Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 46119

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 46119
15.09.2020 | 12:53

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 150-ով՝ հասնելով 46119-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 248-ով և հասել 41941-ի, իրականացվել է 2 761 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 243704-ի: Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. - «Պացիենտը եղել է 65 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1203-ի: Բուժվում է 2975 մարդ:

Դիտվել է՝ 1203

Մեկնաբանություններ