Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լավրովի այցը Բեռլին չեղարկվել է

Լավրովի այցը Բեռլին չեղարկվել է
15.09.2020 | 12:50

«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ սեպտեմբերի 15-ին նախատեսված աշխատանքային այցը Բեռլին չեղարկվել է», - տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Լավրովը Բեռլին պետք է ուղևորվեր Գիտակրթական համագործակցության ռուս-գերմանական տարվա փակման արարողությանը մասնակցելու։ Հայտնի է դարձել, որ Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը չի մասնակցելու այդ արարողությանը։
Բացի այդ, Գերմանիայի ԱԳՆ երկկողմ բանակցությունների համար առավելագույնը մեկուկես ժամ է հատկացրել։ «Նման պայմաններում այցի կազմակերպումը նպատակահարմար չէ», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Դիտվել է՝ 1130

Մեկնաբանություններ