­հա­սա­րակ, գույ­նե­րի բա­ժա­նու­մը, բա­ռի բուն իմաս­տով, դա­վա­ճա­նու­թյուն եմ հա­մա­րում։ Տար­բե­րու­թյուն չեմ տես­նում մեր զին­վո­րի վրա կրա­կո­ղի ու հա­սա­րա­կու­թյան մեջ հա­կա­սու­թյուն­ներ մտց­նո­ղի միջև: Ատե­լու­թյու­նը վտան­գա­վոր չա­փով շա­տա­ցել է, ու եթե գո­յու­թյուն ու­նի երկ­րի ղե­կա­վար, առա­ջին իսկ օրը կա­րող էր հայ­տա­րա­րել, թե՝ ժո­ղո­վո՛րդ ջան, ինձ պաշտ­պա­նե­լու հա­մար սրան-ն­րան մի՛ հայ­հո­յեք, դուք ինձ ավե­լի եք վնա­սում։ Ցա­վոք, այդ­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն չհն­չեց: Չե՞ն ու­զում, թե՞, պայ­մա­նա­կան ասած, առա­ջին դեմ­քին դուր է գա­լիս, երբ իրեն փա­ռա­բա­նող­նե­րը մյուս­նե­րին հայ­հո­յում են, : «Լայ­վով» չէ, հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյամբ պի­տի հայ­տա­րա­րի, խնդ­րի, որ սո­ցի­ա­լա­կան ցան­ցե­րում միմ­յանց չհայ­հո­յենք, մի՛ արեք, արա՛, չե՞ք հաս­կա­նում: Միշտ երա­զել եմ, որ պե­տու­թյու­նը և հայ­րե­նի­քը նույ­նա­կա­նա­նան: Պե­տու­թյան և հայ­րե­նի­քի սո­սին­ձը բա­նակն է, անջր­պե­տո­ղը, ցա­վոք, իշ­խա­նու­թյու­նը։


Զրույ­ցը`
Սևակ ՎԱՐ­ԴՈՒՄ­ՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 6672

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ