Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Բո­լո­րը մե­ղա­վոր են, բա­ցի Փա­շի­ն­յա­նից

Բո­լո­րը մե­ղա­վոր են, բա­ցի Փա­շի­ն­յա­նից
15.09.2020 | 00:39

Իր կա­տա­րած սխալ ընտ­րու­թյու­նը մար­դը դժ­վար է ըն­դու­նում, բայց երբ հաս­կա­նում է, որ վրի­պել է, նախ՝ ինքն ի­րեն է փոր­ձում հա­մո­զել, ա­պա՝ սկ­սում պատ­ճառ­ներ ու մե­ղա­վոր­ներ փնտ­րել: 2018-ի քա­ղա­քա­կան վե­րա­դա­սա­վո­րում­նե­րից հե­տո քիչ ժա­մա­նակ չի ան­ցել, որ­պես­զի հա­սա­րա­կու­թյու­նը վեր­լու­ծի ու գի­տակ­ցի՝ ինչ էր ու­զում և ինչ ստա­ցավ: Բա­րե­կե­ցիկ կյան­քով ապ­րել էր ու­զում, բարձր աշ­խա­տա­վարձ, գա­զի ու է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի սա­կագ­նի նվա­զեց­ման հույս ու­ներ, սո­ցիա­լա­կան հա­վա­սա­րու­թյուն էր ակն­կա­լում, կո­ռուպ­ցիա­յի ու հո­վա­նա­վոր­չու­թյան բա­ցա­ռում և այլն, և այլն: Սա­կայն այն, ինչ ստա­ցավ` «բա Սեր­ժի վախտ լա՞վ էր» ու «մեզ քն­նա­դա­տող­նե­րը հա­կա­հե­ղա­փո­խա­կան­ներ» են ար­տա­հայ­տու­թյուն­ներն են: Կա­ռա­վա­րու­թյան շեն­քի դի­մաց, Ազ­գա­յին ժո­ղո­վի բա­կում ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով ա­մե­նա­տար­բեր խն­դիր­նե­րով հա­վաք­վող ու բո­ղո­քող մարդ­կանց կա­րե­լի է տես­նել, մեկն աշ­խա­տանք է կորց­րել, մյու­սը աշ­խա­տա­վարձ չի ստա­ցել, եր­րոր­դը ստա­ցած բեր­քի մթեր­ման խն­դիր ու­նի, և այս­պես շա­րու­նակ: Նրանց բո­լո­րին մի հարց է հու­զում՝ ինչ­պե՞ս ստաց­վեց, որ իշ­խա­նու­թյան ե­կած­ներն ա­սում էին, թե ու­նեն բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը, իսկ իր խնդ­րի հետ ի­րեն այժմ մե­նակ են թող­նում: Բո­ղո­քող մարդ­կան­ցից «բա մենք սրա՞ հա­մար էինք հե­ղա­փո­խու­թյուն ա­նում», «ախր քայ­լել ենք ձեզ հետ հա­վա­սար» ու նմա­նա­տիպ այլ ար­տա­հայ­տու­թյուն­ներ կա­րե­լի է լսել, ո­րոնք ուղղ­ված են կա­ռա­վա­րու­թյա­նը, բայց ոչ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նին: Մե­ղա­վոր են բո­լո­րը՝ փոխ­վար­չա­պե­տը, նա­խա­րար­նե­րը, նա­խա­րա­րու­թյան վար­չու­թյան պե­տե­րը, ա­վագ մաս­նա­գետ­նե­րը, քար­տու­ղա­րու­հին ան­գամ, բայց ոչ եր­բեք՝ կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րը: Կա­ռա­վա­րու­թյան դի­մաց հա­վաք­վող մար­դիկ գուր­գու­րան­քով, սի­րով ու ջեր­մու­թյամբ, Փա­շի­նյա­նի նկատ­մամբ մեծ վս­տա­հու­թյամբ, հա­վա­տով, ի­րենց անս­խալ ընտ­րու­թյան մեջ մինչև հի­մա վս­տահ՝ լու­տանք են թա­փում բո­լոր այն սև ու­ժե­րի գլ­խին, որ ի­րենց չեն թող­նում վաս­տա­կել օր­վա հա­ցը:

Նրանց հա­մար մե­ղա­վոր են բո­լո­րը, բա­ցի Փա­շի­նյա­նից: «Փա­շի­նյա­նը մեր խնդ­րից տե­ղյակ չէ», «Փա­շի­նյանն ի՞նչ մեղք ու­նի, թիմն է վա­տը»՝ ա­սում են բո­լոր նրանք, ում Փա­շի­նյանն ան­ձամբ է հա­մո­զում, թե աղ­քա­տու­թյու­նը ձեր գլ­խում է, վե­րաց­րեք այն: «Գնա­ցեք աշ­խա­տեք, մի շիշ օ­ղի քիչ խմեք, մի փոր հաց էլ մի կե­րեք»՝ ա­սում է ա­մե­նայն հա­յոց ա­մե­նա­գե­տը, իսկ մար­դիկ լսում են նրան, ու ի­րենք ի­րենց վա­խե­նում խոս­տո­վա­նել՝ սխալ ընտ­րու­թյուն են ա­րել: Աս­ֆալ­տին փռող, պա­տե­րին ծե­փող գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րը, որ հպարտ­նե­րին ու ար­ժա­նա­պա­տիվ­նե­րին խոս­տա­ցել էր ձեր­բա­զա­տել հու­սա­հա­տու­թյան «ԳԱ­Զել»-նե­րից, մահ­վան վե­րե­լակ­նե­րից, խնա­մի-ծա­նոթ-բա­րե­կամ սկզ­բուն­քից, պե­տա­կան հա­մա­կար­գի աշ­խա­տող­նե­րի ան­հար­կի պարգևավ­ճար­նե­րից, կո­ճակ սեղ­մող պատ­գա­մա­վոր­նե­րից, ինչ խոսք, գու­ցե ա­ներևույթ մո­գու­թյան շնոր­հիվ գի­տի՝ ինչ­պես կա­խար­դել լսել ու տես­նել չցան­կա­ցող մարդ­կանց: «Իսկ ի՞նչ փոխ­վեց» հարցն ի­րեն տվող ու այդ­պես էլ պա­տաս­խան չս­տա­ցող իմ հարևան անգ­րա­գետ Պո­ղո­սը դեռ թա­քուն հույս է փայ­փա­յում, որ զո­րեղ «դմփ-դմփ-հու»-ի մի հա­մա­զար­կով ա­մե­նա­կա­րողն ա­մեն բան տեղն է գցե­լու, և ար­դա­րա­նա­լու է իր ընտ­րու­թյու­նը: Տա Աստ­ված՝ նման հրաշք տե­ղի ու­նե­նա, բայց չմո­ռա­նանք՝ յու­րա­քան­չյուր ժո­ղո­վուրդ ար­ժա­նի է իր թա­գա­վո­րին:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 5469

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ