Անկախության օրվա կա­պակցությամբ «Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի սեպտեմբերի 25-ին:               
 

«Մեր ազ­գա­յին ար­ժեք­ներն ա­նա­ղարտ վի­ճա­կում չեն տար­բեր­վում հա­մա­մարդ­կա­յին ար­ժեք­նե­րից»

«Մեր ազ­գա­յին ար­ժեք­ներն ա­նա­ղարտ վի­ճա­կում չեն տար­բեր­վում հա­մա­մարդ­կա­յին  ար­ժեք­նե­րից»
15.09.2020 | 01:39
Հայ գրող­նե­րը երևի թե եր­բեք այդ­քան բուռն քն­նար­կում­նե­րի կի­զա­կե­տում չէին հայ­տն­վել, ինչ­պես մեկ ա­միս ա­ռաջ, երբ հրա­պա­րակ­վե­ցին կր­թա­կան փո­փոխ­ված չա­փո­րո­շիչ­նե­րը։ Ա­ռիթ ե­ղավ վե­րարժևո­րե­լու Նա­րե­կա­ցուն, Քու­չա­կին ու Խո­րե­նա­ցուն, ա­վե­լին՝ ձեռ­քը անդ­րա­դառ­նալ ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րի ա­մե­նա­քար­կոծ­վող գոր­ծե­րին։ Հի­մա բո­լո­րը շունչ­նե­րը պա­հած սպա­սում են նո­րու­թյուն­նե­րի։ Ո­մանք էլ բո­ղո­քի ակ­ցիա­ներ են կազ­մա­կեր­պում, վս­տահ, որ չա­րա­բաս­տիկ փո­փո­խու­թուն­ներն ար­դեն իսկ նե­րառ­ված ու հաս­տատ­ված են։
Թե­մա­յի շուրջ զրու­ցել են գրող, աստ­վա­ծա­բան ԴԱ­ՎԻԹ ՍԱՄ­ՎԵ­ԼՅԱ­ՆԻ հետ։
-Որ­պես կա­նոն, որևէ ար­մա­տա­կան փո­փո­խու­թյուն միան­շա­նակ ու հեշ­տու­թյամբ չի ըն­դուն­վում։ Դժ­գո­հու­թյան ա­լի­քը կան­խա­տե­սել էր նաև ԿԳՄՍ նա­խա­րա­րը։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է դժ­գո­հու­թյան հիմ­նա­կան պատ­ճա­ռը գրա­կա­նու­թյան չա­փո­րո­շիչ­նե­րի պա­րա­գա­յում՝ ա­պազ­գա­յին տար­րե՞ր էին նկատ­վում, թե՞ մաս­նա­գի­տո­րեն հիմ­նա­վոր­ված չէին։
-Կար­ծում եմ` նյու­թի մա­տուց­ման ձևի փո­փո­խու­թյուն, այս­պես թե այն­պես, պետք էր. այն ժա­մա­նա­կաշր­ջա­նում, որ ես ան­ցել եմ այդ գրա­կա­նու­թյու­նը, մա­տուց­ման ձևերն ու­րիշ էին, դրանք չեն կա­րող մնալ նույ­նը. սե­րունդ, ըն­կա­լո­ղա­կա­նու­թյուն, պա­հանջ­մունք­ներ և տեխ­նո­լո­գիա­ներ են փոխ­վել։ Այն­պես չէ, որ նախ­կի­նում շեշտ­վել է, թե գրա­կա­նու­թյու­նը պետք է լի­նի բա­ցա­ռա­պես ազ­գա­յին, մա­նա­վանդ որ, մեր ազ­գա­յին ար­ժեք­ներն ա­նա­ղարտ վի­ճա­կում չեն տար­բեր­վում հա­մա­մարդ­կա­յին ար­ժեք­նե­րից, այն է՝ մար­դա­սի­րու­թյու­նից. մնա­ցա­ծը ժա­մա­նա­կա­վոր և ան­ցո­ղիկ է: Նախ` քո­նը պետք է լավ ու ճիշտ մա­տու­ցես, քո­նը պետք է լավ ի­մա­նաս: Հիա­նա­լի է, որ ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րը ներգ­րավ­վե­ցին ծրագ­րում, բայց չա­փո­րո­շիչ­նե­րի ա­ռա­ջին տար­բե­րա­կում ըն­դա­մե­նը եր­կու-ե­րեք գրող էր նե­րառ­ված, հե­տո դար­ձան քսան-քսան­հինգ։ Ինչ­քան էլ փոր­ձում են վս­տա­հեց­նել, թե ա­ռա­ջին-երկ­րորդ տար­բե­րակ չի ե­ղել, ի­րա­կա­նում ե­ղել է։ Չգի­տեմ` ա­նու­շադ­րու­թյա՞ն ար­դյուն­քում, թե՞… Չեմ ու­զում մտա­ծել՝ նպա­տա­կա­յին, բայց բո­լորն էլ գի­տեին, որ ա­ռա­ջին տար­բե­րա­կում չի ե­ղել հայ գրա­կա­նու­թյան ոս­կե­դա­րը և միջ­նա­դա­րը, երկ­րորդ տար­բե­րա­կում վե­րա­կան­գն­վել էր։ Իսկ երբ նա­յում ես գրա­կա­նու­թյան չա­փո­րո­շիչ­նե­րի ա­ռար­կա­յա­ցան­կի մեջ ընդգրկված ժա­մա­նա­կա­կից գոր­ծե­րին, տպա­վո­րու­թյուն է ստեղծ­վում, որ դրանց գե­րակ­շիռ մասն ըն­տր­վել է ճա­նաչ­ված, դրանց մա­սին բազ­միցս խոս­ված լի­նե­լուց ել­նե­լով, շատ դեպ­քե­րում դրանց ա­սե­լի­քը և փո­խան­ցե­լի­քը քն­նու­թյան չի առն­վել։ Թե՛ ժա­մա­նա­կա­կից, թե՛ հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նու­թյան՝ երկ­րորդ տար­բե­րա­կում ընդգրկման մեջ մի տե­սակ հա­խուռն ու շտա­պո­ղա­կան դրսևո­րում է նկատ­վում: Շատ գրող­ներ գի­տեմ, որ ա­նակն­կա­լի են ե­կել, երբ տե­սել են ի­րենց այս կամ այն գոր­ծը նե­րառ­ված: Տե­սեք, հար­ցը լավ կամ վատ ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը չէ, այլ այն, թե տվյալ գոր­ծը և դրա ա­սե­լի­քը որ­քա­նով է տվյալ տա­րի­քի մար­դուն հա­մա­պա­տաս­խան, անհ­րա­ժեշտ, և ինչ ար­դյունք կլի­նի, թե այդ տա­րի­քում ըն­թերց­վի:
-Հա­մաշ­խար­հա­յին գրա­կու­թյան մա­սով ի՞նչ կա­սեք։
-Ե­թե պատ­ճա­ռա­բան­վում էր, թե Րաֆ­ֆու «Սամ­վե­լը» կամ «Վար­դա­նան­քը», «Ո­դի­սա­կա­նը» ծանր գոր­ծեր են, ինչ­պե՞ս են Մար­կե­սի «Հա­րյուր տար­վա մե­նու­թյու­նը» նե­րա­ռում թե­կուզ և ոչ պար­տա­դիր ըն­թեր­ցա­նու­թյան ցան­կում։ Վեր­ջերս սո­ցիա­լա­կան հար­թակ­նե­րում հար­ցում էր ար­վում, թե ո՞ր գիր­քը երկ­րորդ ան­գամ չէիք կար­դա, 80 տո­կո­սը նշել էին «Հա­րյուր տար­վա մե­նու­թյու­նը»։ Ե­թե ե­րեք գործ ես նե­րա­ռում հա­կաու­տո­պիս­տա­կան գրա­կա­նու­թյու­նից, ին­չու՞ էք­զիս­տեն­ցիա­լիզմ չես նե­րա­ռում, օ­րի­նակ, էք­զյու­պե­րին է դուրս մնում։ Կամ մի հե­ղի­նա­կից մի քա­նի գործ եք նե­րա­ռում, Ռե­մար­կից՝ ո­չինչ, այն դեպ­քում, երբ նա ա­մե­նա­սի­րե­լի և ըն­թերց­ված հե­ղի­նակ­նե­րից է (բարձր դա­սա­րան­նե­րից սկ­սած), իսկ երբ մի գործ ա­վե­լի սի­րե­լի է, և՛ քն­նար­կելն է հեշտ, և՛ հաս­կա­նա­լը, թե՛ ու­սու­ցիչ­նե­րի հա­մար, թե՛ ա­շա­կերտ­նե­րի։ Շատ գր­քեր ու հե­ղի­նակ­ներ, վս­տահ եմ, ու­սու­ցիչ­նե­րի մեծ մա­սին է ան­գամ ան­ծա­նոթ։ Թող վե­րա­պատ­րաս­տեն, բայց մար­սե­լու խն­դիր կա։ Ա­սես շեր­տա­զերծ­ված լի­նի գրա­կա­նու­թյու­նը։ Հույս ու­նեմ, որ սա վերջ­նա­կան տար­բե­րա­կը չէ։
-Ինչ­պե՞ս կբա­ցատ­րեք շեր­տա­զա­տում ա­սա­ծը։
-Ո­րո­շա­կի շեր­տեր ար­տա­հայ­տող ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ ուղ­ղա­կի նե­րառ­ված չեն։ Հե­ղի­նակ­ներ կան, ո­րոնց լա­վա­գույն գոր­ծե­րը, օ­րի­նակ, կրո­նա­կան են­թա­տեքստ կամ կրո­նա­կան սյու­ժե ու­նեն, բայց դրանք նե­րառ­ված չեն։
-Երբ ա­սում են՝ է­լի­տա­րաց­նում ենք կր­թու­թյու­նը, պետք է հաս­կա­նալ, որ ազ­գա­յի­նը հա­կա­սու՞մ է է­լի­տա­րաց­մա­նը։
-Ե­րե­սուն տա­րի մեր «է­լի­տան» օ­լի­գարխ­ներն են կազ­մել, կաս­կա­ծե­լի համ­բավ ու­նե­ցող մար­դիկ, նրանց են ձգ­տել, ան­գամ ե­րա­զել նման­վել մա­նա­վանդ պա­տա­նի­նե­րից ու ե­րի­տա­սարդ­նե­րից շա­տե­րը։ Է­լի­տա­րաց­ման ա­ռա­ջին գրա­վա­կա­նը ազն­վա­կա­նա­ցումն է, բայց ես չեմ կար­ծում, թե մեր մնա­յուն ազ­գա­յին ար­ժեք­նե­րը գեղջ­կա­կան են կամ էլ քաղ­քե­նիու­թյուն են սեր­մա­նում։ Է­լի­տար կր­թու­թյու­նը, ըստ իս, նախ է­լի­տար մաս­նա­գետ­ներ պետք է մա­տու­ցեն, և հա­սա­րա­կու­թյան մեջ է­լի­տար պետք է հա­մար­վի ընդ­հան­րա­պես կիրթ մար­դը: Այ հենց վատ խառ­նուր­դի ար­դյուն­քում է ի հայտ գա­լիս այն, ին­չը խոր­շե­լի է: Այս­տեղ կարևոր է, թե ինչ նպա­տակ է դր­վել, ու­զում են՝ աշ­խար­հա­քա­ղա­քա­ցի՞ դառ­նա մար­դը, շատ լավ, բայց, ի վեր­ջո, աշ­խար­հում յու­րա­քան­չյուր մարդ ներ­կա­յա­նում է իր ազ­գու­թյամբ և իր ու­նե­ցա­ծով, ոչ թե վերց­նում է դր­սի­նը ու մո­ռա­նում կամ փնո­վում ի­րե­նը, մա­նա­վանդ որ, պա­կաս ներ­կա­յա­նա­լի չենք։
-Հնա­րա­վո՞ր է՝ հա­մըն­դա­հուր դժ­գո­հու­թյուն­նե­րի ար­դյուն­քում այն­պի­սի ծրա­գիր ներ­կա­յաց­նեն, որ բա­վա­րա­րի հան­րու­թյա­նը։
-Հնա­րա­վոր է, դրա հա­մար ես նշե­ցի, որ հու­սով եմ՝ ո­րո­շա­կի բա­ներ վերջ­նա­կան չեն։ Մյուս կող­մից՝ հարց է, թե ով­քեր են մաս­նակ­ցում քն­նար­կում­նե­րին։ Օ­րի­նակ, երբ թե­կուզ հպան­ցիկ նա­յում ես այլ ա­ռար­կա­նե­րի մեջ նե­րառ­ված կրո­նի և ե­կե­ղե­ցու պատ­մու­թյան թե­մա­նե­րին, ակն­հայտ է, որ ոչ մաս­նա­գետ է կազ­մո­ղը։ Ինչ­պե՞ս կա­րե­լի է Հո­գե­գա­լուս­տը գրել Ո­գե­գա­լուստ, կամ Նա­հա­տակ հա­մար­վող զո­րա­վար­նե­րին զին­վոր­ներ կո­չել։ Տվյալ ա­ռար­կա­յի հետ կապ­ված օ­րի­նակ­նե­րը շատ են, թվար­կե­լիս թե­մա­յից կշեղ­վենք:
-«Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան նախ­կի­նում էլ էր վի­ճարկ­վում։ Չե՞ք կար­ծում, որ խո­ցե­լի կող­մեր ու­ներ դա­սա­գիր­քը։
-Ես ինքս մաս­նա­գի­տու­թյան և աշ­խա­տան­քի բե­րու­մով ու­սում­նա­սի­րել եմ այդ դա­սագր­քե­րը դեռ այն ժա­մա­նակ, երբ ոչ ոք չէր խո­սում դրանք փո­խե­լու-հա­նե­լու մա­սին, երբ դրանք դեռ նոր մտել էին դպ­րոց։ Հար­ցը կտ­րել-թա­փե­լով չպետք է լուծ­վեր։ Բո­լորն էլ գի­տեին և գի­տեն, որ այդ ա­ռար­կա­նե­րը մշակ­ման կա­րիք ու­նեն։ Պետք է տար­բե­րա­կում մտց­նել. հարց է ծա­գում՝ այդ ա­ռար­կա­յի դեմ բո­ղո­քող­նե­րը կամ այն դպ­րո­ցա­կան ծրագ­րից հա­նող­նե­րը դեմ են, որ ի­րենց ե­րե­խա­նե­րը կրո­նի պատ­մու­թյուն անց­նե՞ն, թե՞ դեմ են Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն անց­նե­լուն։ Ի­րա­կա­նում վեր­ջի­նին դեմ լի­նող­նե­րի մեծ մա­սը ոչ միայն դեմ են ա­ռար­կա­յին, այլև Հայ ե­կե­ղե­ցուն ընդ­հան­րա­պես: Չես կա­րող ե­րե­խա­յին ընդ­հան­րա­պես չներ­կա­յաց­նել կրոն­նե­րը, դրանց ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, տար­բե­րու­թյուն­նե­րը և նմա­նու­թյուն­նե­րը, չես կա­րող ա­վե­լի խոր գի­տե­լիք չտալ այն ե­կե­ղե­ցու և քրիս­տո­նեա­կան ուղ­ղու­թյան մա­սին, ո­րը քեզ­նից ա­ռաջ ու հա­մոզ­ված եմ,քեզ­նից հե­տո շա­րու­նա­կե­լու է իր լի­նե­լիու­թյու­նը և ոչ պա­կաս ար­ժե­հա­մա­կար­գա­յին ու­ղե­նիշ է թե­լադ­րե­լու: Ան­գամ շատ եվ­րո­պա­կան եր­կր­նե­րում են կրո­նի պատ­մու­թյուն անց­նում։ Պար­զա­պես հիմ­նա­կա­նում ընտ­րա­կան է կամ ա­զատ, ե­թե քո կրո­նա­կան հա­մոզ­մունք­նե­րին դեմ է այդ ա­ռար­կա­յի ըն­թաց­քում դա­սա­վանդ­վող նյու­թը, կա­րող ես ուղ­ղա­կի չմաս­նակ­ցել։ Գի­տա­կից կամ, այս­պես ա­սած, է­լի­տար քա­ղա­քա­ցի դառ­նա­լու հա­մար պետք է ի­մա­նաս ա­մեն ինչ ու քո դիր­քո­րո­շու­մը ձևա­վո­րես ո­րո­շա­կի տա­րի­քում։
-«Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյու­նը» գո­նե նե­րառ­ված է, ա­սում են, «Նախ­նա­կան զին­վո­րա­կան պատ­րաս­տու­թյուն» ա­ռար­կան առ­հա­սա­րակ դուրս է մնա­ցել կր­թա­կան ծրագ­րե­րից։
-Մի կողմն ա­սում է՝ դուրս է մնում, մյուս կող­մը՝ նե­րառ­վում է. ես տե­ղյակ չեմ, ուղ­ղա­կի այն­քան ա­նո­րոշ ու լղոզ­ված են թե՛ հար­ցե­րը, թե՛ պա­տաս­խան­նե­րը։ Երբ դու կտ­րուկ կար­ծիք­ներ կամ հեր­քում­ներ ես հն­չեց­նում, չի նշա­նա­կում, թե ճշ­մար­տու­թյունն ես ա­սում։ Ա­ռա­ջին հա­յաց­քից, լավ է, որ փո­փո­խու­թյուն­նե­րի ծրա­գի­րը դր­վում է հան­րա­յին քն­նարկ­ման, բայց ե­թե ծրա­գի­րը (ոչ միայն կր­թա­կան) կազ­մում է պրո­ֆե­սիո­նալ­նե­րի X խումբ, պետք է այն ա­ռա­վե­լա­գույնս ան­խո­ցե­լի դարձ­նել և նոր հրամց­նել, ոչ թե սևա­գիր տար­բե­րակ ներ­կա­յաց­նել, հե­տո, հան­րու­թյան տրա­մադ­րու­թուն­նե­րը հաշ­վի առ­նե­լով, փոր­ձել փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րել։ Պետք է նաև գի­տակ­ցել, որ հան­րու­թյու­նը միա­տե­սակ չի մտա­ծում։ Պատ­րա՞ստ ես դեմ կար­ծիք­նե­րը հաշ­վի առ­նել ու ո­րո­շա­կի փո­փո­խու­թյուն­ներ ա­նել, տես­նենք…
-Միշտ լի­նե­լու են թեր և դեմ կող­մեր, դժ­վար է, այս­պես ա­սած, բո­լո­րին գո­հաց­նել։
-Հենց այդ­տեղ էլ ա­ռա­ջին պլան է գա­լիս նպա­տա­կը։ Յու­րա­քա­նա­չյուր չա­փո­րո­շի­չի մեջ նպա­տակ­նե­րը, վերջ­նար­դյուն­քը ներ­կա­յաց­ված է, բայց վերջ­նար­դյուն­քին հաս­նե­լու ձևե­րը կա­րող են տար­բեր լի­նել։ Բա­ցի այդ, շեշտ­վել է, որ փո­փո­խու­թյուն­նե­րը կտ­րուկ են ար­վե­լու, աս­տի­ճա­նա­կան փո­փո­խու­թյան մա­սին խոսք լի­նել չի կա­րող։ Գո­հաց­նե­լու և ար­դա­րա­նա­լու խն­դիր չի ա­ռա­ջա­նում, երբ գործդ ու նպա­տակդ ազ­նիվ են լի­նում, երբ ինչ-որ բան բարձ­րաց­նե­լու հա­մար մեկ այլ բան չես ցած­րաց­նում, երբ մի կող­մի, մի խմ­բի շա­հը չես գե­րադ­րում մնա­ցա­ծի ի­րա­վունք­նե­րին կամ չես սպա­սար­կում այս կամ այլ խմ­բի շա­հե­րը:
-Եր­բեմն էլ թյուր մեկ­նա­բան­ման ար­դյուն­քում է դժ­գո­հու­թյան ա­լիք բարձ­րա­նում:
-Կոնկ­րետ գրա­կա­նու­թյան չա­փո­րո­շիչ­նե­րի մեջ ընդգրկված գոր­ծե­րի ցան­կի ա­ռու­մով թույր կար­ծիք կա, թե պար­տա­դիր ըն­թեր­ցա­նու­թյան հա­մար են այս կամ այն գր­քերն ու ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը, ու­շադ­րու­թյուն չի դարձ­վում այն հան­գա­ման­քին, որ դրան­ցից շա­տե­րը հա­վե­լյալ ըն­թեր­ցա­նու­թյան նյութ են։ Ե­թե բարձր դա­սա­րա­նի ա­շա­կերտն ու­զում է «Թքած ու­նե­նա­լու նուրբ ար­վես­տը» կար­դալ դա­սե­րից դուրս, դա է կար­դա­լու։ Ի վեր­ջո, ե­թե դու ա­զատ ընտ­րու­թյան հնա­րա­վո­րու­թյուն ու­նես, կա­րող ես և ո­չինչ չընտ­րել։ Դա էլ է ընտ­րու­թյուն։
-Կցան­կա­նա­յի՞ք, որ Ձեր գոր­ծե­րիցդ նե­րառ­վեին գրա­կա­նու­թյան ցան­կում։
-Բարձր դա­սա­րա­նում՝ գու­ցե ո­րոշ գոր­ծեր, այն էլ միայն հաշ­վի առ­նե­լով ար­ձա­գան­քե­րը, ո­րոնց առ­նչ­վել եմ դպ­րոց­նե­րում կազ­մա­կերպ­ված հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ։ Ինձ հա­մար տար­բե­րու­թյուն չկա՝ կընդգրկվեն, թե ոչ, մինչև հի­մա, որ չեն ընդգրկվել, 10-11-րդ դա­սա­րա­նի ա­շա­կերտ­նե­րը չե՞ն կար­դա­ցել, կար­դա­ցե՛լ են, դպ­րոց չե՞ն հրա­վի­րել հան­դիպ­ման, հրա­վի­րե՛լ են։ Այ­սինքն ընդգրկվել-չըդգ­րկ­վե­լը չա­փա­նիշ չէ և չպետք է լի­նի։
-ՈՒ­զում եք ա­սել` ժա­մա­նա­կա­կից գրո­ղին ժա­մա­նակն է զա­տե­լու։
-Ժա­մա­նակ­ներն էլ են փոխ­վում, գնա­հատ­ման ձևերն ու չա­փա­նիշ­ներն էլ: Ըն­թաց­քում նե­րառ­ված հե­ղի­նակ­նե­րից մի քա­նի­սը դուրս կմ­նան, ո­մանք էլ կա­վե­լաց­վեն: Մեկ ստեղ­ծա­գոր­ծու­թյամբ կամ մեկ գր­քով չի ո­րոշ­վում գրա­կան ու­ղին: Ի՞նչ գի­տես՝ հե­տո ինչ է լի­նե­լու, յու­րա­քան­չյուր ժա­մա­նա­կա­կից, այն էլ ե­րի­տա­սարդ, գրա­կան ճա­նա­պարհ պետք անց­նի, վս­տահ եմ՝ ո­մանց մոտ շատ բան փոխ­վե­լու է՝ թե՛ ձե­ռա­գի­րը, թե՛ ա­սե­լի­քը։ Ո­մանք ի­րենք ի­րենց են հե­ռա­նում աս­պա­րե­զից, ո­մանք էլ դեռ հայ­տն­վե­լու են վս­տա­հա­բար:
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 1343

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ