Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱԺ-ում քննարկվում է կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը

ԱԺ-ում քննարկվում է կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը
15.09.2020 | 12:54

ԱԺ պատգամավորների առնվազն 1/4-ի պահանջով նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու և այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով կստեղծվի ԱԺ քննիչ հանձնաժողով։


Խորհրդարանում քննարկվում է որոշման նախագիծը, որով պետք է սահմանվի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը։ «Հանձնաժողովի ստեղծումն ինձ համար լակմուսի թուղթ է, թե Հայաստանը որքանով է ժողովրդավարական երկիր», - հայտարարեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա նշեց, թե իրենք առաջարկում են, որ հանձնաժողովն ունենա 12 անդամ, 7-ը «Իմ քայլը» խմբակցությունից, 3-ը՝ ԲՀԿ, 2-ը՝ ԼՀԿ խմբակցությունից։

Դիտվել է՝ 1141

Մեկնաբանություններ