«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

«Ապ­րի­լ­յան պա­տե­րազ­մում հաղ­թել-չհաղ­թե­լու դիս­կուր­սը Հա­յաս­տա­նը տա­նում է ներ­քին լար­վա­ծու­թ­յան նոր փու­լ»

«Ապ­րի­լ­յան պա­տե­րազ­մում հաղ­թել-չհաղ­թե­լու դիս­կուր­սը Հա­յաս­տա­նը տա­նում  է ներ­քին լար­վա­ծու­թ­յան նոր փու­լ»
15.09.2020 | 00:45

Ի­րա­նա­գետ ՎԱՐ­ԴԱՆ ՈՍ­ԿԱ­ՆՅԱ­ՆԸ կեղծ օ­րա­կարգ է հա­մա­րում 2016-ի Ապ­րի­լյան պա­տե­րազ­մում մեր հաղ­թել-չհաղ­թե­լու շուրջ ծա­վալ­ված դիս­կուր­սը: Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը և Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը, ա­սում է, միան­շա­նակ հաղ­թել են Ադր­բե­ջա­նին, և հա­կա­ռա­կոր­դը կրել է ծանր պար­տու­թյուն, չի հա­սել իր առջև դր­ված նպա­տա­կին: Հա­մե­մա­տում է՝ 2016-ին հաղ­թել ենք այն­պես, ինչ­պես Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի շր­ջա­նը՝ 94 թվա­կա­նի հրա­դա­դա­րով պսակ­ված, ինչ­պես տա­վու­շյան գոր­ծո­ղու­թյուն­ներն ու այլ ի­րա­դար­ձու­թյուն­ներ, ո­րոնք տե­ղի են ու­նե­ցել հայ-ադր­բե­ջա­նա­կան և ար­ցա­խա-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին: Հետևա­բար, հա­վե­լում է Ոս­կա­նյա­նը, նման խո­սակ­ցու­թյուն­նե­րով մեր հա­սա­րա­կու­թյու­նը պա­ռակ­տե­լու փոր­ձեր ա­նե­լը, ա­տե­լու­թյան մթ­նո­լորտ սեր­մա­նելն ու յու­րա­յին­նե­րի և այ­լոց բա­ժա­նե­լը Հա­յաս­տա­նը տա­նում են ներ­քին լար­վա­ծու­թյան նոր փու­լի: «Մենք պետք է ընդ­հան­րա­պես մո­ռա­նանք այդ բա­ժա­նում­նե­րը: Հա­յաս­տա­նի հան­րու­թյու­նը, ան­շուշտ, ու­նի քա­ղա­քա­կան զա­նա­զան հա­մակ­րանք­ներ և կողմ­նո­րո­շում­ներ, սա­կայն ներ­քա­ղա­քա­կան պայ­քա­րը պետք է ըն­թա­նա, ինչ­պես այլ եր­կր­նե­րում, հա­ճախ, ա­յո, նաև սուր շեշ­տադ­րում­նե­րով: Ներ­քա­ղա­քա­կան պայ­քա­րի ըն­թաց­քում հա­սա­րա­կու­թյու­նը չպետք է մաս­նատ­վի, բա­ժան­վի զա­նա­զան գու­նա­յին ե­րանգ­նե­րի: Ի՞նչ ա­սել է՝ նախ­կին­ներ և ներ­կա­ներ. ար­գա­հա­տե­լի ի­րո­ղու­թյուն է հա­սա­րա­կու­թյունն ու քա­ղա­քա­կան է­լի­տա­նե­րը նախ­կին­նե­րի ու ներ­կա­նե­րի, սևե­րի ու սպի­տակ­նե­րի բա­ժա­նե­լը: Նման մո­տե­ցում­նե­րը չպետք է տեղ ու­նե­նան մեր հա­սա­րա­կու­թյան մեջ, ա­ռա­վել ևս՝ քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վե­րում»,- նշում է Ոս­կա­նյա­նը:


Ի­րա­նա­գետն ինչ-որ ա­ռու­մով բնա­կան է հա­մա­րում, երբ քա­ղա­քա­կա­նաց­վում են ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, բայց դա չափ ու սահ­ման պետք է ու­նե­նա: Մեր պատ­մու­թյան է­ջե­րը, շեշ­տում է, չենք կա­րող պար­բե­րա­բար հար­ցա­կա­նի տակ դնել, ա­նընդ­հատ հար­ցա­կան­նե­րը հան­գեց­նում են ինք­նու­թյան թու­լաց­ման: Դա հայտ­նի աք­սիո­մա է, բա­ցատ­րում է նա, փոր­ձիր հար­ցա­կան­ներ ա­ռա­ջաց­նել հա­սա­րա­կու­թյան մտ­քում, և այդ հա­սա­րա­կու­թյունն ինք­նու­թյան հետ կապ­ված պրոբ­լեմ­ներ կու­նե­նա: «Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը ռազ­մի դաշ­տում մշ­տա­պես հաղ­թել են Ադր­բե­ջա­նին: Ապ­րի­լյան պա­տե­րազ­մը հաղ­թա­կան էջ էր, Սար­դա­րա­պա­տը հաղ­թա­կան էջ էր: Մենք ու­նե­ցել ենք բազ­մա­թիվ հաղ­թա­կան է­ջեր, և այդ է­ջե­րի ա­ռանց­քի շուրջն է, որ պետք է կա­ռու­ցենք մեր ե­րի­տա­սար­դու­թյան ինք­նու­թյան հայ­րե­նա­սի­րա­կան բա­ղադ­րի­չը»,- ամ­փո­փում է մեր զրու­ցա­կի­ցը:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 10235

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ