Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԵԱՀԿ ՄԽ միջնորդները հանդիպման են հրավիրում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին

ԵԱՀԿ ՄԽ միջնորդները հանդիպման են հրավիրում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին
15.09.2020 | 12:48

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը, Իգոր Պոպովը և Ստեֆան Վիսկոնտին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել երեկ Փարիզում:


ԵԱՀԿ հաղորդագրության համաձայն: Նրանք քննարկել են իրավիճակը տարածաշրջանում՝ հատկապես ուշադրության կենտրոնում պահելով նոր զարգացումները հուլիսի կեսերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած էսկալացիայից հետո: Միջնորդները մանրակրկիտ քննարկել և գնահատել են կողմերի մասնավոր և հրապարակային ուղերձները, նշված է հաղորդագրությունում: Կասպշիկը ներկայացրել է անվտանգային իրավիճակը տեղում, համանախագահները ողջունել են նրա կոնկրետ նախապատրաստությունները դիտարկման գործունեությունը վերսկսելու ուղղությամբ: Միջնորդներն առանձին հեռախոսազրույցներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ ու հրավիրել առաջիկա շաբաթներին անհատապես հանդիպելու իրենց հետ՝ դիրքորոշումների հետագա հստակեցման համար, «առանց նախապայմանների լուրջ առարկայական բանակցությունները վերսկսելու նպատակով»:


«Համանախագահներն ակտիվորեն ու ամբողջությամբ ներգրավված են մնում խաղաղ և համապարփակ կարգավորման համար բանակցությունները դյուրացնելու գործում՝ ԵԱՀԿ իրենց մանդատին համապատասխան», - նշված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1041

Մեկնաբանություններ