Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Լիլիթ Մակունց. Գուցե ԱԺ երկու խմբակցությունները գոհ են դատաիրավական համակարգում ստեղծված իրավիճակից

Լիլիթ Մակունց. Գուցե ԱԺ երկու խմբակցությունները գոհ են դատաիրավական համակարգում ստեղծված իրավիճակից
15.09.2020 | 12:53

Նրանք փոփոխությունների հետ կապված որևէ կերպ չեն ցանկանում իրենց որոշումն արտացոլել քվեարկությունում, թեկուզ դեմ քվեարկությամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ դատավորների քվեարկությանը ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների չմասնակցելուն: «Դա գուցե նշանակում է, որ երկու խմբակցությունները գոհ են դատաիրավական համակարգում ստեղծված իրավիճակից: Սա իմ ենթադրությունն է», - ավելացրեց Մակունցը:

Դիտվել է՝ 1237

Մեկնաբանություններ